Ժան Տիրոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ժան Տիրոլ
ֆր.՝ Jean Tirole
Jean Tirole (cropped).jpg
Ծնվել է օգոստոսի 9, 1953({{padleft:1953|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2] (64 տարեկան)
Տրուա, Շամպան — Արդեն, Ֆրանսիա[3][4][5]
Բնակության վայր(եր) Թուլուզ
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա[6][7]
Մասնագիտություն տնտեսագետ և համալսարանի պրոֆեսոր
Գործակից Տուլուզա 1 համալսարան
Գործունեության ոլորտ տնտեսագիտություն
Անդամակցություն ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Q2993720?, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Պոլիտեխնիկական դպրոց[8], Փարիզ Դոֆին համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճան դոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն[9]
Գիտական ղեկավար Էրիք Մեսքին
Պարգևներ
Կայք idei.fr/vitae.php?i=3
Jean Tirole Վիքիպահեստում

Ժան Մարսել Տիրոլ (ֆր.՝ Jean Marcel Tirole, օգոստոսի 9, 1953({{padleft:1953|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2], Տրուա, Շամպան — Արդեն, Ֆրանսիա[3][4][5]), ֆրանսիացի տնտեսագետ, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ, Թուլուզի Տնտեսագիտության ինստիտուտի և Սոցիալական գիտությունների համալսարանի գիտական ղեկավար, Նոբելյան մրցանակակիր տնտեսագիտության ոլորտում՝ կարտելների և մենաշնորհների գերակայություն ունեցող շուկաների վերլուծության և դրանց կարգավորման աշխատության համար (2014)[13]։

Ուսումնասիրության թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակել է տնտեսագիտության հարյուրից ավելի հոդված և վեց գիրք հետևյալ թեմաներով՝

  • շուկաների կառուցվածքի տեսություններ (industrial organisation), այսօր այդ առարկայի համընդհանուր ընդունված ստանդարտ համալսարանական դասագիրք է,
  • խաղերի տեսություն,
  • մատակարարման և կարգավորման խթանման տեսություններ,
  • բանկերի պրուդենցիալ կարգավորում (Prudental regulation of banks),
  • մրցակցությունը հեռուստահաղորդակցության ասպարեզում,
  • ֆինանսների տեսություն։

Մեծ ներդրում ունի միկրոտնտեսագիտական վերլուծությունների զարգացման գործում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ավարտել է Պոլիտեխնիկ դպրոցը, 1978 թվականին ավարտել է Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցի մագիստրատուրան և պաշտպանել դոկտորական աստիճան Փարիզ-Դոֆին համալսարանում։ 1981 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-1984 թվականներին աշխատել է Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցում որպես գիտաշխատող, 1984-1991 թվականներին՝ տնտեսագիտության պրոֆեսոր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։

1992 թվականից Տուլուզի Արդյունաբերության տնտեսագիտության ինստիտուտի և Տուլուզի Սոցիալական գիտությունների համալսարանի գիտական ղեկավար, միաժամանակ մնալով հրավիվող պրոֆեսոր (անգլ.՝ Visiting Professor) Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։

Վարչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թվականից Ֆրանսիայի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի համատեղության կարգով տնօրեն,
  • 2007 թվականից Տուլուզի տնտեսագիտության դպրոցի տնօրեն (Toulouse School of Economics

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 - էկոնոմետրիայի ընկերության նախագահ,
  • 2001 - Եվրոպական տնտեսագիտական կազմակերպության նախագահ,
  • 1999-2006 թվականներին և սկսած 2008-ից - Ֆրանսիայի վարչապետի տնտեսական խորհրդի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր համալսարանների և տնտեսագիտական կազմակերպությունների մրցանակակիր՝

  • Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի պատվավոր անդամ (1993),
  • Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիայի պատվավոր արտասահմանյան անդամ (1993),
  • Եվրոպական տնտեսագիտական ասոցիացիայի մրցանակակիր (1993),
  • Մյունխենի տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի պատվավոր անդամ (1996),
  • Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ոսկե մեդալ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tirole J. The Theory of Industrial Organization. — Cambridge, MA։ MIT Press, 1988. (անգլ.)
Рус.пер.: Тироль Ж. Рынки и рыночная власть: теория организации промышленности. в 2 тт. — СПб.: Экономическая школа, 2000 (Т. 1. — 334 с. — ISBN 5-900428-54-0; Т. 2. — 455 с. — ISBN 5-900428-55-9).(ռուս.)
  • Fudenberg D., Tirole J. Game Theory. — Cambridge, MA։ MIT Press, 1991. (անգլ.)
  • Laffont J.-J., Tirole J. A Theory of Incentives in Regulation and Procurement. — Cambridge, MA։ MIT Press, 1993. (անգլ.)
  • Dewatripont M., Tirole J. The Prudential Regulation of Banks. — Cambridge, MA։ MIT Press, 1994. (անգլ.)
  • Laffont J.-J., Tirole J. Competition in Telecommunications. — Cambridge, MA։ MIT Press, 1999. (անգլ.)
  • Tirole J. The Theory of Corporate Finance. Princeton, Oxford։ Princeton University Press, 2006. (անգլ.)

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tirole J. Financial Crises, Liquidity and the International Monetary System. — Princeton։ Princeton University Press, 2002. (անգլ.)

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tirole J. (1996) A Theory of Collective Reputations (with applications to the persistence of corruption and to firm quality // Review of Economic Studies. — № 1. (անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11488014X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 http://en.wiki2.org/wiki/Jean_Tirole
  3. 3,0 3,1 3,2 https://uk.finance.yahoo.com/news/jean-tirole-awarded-2014-nobel-120404003.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.france.fr/en/outstanding-men-and-women/jean-tirole-1953.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.thelocal.fr/20141013/nobel-economics-jean-tirole-france
  6. http://www.nytimes.com/video/business/100000003172751/nobel-panel-announces-economics-winner.html
  7. http://www.nytimes.com/video/business/100000003173127/tirole-on-french-reform.html
  8. https://www.polytechnique.org/profile/jean.tirole.1973
  9. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. http://www.cnrs.fr/fr/recherche/prix/medaillesor.htm
  11. http://www.lefigaro.fr/actualite-france/2015/01/01/01016-20150101ARTFIG00020-legion-d-honneur-691-medailles-en-ce-1er-janvier.php
  12. http://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/2014/
  13. Sveriges Riksbank's Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2014, Sveriges Riksbank, հոկտեմբերի 13, 2014, http://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/2014/, վերցված է հոկտեմբերի 13, 2014 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]