Լատվիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Latvijas Republika
Լատվիայի Հանրապետություն
Լատվիայի դրոշ
Դրոշ
Լատվիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Dievs, svētī Latviju!
Լատվիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Ռիգա
Պետական լեզուներ լատիշերեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 64,589 կմ² 
 -  Ջրային (%) 1.5
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 2,291,000 
 -  2000 մարդահամարը 2 375 000 
 -  Խտություն 36 /կմ² 
93 /մղոն²
Դրամական միավոր Եվրո (EUR)
Ժամային գոտի (UTC+2)
 -  Ամռանը (DST)  (UTC+3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .lv
Հեռախոսային կոդ +371

Լատվիա (լատիշերեն՝ Latvija), պաշտոնապես Լատվիայի Հանրապետություն (Latvijas Republika), պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Մայրաքաղաքն է Ռիգան։ Լատվիան մերձբալթիկ երկրներից մեկն է՝ Էստոնիայի և Լիտվայի հետ, որոնք համատասխանաբար սահմանակցում են հյուսիսից և հարավից։ Արևելքից Լատվիան սահմանակցում է Ռուսաստանին և Բելառուսին։ Երկիրը բաժանված է 4 մասերի՝ Կուրզեմե, Վիդզեմե, Զեմգալե և Լատգալե։

Լատվիացիները խոսում են լատիշերեն, որն ունի մի փոքր նմանություններ լիտվերենի հետ։ Լատվիայի ներկայիս նախագահն է Ռայմոնդս Վեյոնիսը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ստացել է լատիշ ժողովրդի (latviesti) ինքնանվանումից, որն առաջացել է հին լատիշական լատգալներ (լատիշ․՝ latgali) ցեղի անունից։[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի տարածքը բնակեցվել է հազարավոր տարիներ առաջ՝ բալթիկ ցեղերի կողմից։ Այդ ցեղերը գլավորապես զբաղվում էին ձկնորսութամբ, որսորդութամբ և առևտրով։

Գերմանացի խաչակիրները և առևտրականները գալիս են Լատվիա 12-րդ դարի վերջին։ Դա պատճառ է հանդիսանում լատվիացիների համար կորցնելու իրենց ինքնավարությունը, և մոտ 800 տարի լատվիացիները ստիպված են լինում պայքարել իրենց երկիր ներխուժող գերմանացիների, դանիացիների, շվեդների, լեհերի ու ռուսների դեմ։ Լատվիան ի վերջո դառնում է անկախ 1918 թ.-ին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական կարմիր բանակը հարձակվում է Լատվիայի վրա և բավականին բարձր թվով լատվիացիների աքսորում Սիբիր և այլ տեղեր՝ հեռու իրենց հայրենիքից։ Հետո երկիր է մտնում Նացիստական Գերմանիան և զանգվածային սպանդի ենթարկում Լատվիայում բնակվող հրեաներին։ Այնուհետև կրկին սովետական բանակը մտնում է Լատվիա և ամբողջովին օկուպացնում երկիրը։ Լատվիան վերջապես ձեռք է բերում անկախությունը 1991 թ.-ին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թ․-ի օգոստոսի 24-ին ՌԽՖՍՀ-ը ընդունեց Լատվիայի Հանրապետության անկախությունը, իսկ հոկտեմբերի 4-ին Լատվիան և Ռուսատանը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։ 1991 թ․-ի սեպտեմբերի 6-ին ԽՍՀՄ-ը ճանաչեց Լատվիայի անկախությունը։

Լատվիան հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ երկիր 1991 թ․-ի սեպտեմբերի 17-ից սկսած։ Այն նաև հանդիսանում է ԵՄ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, ԱՄՀ, ԱՀԿ, , Եվրոպայի խորհրդի և Բալթիկ ծովի պետությունների խորհրդի անդամ։ 1921-1940 թթ-ին եղել է Ազգերի Լիգայի անդամ։

Լատվիան հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 160 երկրների հետ և ունի դեսպանատներ 35 երկրում։ 37 պետություն ունի դեսպանատում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 22-ին: 

2011թ.-ի նոյեմբերի 24-ին Արմեն Ղասաբօղլյանը նշանակվել է  Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս: 2012թ. մարտի 23-ին Արա Այվազյանը նշանակվել է Լատվիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ ք. Վիլնյուս)։

2013թ.-ի դեկտեմբերի 11-ին Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Լատվիան իր արտաքին քաղաքականության մեջ առավել կենտրոնացած է Եվրամիության և ՆԱՏՕ-ի վրա։ 2004  թ․-ի մարտի 29-ին այն անդամակցել է ՆԱՏՕ-ին, իսկ նույն տարվա մայիսի 1-ին դարձել է Եվրամիության անդամ։

2005 թ․-ի մայիսին և 2006 թ․-ի նոյեմբերին ՆԱՏՕ-ի վեհաժողովների շրջանակներում Լատվիա է այցելել ԱՄՆ նախագահ Ջորջ Ու․ Բուշը։

16 տարվա ընթացքում առաջին անգամ կայացել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի այցը Ռուսաստան 2010 թ․-ի դեկտեմբերի 19-22-ը։ 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».