Բալետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բալետ (այլ կիրառումներ)
Ballet-dancer 01.jpg

Բալետը առաջացել է Իտալիայում, վերածննդի դարաշրջանում (XVIդ.) սկսզբում որպես միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղկում է Իտալիայից նմանակված թագավորական բալետը՝ որպես շքեղ հանդիսություն։ Առաջին բալետների համար (թագուհու կատակերգական բալետը, 1581 թ.) երաժշտական հիմք են հանդիսացել ժողովրդական և թագավորական պարերը, որոնք մտնում էին ֆոլկլորի մեջ։

Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապված երաժշտությունը և պարը։

Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։

Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։

Ժ.Ժ. Նովեր
Դասական բալետ
Դասական բալետ
Դասական բալետ
Դասական բալետ

Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմեյստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Հիմնվելով ֆրանսիացի լուսավորիչների էսթետիկայի վրա՝ նա ստեղծեց ներկայացումներ, որոնցում բովանդակությունը բացահայտվում է դրամատիկապես արտահայտիչ, ճկուն կերպարների միջոցով, հաստատեց երաժշտության դերասանական դերը՝ որպես պարողի շարժումները և գործողությունները որոշող ծրագիր։

Ballet.JPG

Բալետի հետագա զարգացումը տեղի է ունենում ռոմանտիզմի ծաղկման ժամանակաշրջանում։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։

Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան։ Հետագայում կանացի պարում մատային տեխնիկան արագ զարգանում է, և առաջինը, ով պարում օգտագործում է պուանտաներ՝ որպես արտահայտիչ միջոց, Մարիա Թալյոնին էր։

Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդեն Բեթհովենը իր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։ Ռոմանտիկական ուղղությունը հաստատվում է Ադանի «Ժիզել» (1841) և «Կորսարե» (1856) բալետներում։

Դելիբի «Կոպպելիան» (1870) և «Սիլվիան»(1876) համարվում են առաջին սիմֆոնիզացված բալետները։ Դրա հետ մեկտեղ առաջացավ մի նոր մոտեցում (Չ.Պունիի, Լ. Մինկուսի, Ռ. Դրիգոյի և այլոց կողմից), որի համաձայն բալետային երաժշտությունը ընդունվում էր որպես մելոդիկ, հաստատուն ռիթմ ունեցող երաժշտություն, որը ծառայում է միայն պարին ուղեկցելու համար։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետը ֆրանսերեն բառ է, որը ծագել է իտալերեն balletto արմատից, ballo -ի (պար) նվազագույն միավորը,որը գալիս է լատիներեն ballo, ballare -ից և նշանակում է պարել[1], որն իր հերթին գալիս է հունական լեզվից «βαλλίζω» (ballizo), «պարել,ցատկել»։ Բառի անգլերեն գործածությունը եկել է ֆրասներենից մոտավորապես 1630 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետը սկիզբ է առել ֆրանսիական արքունիքում 16-րդ և 17-րդ դարերում։ Բալետում պարուհիները հիմնականում ազնվական դիլետանտներ էին։ Բալետները այս ժամանակաշրջանում չափազանց երկար էին և հոգնեցուցիչ և հաճախ ծառայում էին քաղաքական նպատակների համար։ Ֆրանսիական արքունական բալետն իր բարձունքի գագաթնակետին հասավ Լյուդովիկոս 14-րդի օրոք։ Հայտնի լինելով որպես Արև արքա՝ Լյուդովիկոսը խորհրդանշում էր Ֆրանսիայի փայլը։ 1661 թվականին Լյուդովիկոս 14-րդը հիմնեց արքայական պարի ակադեմիա(Royal Dance Academy)՝ հաստատելու չափանիշներ և որակավորելու պարի ուսուցիչներին։ 1672 թվականին Լյուդովիկոս 14-րդը Լուլիին դարձրեց ղեկավար արքայական պարի ակադեմիայում (Փարիզի Օպերա), որտեղից և առաջացավ բալետի առաջին մասնագիտական՝ Փարիզի Օպերայի և Բալետի ընկերությունը[1][2]։ 1830 թվականից հետո, Ֆրանսիայում բալետը սկսեց անկում ապրել, փոխարենը այն շարունակեց զարգանալ Դանիայում, Իտալիայում և Ռուսաստանում։ Շրջիկ բալետի ժամանումը Սերգեյ Դիագիլևի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին աշխուժացրեց հետաքրքրությունը բալետում և մուտք գործեց արդի դարաշրջան։ Ռուս պարուսույց Միշել Ֆոկինը մարտահրավեր նետեց սովորություններին և կոչ արեց նոր բարեփոխումների, որոնք նոր ուժ հաղորդեցին բալետին՝ որպես արվեստի տեսակի։ 20-րդ դարում բալետը մեծ ազդեցություն ունեցավ այլ ժանրերի պարերի վրա և բալետի ստորին ժանրերը նույնպես զարգացան։ Միացյալ Նահանգներում պարուսույց Ջորջ Բալանչինը զարգացրեց այն, ինչն այսօր կոչվում է նորդասական բալետ։ Մյուս զարգացումները ներառում են ժամանակակից բալետ և հետկառուցվածքային բալետ։ 20-րդ դարը շրջադարձային էր բալետի համար։ Այն մի քանի երկրներում բաժանվեց դասական բալետից մինչև ժամանակակից պարի՝ իր հետ բերելով մոդեռնիստական շարժումներ։ 20-րդ դարի հայտնի պարողներ են Միխայիլ Բարիշնիկովը, Սյուզան Ֆարելը, Գելսի Քիրքլանդը, Նատալյա Մակարովան և Արթուր Միտչելը։ Սկզբում բալետը միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ էր, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղկում է Իտալիայից նմանակված թագավորական բալետը՝ որպես շքեղ հանդիսություն։ Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում բալետի դարաշրջանի սկիզբը պետք է համարել 1581 թվականի հոկտեմբերի 15-ը, երբ ֆրանսիական արքունիքում կայացավ ներկայացում, որն ընդունված է համարել առաջին բալետը` «Թագուհու կատակերգական բալետ» (կամ «Ցերցեյա»)՝ բեմադրված իտալացի ջութակահար, «երաժշտության գլխավոր ինտենդատ» Բալտազարինի դե Բելջոզոյի կողմից: Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապված երաժշտությունը և պարը: Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։ Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։ Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմեյստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Հիմնվելով ֆրանսիացի լուսավորիչների էսթետիկայի վրա՝ նա ստեղծեց ներկայացումներ, որոնցում բովանդակությունը բացահայտվում է դրամատիկապես արտահայտիչ, ճկուն կերպարների միջոցով, հաստատեց երաժշտության դերասանական դերը՝ որպես պարողի շարժումները և գործողությունները որոշող ծրագիր։ Բալետի հետագա զարգացումը տեղի է ունենում ռոմանտիզմի ծաղկման ժամանակաշրջանում։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։ Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան: Հետագայում կանացի պարում մատային տեխնիկան արագ զարգանում է, և առաջինը, ով պարում օգտագործում է պուանտաներ՝ որպես արտահայտիչ միջոց, Մարիա Թալյոնին էր։ Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդեն Բեթհովենըիր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։ Ռոմանտիկական ուղղությունը հաստատվում է Ադանի «Ժիզել» (1841) և «Կորսարե» (1856) բալետներում։ Դելիբի «Կոպպելիան» (1870) և «Սիլվիան» (1876) համարվում են առաջին սիմֆոնիզացված բալետները։ Դրա հետ մեկտեղ առաջացավ մի նոր մոտեցում (Չ.Պունիի, Լ. Մինկուսի, Ռ. Դրիգոյի և այլոց կողմից), որի համաձայն բալետային երաժշտությունը ընդունվում էր որպես մելոդիկ, հաստատուն ռիթմ ունեցող երաժշտություն, որը ծառայում է միայն պարին ուղեկցելու համար։ Բալետային պարազգեստ կարելու համար պետք է մոտ 13-16 մետր շղարշ և երկօրյա աշխատանք: Մեկ տարվա ընթացքում բալերինուհին փոխում է ավելի քան 300 զույգ բալետի կոշիկներ: Բալերինուհու միջին քաշը կազմում է մոտ 51 կգ: Պրոֆեսիոնալ բալետ պարողները սովորական մարդկանցից չորս անգամ ավելի հաճախ են հիվանդանում: Ականավոր բալերինուհի Օլգա Լեպեշինսկայան ելույթի ժամանակ ոտքն էր կոտրել: Աղմուկն այնքան ուժեղ էր, որ այն նույնիսկ հանդիսատեսները կարող էին լսել դահլիճում: Բայց նա հերոսաբար տեսարանը մինչև վերջ է հասցնում: Ինչպես է նա կարողացել դա անել եռակի կոտրվածքով՝ չեն կարողացել հասկանալ ո՛չ բժիշկները, ո՛չ ինքը` արվեստագետը: Բալետային ամենասուր նվաստացումներից մեկը թերթով փաթաթված ավելն էր: Այն նետում էին բեմի վրա` ծաղիկների փոխարեն: 18-րդ դարի երկրորդ կեսին բալետային թատերախմբերը բաղկացած էին բացառապես տղամարդկանցից: Տղամարդը, ով պարում է բալետում, յուրաքանչյուր ներկայացման ժամանակ բարձրացնում է ոչ պակաս, քան մեկ տոննա, այսինքն՝ նա բարձրացնում է պարընկերուհուն մոտ 200 անգամ: Բալետի հիմքում դասական պարեր են, մնջախաղ և, իհարկե, երաժշտություն: Բալետային երաժշտության մեջ իրական հեղափոխություն արեց Պյոտր Իլյիչ Չայկովսկին: Նա բալետի համար երաժշտության մեջ ներդրեց խորը պատկերավոր բովանդակություն, սիմֆոնիկ զարգացման և դրամատիկ արտահայտչականություն: Նա գրել է երեք բալետ («Քնած գեղեցկուհին», «Շելկունչիկը» և «Կարապի լիճը»): Առաջին անգամ բալետի զգեստ կարվել է 1839 թվականին իտալացի հայտնի բալերինուհի Մարի Տալյոնի համար: Բեմական հագուստների նորաձևությունը փոխվել է տարիների ընթացքում, խորհրդային շրջանում հայտնի դարձան կարճ ու լայն պարազգեստները: Այսպիսի կիսաշրջազգեստ կարելու համար պահանջվում է մոտ 13-16 մ շղարշ: Բալետի կոշիկները կոչվում են պուանտներ: Այսպիսի կոշիկներով բալերինուհիները պարում են` հենվելով ոտքի մատների ծայրին: Այս կոշիկները պատրաստում են հատուկ վարպետներ` անհատական պատվերով [3]:


Բալետը որպես արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ballet-Ballerina-1847.jpg Լոնդոն 1938 թիվ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Chantrell Glynnis (2002)։ The Oxford Essential Dictionary of Word Histories։ New York: Berkley Books։ ISBN 0-425-19098-6 
  2. Craine Deborah, MacKrell Judith (2000)։ The Oxford Dictionary of Dance։ Oxford University Press։ էջ 2։ ISBN 978-0-19-860106-7։ «It is from this institution that French ballet has evolved rather than the Académie Royale de Danse.» 
  3. https://hy.bywiki.com/wiki/%D4%B2%D5%A1%D5%AC%D5%A5%D5%BF
  4. հայկական շրջիկ, պրոֆեսիոնալ բալետային խումբը