Իլյա Ֆրանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Իլյա Ֆրանկ
ռուս.՝ Илья Франк
Ilya Frank.jpg
Ծնվել է հոկտեմբերի 10 (23), 1908
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է հունիսի 22, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:22|2|0}})[2] (81 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
Գերեզման Վեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Դավանանք հուդայականություն
Մասնագիտություն ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտ Միջուկային ֆիզիկա
Անդամակցություն Բեռլինի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[3] և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Մոսկվայի պետական համալսարան[4]
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[5] (1935) և գիտության բակալավր[6] (1930)
Գիտական ղեկավար Սերգեյ Վավիլով
Ինչով է հայտնի Չերենկովի էֆեկտ
Պարգևներ Ստալինյան մրցանակ[3] ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[7][8] Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ilya Frank Վիքիպահեստում

Իլյա Միխայլովիչ Ֆրանկ (ռուս.՝ Илья Михайлович Франк, հոկտեմբերի 10 (23), 1908, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 22, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:22|2|0}})[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]) սովետական ֆիզիկոս, ՍՍՀՍ ԳԱ ակադեմիկոս (1968 թ.)։ Գլեբ Ֆրանկի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1930-1934 թվականներին աշխատել է Օպտիկայի պետական ինստիտուտում, 1934-1970 թվականներին՝ ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի նեյտրոնային ֆիզիկայի լաբարատորիայի կազմակերպիչ և տնօրեն (1957 թ-ից)։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1940 թ-ից)։ Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական օպտիկային և միջուկային ֆիզիկային։ 1937 թ-ին Ի. Ե․ Տամմի հետ միասին բացատրել է Վավիլով-Չերենկովի էֆեկտը։ Այս աշխատանքի համար Ի․ Ե․ Տամմի և Պ․ Ա․ Չերենկովի հետ արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1958 թ.)։ Վ․ Լ․ Գինզբուրգի հետ առաջինն է դիտարկել անցումային ճսոագայթումը։ Զարգացրել է Դոպլերի էֆեկտի տեսությունը։ Լ․ Վ․ Գրոշևի հետ փորձերով հետազոտել է γ-քվանտներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաջացման երևույթը։ Ունի թեթև միջուկների հետ կապված ռեակցիաների հետազոտման մի շարք աշխատանքներ։ Առաջարկել և մշակել է նեյտրոնների տարածումը հետազոտելու իմպուլսային մեթոդ և հայանագործել, այսպես կոչված, նեյտրոնների դիֆուզիոն հովացումը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՍ պետական մրցանակ (1946, 1954 և 1971 թթ.)
  • Ս․ Ի․ Վավիլովի անվան ոսկե մեդալ (1980 թ)
  • Լենինի 3 շքանշան
  • Ստալինյան մրցանակ
  • Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան
  • ֆիզիկայի Նոբելյան մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png