Իսլամական բանկային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամական բանկային համակարգ (արաբ․՝ المصرفية الإسلامية‎‎‎, պարս․՝ بانکداری اسلامی‎), բանկային համակարգ, որը հիմնած է շարիաթի օրենքների վրա։

Իսլամական ֆինանսական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը առաջացել է 1980-ական թվականների կեսերին։ Այն հաճախ բնութագրվում է որպես համակարգ, որը չի ենթադրում տոկոսի հաշվեգրումը։ Իսլամական ֆինանսական համակարգի հիմնական սկզբունքները հիմնված են շարիաթի վրա։ Իսլամական բանկային համակարգը հետզհետե սկսում է մեծ դեր խաղալ ավանդական ֆինանսական համակարգերում։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, որտեղ իսլամ դավանող քաղաքացիների թիվը բավականին մեծացել է, և որոնք հրաժարվում են օգտվել ավանդական բանկերի ծառայություններից, իսլամական ինստիտուտների անտեսումը այլևս անհնարին է։ Իսլամական ֆինանսական համակարգի գործունեության սկզբունքներն են՝

Իսլամական բանկի մասնաճյուղ Ամմանում, Հորդանան
  1. Տոկոսադրույքի արգելքը։ Իսլամական ֆինանսական համակարգում արգելվում է «ռիբա»-ն, այսինքն ցանկացած տոկոսադրույք, որը կախված է պարտքի ժամկետից և չափից, և կախված չէ ներդրումների հաջողությունից, անվանվում է րիբա և արգելվում է։ Բազմաթիվ իսլամական գիտնականներ րիբա են համարում են նաև ցանկացած վարկային տոկոսադրույք։ Իսլամը խրախուսում է եկամտի ստացումը, բայց չի ընդունում տոկոսի օգտագործումը եկամուտ ստանալու համար, քանի որ այդպիսի գործունեությունը չի կարող մեծացնել հասարակության բարօրությունը։
  2. Ռիսկի բաժանում։ Տոկոսի հաշվեգրման արգելքի պատճառով նա, ով պարտքով դրամական միջոցներ է առաջարկում, դառնում է ներդրող, ոչ թե վարկատու։ Ֆինանսական կապիտալի տերը և ձեռնարկատերը բաժանում են ռիսկը, որպեսզի բաժանեն նաև շահույթը։ Գումարը համարվում է «պոտենցիալ» կապիտալ, այսինքն այն իրական կապիտալ դառնում է այն ժամանակ, երբ ներդրվում է արտադրական գործունեության մեջ։
  3. Սպեկուլյատիվ վարքագծի արգելք՝ «մեյսիր»։ Իսլամական ֆինանսական համակարգում չի խրախուսվում գումարի կուտակումը, ինչպես նաև արգելվում է այնպիսի գործունեությունը, որը բնութագրվում է մեծ անորոշությամբ, օրինակ մոլախաղերը։ Մեյսիրի գոյությունը դժվարեցնում է նման գործունեությունները, որոնք կապված են նշանակալի ռիսկի հետ։
  4. Պայմանագրերի անխախտելիություն։ Իսլամը քարոզում է պայմանագրային պարտականությունների կատարումը որպես կարևորագույն պարտավորություն։ Այսպիսի պահանջները ուղղված են ռիսկերի նվազեցմանը։ Բացի այդ նաև արգելք է դրված նաև «գարար»-ի՝ կանխամտածված ռիսկի վրա։

Իսլամական բանկերը հանդիսանում են ֆինանսական համակարգի կարևորագույն տարրերը։ Բանկերը իսլամական մոդելում կատարում են նույն ֆունկցիաները ինչ որ ավանդական արևմտյանում՝ ապահովում են ազգային վճարման համակարգի աշխատանքը և հանդես են գալիս որպես ֆինանսական միջնորդներ։ Ի դեպ վճարումների կատարման մասով իսլամական բանկը չի տարբերվում ավանդական բանկից, իսկ ինչ վերաբերում է ֆինանսական միջնորդի գործառույթին, ապա այստեղ կան արմատական տարբերութուններ։ Հիմնական կետը, որով իսլամական բանկերը տարբերվում են արևմտյան ֆինանսական ինստիտուտներից այն է, որ նրանք չեն օգտագործում տոկոսային վճարումները։ Իսլամական էթիկայի նորմերի համաձայն ընդունելի է միայն այն հարստությունը, որը ստացվել է սեփական ջանքերի շնորհիվ, կամ էլ որպես ժառանգություն ստացվածը։

Այսպիսով բանկը պետք է ամբողջովին բաժանի գործարարի հետ թե ռիսկը, թե շահույթը։ Բանկը կարող է մասնակցել առևտրի մեջ և շահույթ ստանալ ապրանքի ինքնարժեքի և դրա ռեալիզացման գնի միջև։ Ըստ շարիաթի արգելվում է ֆինանսավորել առևտրային գործարքներ կապված ծխախոտի, ալկոհոլի, զենքի նաև մոլախաղերի զարգացման հետ։ Ցանկացած իսլամական ֆինանսական համակարգ ունի կրոնական խորհրդականներ, որոնք կազմում են շարիաթական վերահսկողական խորհուրդ։ Իսլամական բանկերի կողմից օգտագործվող ֆինանասական գործիքներ։ Նրանք առաջարկում են մի շարք ֆինանսական գործիքներ, որոնք նախատեսված են բանկի հաջող աշխատանքի, ֆինանսական գործարքների իրականացման համար։

Գործարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամանա (արաբ․՝ أمانة‎‎, բառացի՝ վստահություն) - կորուստների դեպքում ֆինանսական միջնորդի պատասխանատվության բացակայություն այն դեպքում, եթե նա պատշաճ ձևով կատարել է իր պարտականությունները։
  2. Մուշարաքա (արաբ․՝ مشاركة‎‎, բառացի՝ գործընկերություն կամ մասնակցություն) - այն իրենից ներկայացնում է բանկի և գործարարի համատեղ ծրագիր։ Այն ենթադրում է բանկի և հաճախորդի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնության կնքում, ըստ որի կողմերը համատեղ ֆինանսավորում են նախագիծը։ Դրա հետ մեկտեղ կնքվում է պայմանագիր։ Դրա առավելությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս կնքել ճկուն համաձայնություններ, որում կողմերի կողմից նախապես համաձայնեցվում է և շահույթի բաժանումը նրանց միջև, և կառավարման ձևերը։ Հաճախ մուշարական օգտագործվում է երկարատև ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար։
  3. Մուդարաբա (արաբ․՝ مضاربة‎‎, բառացի՝ մասնակցություն եկամուտներում) - պայմանագրի այս տեսակում բանկը՝ կապիտալի սեփականատերը, իր միջոցները վստահում է գործարարին դրանց արդյունավետ օգտագործման համար։ Բանկը իրավունք չունի գրավ պահանջել տրամադրած դրամական միջոցների դիմաց։ Մուդարաբան սովորաբար օգտագործվում է կարճաժամկետ ներդրումայաին նախագծերում, օրինակ առևտրում։ Ներդրված գումարից ստացված եկամուտը բանկի և գործարարի միջև բաժանվում է ըստ նրանց միջև կնքված պայմանագրի։ Բանկը ստանում եկամտի 15-30%-ը, իսկ եթե լինում են կորուստներ, ապա դրանք կրում է միայն բանկը, իսկ մուդարիբը պարգևատրություն չի ստանում իր գործունեության համար։ Քանի որ այս դեպքում բանկը ոչ մի գրավ չի պահանջում, հետևաբար ռիսկերը շատ մեծ են, և պայմանագրի այս տեսակը այդքան էլ տարածված չէ։
  4. Մուրաբահա(արաբ․՝ مرابحة‎‎, բառացի՝ վերավաճառում) - այս պայմանագրի շրջանակներում բանկը իրականացնում է առևտրային ֆինանսավորում։ Այն ուղեկցվում է բանկի և հաճախորդի միջև ապրանքների առք ու վաճառքի պայմանագիր է կնքվում։ Բանկը գնում է ապրանքը հաճախորդի անունից, այնուհետև վերավաճառում է նրան այդ ապրանքը՝ շահույթ ստանալով ապրանքի ռեալիզացման համար։
  5. Իջարա (արաբ․՝ إجارة‎‎, բառացի՝ վարձակալում) - Սա ամենատարածվածներից մեկն է իսլամական բանկերում։ Փաստացի սա վարձակալության մասին համաձայություն է։ Բանկը գնում է սեփականություն, օրինակ ինքնաթիռ, և այն վարձակալության է տալիս պոտենցիալ գնորդին։ Վերջինս իրավունք ունի գնել տվյալ ապրանքը պայամանգրի գործման ընթացքում։ Շարժական և անշարժ գույքը բանկի կողմից չի կարող վարձակալության հանձնվել, եթե այն օգտագործվելու է շարիաթով արգելված նպատակների համար։
  6. Սալամ (արաբ․՝ سلام‎‎, բառացի՝ խաղաղություն) - սա թույլ է տալիս հաճախորդին, որը սովորաբար խոշոր արտադրական կազմակերպություն է, արագ ստանալ կապիտալ արտադրության միջոցների գնման համար։ Այս դեպքում բանկը էական ռիսկեր է կրում, քանի որ փաստացի պարտքով գումար է տալիս հաճախորդին, իսկ պարտքը չի կարող հանդիսանալ պայմանագրի առարկա։
  7. Իսթիսնա (արաբ․՝ استثناء‎‎, բառացի՝ բացառություն) - իսլամական բանկերի կողմից առաջարկվում է ժամանակակից խոշոր արտադրության համար։
  8. Մուզարաաթ-այն իրենից ներկայացնում է շրջանառվող կապիտալի տրամադրում երկու կողմերի միջև եկամտի բաժանման հիմքի վրա։
  9. Մուսակաթ-օգտագործվում է գյուղատնտեսական սեկտորի կարճաժամկետ ֆինանսավորման համար։
  10. Տավարակ-վաճառքի պայմանագիր է, որի համաձայն գնորդը կրեդիտով ձեռք է բերում որևէ ապրանք, այնուհետև այն վաճառում է ինչ որ երրորդ անձի կանխիկ գումարով, բայց ավելի ցածր գնով։ Սրա նպատակը կանխիկ գումարի ստացումն է և ոչ թե կոմերցիոն շահույթը։
  11. Թաքաֆուլ-այն իրենից ներկայացնում է իսլամական ապահովագրության տեսակ։ Հարկավոր է նշել, որ իսլամը արգելում է ապահովագրությունը, քանի որ ապահովագրական պայմանագրի կնքման դեպքում գնորդը պարբերաբար վճարումներ է կատարում վնասի դեպքում փոխհատուցում ստանալու համար։ Այնուամենայնիվ թաքաֆուլը հնարավորություն է տալիս խուսափել իսլամի կողմից արգելված էլեմենտներից՝ րիբա, գարար, մեյսիր, քանի որ այն հիմնված է փոխադարձ պատասխանատվության սկզբունքների վրա։ Ֆոնդի մասնակիցները վճարումներ են իրականացնում, որոնց մի մասը ուղղվում է դեպի հատուկ ֆոնդ, որը նախատեսված է ապահովագրական դեպքի ժամանակ վնասները փոխհատուցելու համար։ Իսլամական ապահովագրության սկզբունքները իրականանում են երեք հիմնական մոդելով՝ մուդարաբա, մուշարակա, վակալա։
  12. Սուկուկ- քանի որ տոկոսադրույքի արգելքը հնարավորություն չի տալիս իսլամական ֆինանսական կազմակերպություններին ներկայացնել արժեթղթերը այն տեսքով, որը ընդունված է արևմուտքում, իսլամական բանկային համակարգում ստեղծվել է պարտատոմսերի հատուկ տեսակ՝ սուկուկ՝ իսլամական թանկարժեք փաստաթղթեր։ Սուկուկի սկզբունքը կայանում է պարտատոմսի տիրոջ իրավունքում բաժանել և շահույթը, և վնասները։ Ի դեպ շահույթը չի երաշխավորվում։ Քանի որ սուկուկը իրենից ներկայացնում է մաքուր ֆինանսական արժեթուղթ շարիաթը այն դիտարկում է որպես պարտքային պարտականություն։

Իսլամական հիպոտեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին շուկայում առաջին անգամ առաջարկվեց հիփոթեք համաձայն շարիաթի նորմերին։ Առաջին տունը ձեռք բերվեց արդեն 3 տարի անց։ Ներկայումս իսլամական հիփոթեքը մի քանի տարատեսակ կախված այն մոդելի հետ, որն ընկած է նրա հիմքում։ Իսլամական հիփոթեքի տեսակներն են՝

  1. Մուրաբահա։ Հաճախորդը պետք է ունենա որոշակի գումար նախնական վճարման համար։ Նա գտնում է անշարժ գույքի վաճառողին, որից հետո դիմում է բանկին։ Բանկը գնում է այն և վերավաճառում հաճախորդին։ Գումարի մնացած մասը նա վճարում է հետագայում։ Այն գնի մեջ, որով բանկը տունը վերավաճառում է հաճախորդին, մտնում է և բանկի շահույթը և գնաճի ծախսերը։
  2. Իջարա։ Հաճախորդը տուն է գտնում, որից հետո բանկը այն գնում է և վարձակալության է տալիս հաճախորդին
  3. Մուշարակա։ Այն իրենից ներկայացնում է համաձայնություն համագործակցության մասին, որում ստացված եկամուտը բաժանվում է կողմերի միջև նախապես համաձայնեցված մասնաբաժնով։ Այսինքն նրանց համատեղ պայմանավորվածությամբ հաճախորդը աստիճանաբար կամ էլ միանգամից գնում է բանկի բաժինը։

Իսլամական բանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական բանկեր ստեղծելու առաջին փորձերը կատարվել են 1940-ականների կեսերին Մալազիայում և 1950-ականներին Պակիստանում, բայց առաջին բանկը, որը գործում էր շարիաթի օրենքների հիման վրա, դարձավ 1963 թվականին Եգիպտոսում բացված Mit Ghamr Savings Bank-ը, որը հետագայում վերանվանվեց Nasser Social Bank. 1975 թվականին Իսլամական կոնֆերանս կազմակերպության նիստի ժամանակ որոշում ընդունվեց Իսլամական զարգացման բանկի ստեղծման մասին։ Հենս այս տարուց սկսեցին ստեղծվել իսլամական բանկեր, առաջիններից էին Dubai Islamic Bank, Kuwait Islamic Bank և Bahrain Islamic Bank։

Dubai Islamic Bank-ը հանդիսանում է բաժնետիրական միություն, որը գլխավոր գրասենյակը գտնվում է Դուբայում և ունի 50 միլիոն դիրհեմ կապիտալ։ 1970-ականներին իսլամական բանկերի թիվը աճում էր շատ արագ տեմպերով՝ ներգրավելով ոչ միայն այն այն պետությունները, որտեղ իսլամը համարվում է պետական կրոն, այլ նաև Մեծ Բրիտանիան, Դանիան, Շվեյցարիան։

1979 թվականին Պակիստանը դարձավ առաջին պետությունը, որը հայտարարեց ազգային բանկային համակարգի իսլամականացման մասին։ 1983 թվականին այս ուղին անցան նաև Սուդանը և Իրանը։

1981 թվականի մարտին ձևավորվեց մուսուլման ներդնողների կազմակերպություն Dar El Mal Al Islam հոլդինգը, որը շատ շուտով տարածեց իր գործունեությունը աշխարհի շատ երկրներում։ Dar El Mal Al Islam հոլդինգը և Al Barak խումբը, որը ստեղծվել է 1982 թվականին, վերահսկում են մի շարք իսլամական բանկեր։ Պարսից ծոցում կան որոշ իսլամական բանկեր, օրինակ Dubai Islamic Bank, Կատարի իսլամական բանկը, որոնք չեն պատկանում այս հոլդինգներից և ոչ մեկին։

1973 թվականին ստեղծվում է Phillippine Ammarrah Bank, հետագայում 1978 թվականին Լյուքսեմբուրգում բացվեց Islamic Finance House («Իսլամական ֆինանսների տուն»), որն իրենից ներկայացնում էր արևմտյան աշխարհում իսլամական բանկային համակարգի տարածման առաջին փորձը։ 1983 թվականին Մալայզիայում ստեղծվեցին մի շարք բանկեր, իսկ 1998 թվականին Ինդոնեզիայում։

Իսլամական զարգացման բանկը հիմնադրվել է 1974 թվականին ԻԿԿ կողմից, որը սկզբնապես ծառայում էր միջպետական նպատակներին, որոնք ուղղված էին կազմակերպության մասնակից երկրների տնտեսության զարգացմանը վերաբերող ծրագրերին կապիտալով ապահովելու համար։ Իսլամական զարգացման բանկի գործարքները հիմնված են շարիաթի սկզբունքների վրա։

Սկսած 1970-ականներից իսլամական բանկերի արագ զարգացման գլխավոր նախադրյալներից են՝ աշխարհում մուսուլման բնակչության աճը, արևելքի պետությունների նավթային եկամուտների ինտենսիվ աճը, արևմուտքի երկրների կողմից այս նոր ֆինանսական ուղղության ընդունումը։

Հետզհետե ավելի է մեծանում իսլամական բանկեր ընտրող ոչ մուսուլման բնակչության թիվը որպես այլընտրանք ավանդականներին, որոնք ավելի շատ լուրջ խնդիրներ են ունենում։ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը իհարկե ազդեցություն է ունեցել նաև իսլամական բանկերի վրա, սակայն մնացածների ընդհանուր ֆոնի վրա այն ավելի շահավետ վիճակում է գտնվում և այլընտրանք է առաջարկում, որը դուր է գալիս շատերին։

Կա 2 հիմնական պատճառ, որով իսլամական բանկերին, որոնց գործունեությունը կարգավորվում է շարիաթի նորմերով, հաջողվեց մինիմալացնել կորուստները ֆինանսական ճգնաժամի ընթացքում։ Նախ այն է, որ բանկերը չեն կարող գումար վերցնել միմյանցից, քանի որ տոկոսադրույքները արգելված են։ Երկրորդ՝ իսլամական բանկերը իրենց չեն ծանրաբեռնում մեծ ռիսկ ունեցող ակտիվներով, ինչպիսիք են հիփոթեքային պարտականությունները, և նախընտրում են ավելի հուսալի, բայց նաև ավելի քիչ շահավետ ակտիվներ։

Այսօր աշխարհում գործում են շուրջ 300 իսլամական բանկեր ավելի քան 700 միլիարդ դոլլար կապիտալով։ Իսլամական ֆինանսների կենտրոնները Պարսից ծոցի երկրներն են, Մալազիան։ Այսօր Մալազիայում կա 5 բանկ, որոնք ներկայացնում են միայն իսլամական ֆինանսական ծառայություններ։ Համաձայն կանխատեսումների արդեն 2015 թվականին Իսլամական ֆինանսական շուկան կհասնի 2.8 տրիլիոն դոլարի, և Մալազիայի կառավարությունը պատրաստվում է նրանից ավելի մեծ բաժին վերցնել։ Մալազիայի բանկի ակտիվությունը դեպի այնտեղ է ուղղում դրամական հոսքը Պարսից ծոցի տարածաշրջանից։

Իսլամական բանկերը արագ տարածվեցին այն երկրներում, որոնք ունեն կայացած բանկային համակարգ։ Իսլամական բանկերն առաջարկում են ապրանքներ, որոնք բացակայում են ավանդական բանկերի մոտ և և դրանով իսկ ոչ թե փոխարինում են, այլ լրացնում են ավանդական բանկերին։

Այժմ իսլամական բանկային համակարգը գործում է աշխարհի ավելի քան 75 երկրներում։ Այն մեծապես կենտրոնացված է Միջին Արևելքի և Հարավ-արևելյան Աֆրիկայի երկրներում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Իսլամական բանկային համակարգի փոխշահավետ զարգացումը և տարածումը այն տարածաշրջաններից դուրս, որոնց բնակչության մեծ մասը դավանում է իսլամ, պայմանավորված է այն հանգամանքով, որ իսլամական բանկային գործը, ի տարբերություն ավանդական բանկերի, հանդես է գալիս իր գործունեության առավելագույն թափանցիկությամբ։ Այն, որ իսլամական բանկերը ընդհանուր առմամբ հանդես են գալիս գործընկերոջ դերում իրենց հաճախորդների և ավանդատուների, և վարկառուների համար, թելադրում է նրանց թափանցիկության անհրաժեշտությունը, որպեսզի նվազեցվի ավանդատուների և ներդնողների բարոյական ռիսկը, որը օբյեկտիվորեն կապված է այն բանի հետ, որ իսլամական բանկերը սովորաբար երաշխիքներ չեն տալիս իրենց ավանդատուներին երկարաժամկետ ներդրումների համար։ Դրա հետ մեկտեղ իսլամական բանկային համակարգի թափանցիկությունը մեծ խթան է հանդիսանում իսլամական երկրների էկոնոմիկայի զարգացման համար։ Ձևավորվելով Շարիաթի նորմերի հիման վրա՝ իսլամական ֆինանսական համակարգը ավելի քիչ է հակված ճգնաժամային երևույթների առաջացման, այն հիմնականում պաշտպանված է թույլ ինստիտուտներից և վեճերը կարող են կարգավորվել իսլամական իրավագիտության շրջանակներում։

2011 թվականին ԱՄՆ-ի դեմ ահաբեկչությունները մեծ խոչընդոտ հանդիսացան իսլամական բանկերի տարածման համար։ Այդ իրադարձությունները ուղղակի համընկան նավթի գների թանկացման հետ, որոնք, ըստ երևույթին, եղան իսլամական բանկերի գործունեության փաստացի դետերմինանտներ։ Իսլամական բանկային համակարգի որոշ ասպեկտներ և նորմերը թույլ են տալիս նրան հաջողությամբ դիմակայել այն հանգամանքներին, որոնք արևմտյան բանկերին բերեցին ճգնաժամի։

Ներկայումս իսլամական բանկային համակարգի սկզբունքները հաջողությամբ կիրառվում են ոչ միայն մուսուլմանական երկրներում, այլ նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Շատ արևմտյան բանկեր բացել և պահպանում են «իսլամական պատուհաններ»՝ բանկի բաժին, որը ծառայությունները ներկայացնում է համաձայն Շարիաթի նորմերի։

Օրինակ, Շարրաթի նորմերին համապատասխան միջազգային ֆինանսական համակարգի հաշվետվության և օրենսդրության բացակայության պայմաններում բանկերը հնարավորություն ունեն ստեղծելու առանձին մասնաճյուղ, որը կգործի իր յուրահատուկ սկզբունքներով։ Հենց այդ մասնաճյուղն էլ կոչվում է «պատուհան»։ Մուսուլմանական բանկային համակարգի նման արագ զարգացման պատճառները կապված են մուսուլմանական երկրների նավթադոլլարների հոսքով։

Ներկայումս կա մոտ 300 իսլամական խոշոր ֆինանսական ինստիտուտ, որոնց ձեռքերում կենտրոնացված է 500 միլիարդ արժողությամբ ակտիվների փաթեթ ԱՄՆ-ում։ Եթե արևելքում իսմական բանկինգի զարգացման հիմնական կենտրոնները համարվում են Փոքր Ասիան և Մերձավոր Արևելքի պետությունները, ապա արևմուտքում այդպիսի կենտրոն է դառնում Մեծ Բրիտանիան։ Այս փաստը Մեծ Բրիտանիայի ֆինանսական ենթակառուցվածքների կայացման արդյունքն է, ինչպես նաև կառավարության ջանքերը օրենսդրական համակարգը և իրավաբանական նորմերը դնելու յան մակարդակի վրա, որպեսզի իսլամական բանկերին հնարավորություն ընձեռվի հաջողությամբ գործել տեղական ավանդական բանկերին զուգահեռ։

Հարկ է նշել նաև, որ Միացյալ Թագավորության 2008 թվականին բյուջեի քննարկման ընթացքում նշվեց իսլամական ֆինանսական համակարգի հետ աշխատելու մտադրության մասին՝ Լոնդոնի՝ որպես առաջատար ֆինանսական կենտրոնի կայացման մարտավարության շրջանակներում։ Մասնագետների կարծիքով Լոնդոնն իր երկումիլիոնանոց մուսուլման բնակչությամբ կարող է դառնալ այն կապող օղակը, որը թույլ կտա մուսուլմանական երկրների հավելյալ միջոցները ուղղել արևմուտք։

Իսլամական բանկերը բաժանվում են 5 խմբի՝ Դար ալ-Մալ ալ-Իսլյամի խումբ, Դալյա ալ-Բարակա, Պարսից ծոցի երկրների բանկեր, Սուդանական բանկեր, Անկախ բանկեր։

  • Իսլամական բանկերը ընդհանուր առմամբ ուղղված են հասարակության սոցիալական զարգացմանը, և մասնավորապես անհատի։
  • Ունեն գործունեության ճկուն համակարգ՝ հիմնված Շարիաթի նորմերի վրա, որը մեծ ներուժ է էվոլյուցիոն գործընթացներին համարվելուն՝ ինչպես համաշխարհային տնտեսության բնագավառում, այնպես էլ առանձին երկրների տնտեսություններում։
  • Իսլամական բանկերը ունեն թափանցիկության բարձր մակարդակ, ինչը դրական է ազդում այն երկրի տնտեսության վրա, որտեղ գործում է բանկը, և այն մեծ խթան է համարվում տարբեր տեսակի ֆինանսական ֆոնդերի հետ համագործակցության համար, ինչն էլ իր հերթին մեծ թվով ներդրողների է ներգրավում։
  • Իսլամական բանկերը առաջարկում են ծառայությունների լայն շրջանակ, որը չկա արևմտյան բանկային համակարգում, դրանով իսկ դառնալով մրցունակ համաշխարհային ֆինանսական համակարգում։
  • Իսլամական բանկային համակարգը իր ճիշտ գործունեությամբ ճգնաժամ չի ծնում, ինչի ականատեսն է այսօր ամբողջ Եվրոպան։
  • Ներկա փուլում իսլամական բանկերը ամուր կանգնած են համաշխարհային ֆինանսական համակարգում։
  • Իսլամական բանկերը լայն աջակցություն են ստանում ոչ իսլամական բանկերի և երկրների կողմից, և հատկապես Իսլամական զարգացման բանկը զգալի հաջողությունների հասել համաշխարհային ֆինանսական համակարգի ֆինանսական խոշորագույն ինստիտուտներից մեկի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]