Լոզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լոզան
Lausanne
Դրոշ Զինանշան
Flag of Lausanne.svg Wappen Lausanne.svg

Lausanne img 0586.jpg
Կոորդինատներ: 46°32′0″ հս․ լ. 6°38′0″ ավ. ե. / 46.53333° հս․. լ. 6.63333° ավ. ե. / 46.53333; 6.63333
Երկիր Շվեյցարիա Շվեյցարիա
Քաղաքապետ Դանիել Բրելա
Մակերես 41,37 կմ²
ԲԾՄ 373—871 մ
Պաշտոնական լեզու ֆրանսերեն
Բնակչություն 138 634 մարդ (3351)
Ագլոմերացիա 336 400
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 021
Փոստային ինդեքսներ 1000—1008
Պաշտոնական կայք lausanne.ch
##Լոզան (Շվեյցարիա)
Red pog.png

Լոզան (ֆր.՝ Lausanne [loˈzan]), քաղաք Շվեյցարիայի հարավ֊արևմուտքում, նավահանգիստ Ժնևի լճի ափին, Ժնև քաղաքից 62 կմ հեռավորության վրա[1]:

Լոզանը կրում է աշխարհի «Օլիմպիական մայրաքաղաք» անվանումը։ Այստեղ են գտնվում Միջազգային օլիմպիական կոմիտեի շտաբ-բնակարանը և բազմաթիվ այլ միջազգային սպորտային ֆեդերացիաներ։ Այստեղ է Շվեյցարիայի գերագույն դատարանը, Լոզանի համալսարանը, Դաշնային պոլիտեխնիկական դպրոցը և այլն։ Հիմնական տրանսպորտային տեսակն է տրոլեյբուսը: Երկրում միակ մետրոն այստեղ է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում այստեղ գոյություն է ունեցել մի բնակավայր, որը հռոմեական դարաշրջանում կոչվել է Լաուզոնիում (այստեղից էլ այժմյան Լոզան անվանումը)։ Ոմանք ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է գալլերեն Leusa «հարթ քար» բառը։

Ոմանք էլ գտնում են, որ անվանումն առաջացել է կելտերեն Lausodonum ձևից, որը նշանակում է «ամրոց Լաուս գետի ափին» (կելտերեն Լաուս՝ «քարքարոտ») կամ Lousis կելտական անձնանունից։[2]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը կազմում է շուրջ 138.000 մարդ (2013 թ., մայիս)։ Չորրորդն է բնակչության թվով Շվեյցարիայում։ Ներգաղթյալները կազմում են ամբողջ բնակչության 40 %: Ագլոմերացիայի սահմաններում բնակվում է 336,4 հազար մարդ (2010 թ.)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզանի տարածքում բնակության հնագույն հետքերը պատկանում են մեր թվարկությունից առաջ VI հազարամյակին։ Ապրողների հիմնական զբաղմունքը եղել է Ժնևի լճի ափի անտառներում որսը և հավաքչությունը։ XX դարում այդ տեղամասերում գտնվել են թաղման վայրեր։ Գտածոների մեջ եղել են մեր թվարկությունից առաջ II հազարամյակի զենք, կերամիկայից և բրոնզից իրեր, դիակիզության հետքեր, ինչպես նաև կավածեփ, հարդե տանիքներով խրճիթի մնացորդներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեսքը, լիճը և Ալպերը

Լոզանը, ինչպես և Շվեյցարիայի մնացյալ խոշոր քաղաքները, ընկած են երկրի միջին հատվածում, Ժնևի լճի հյուսիսային ափերին և Ալպյան լեռների ստորոտին։ ժնև քաղաքից հեռու է 62 կմ-ով։ Այն գտնվում է Լավո և Լյա Կոտ գինեգործական տարածաշրջանների սահմանին։ Տարածքում է նաև Շվեյցարական ռիվիերան՝ առողջարանային զոնան։ Ինչպես ամբողջ Շվեյցարիայում, այստեղ էլ գործում է Կենտրոնաեվրոպական ժամային գոտին։ Միջազգային կոորդինացիոն ժամանակից տարբերվում է ձմռանը +1:00, ամռանը՝ +2:00 ժամ։

Վյուշարը Դենանտու այգում

Քաղաքի տարածքը կազմում է 41,37 կմ²[3]: 1997 թվականին քաղաքի շինկառույցները կազմել են 42,9 %, անտառները՝ 39,6 %, գյուղատնտեսական հողահանդակները՝ 17,3 %: Լոզանը կարելի է անցնել ոտքով քայլելիս. ծայրից ծայր նրա երկարությունը կազմում է 4 կմ։

Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 373-ից 871 մետր. նավահանգիստ Ուշին՝ 374 մ., կենտրոնը՝ 495 մ., օդանավակայանը՝ 600 մ.: Բավականին մեծ բլուրների և ռելիեֆի համար նրան անվանում են շվեյցարական Սան Ֆրանցիսկո[4]: Ամենաբարձր կետը Շալե ա Գոբեն է՝ լեռնանցք՝ 872 մետր բարձրությամբ։

Քաղաքով են հոսում 4 գետեր, որոնք պատկանում են Ռոնայի ավազանին՝ Ֆլոն, Լուվ, Վյուաշեր և Ռյոլե։ Մի ժամանակ առաջ Ֆլոնը հոսում էր քաղաքի կենտրոնի ձորով, ներկայիս Սենթրալ փողոցով։ Հետագայում գետերից Ֆլոնը և Լուվը վերցվել են թունելների մեջ։ Հյուսիսային մասի ստրոգետնյա ավտոկայանատեղիներից մեկում, Ռիպոն հրապարակի տակ, կարելի է տեսնել Ֆլոն գետի հոսքը։ Ժնևի լճի ափերին են գտնվում այգիները, լողափերը, փոքր նավահանգիստը և այլն։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզանը ձյուների մեջ

Լոզանի կլիման ունի վերընթաց բնույթ[5], որը կրում է Ատլանտյան օվկիանոսի ազդեցությունը։

Միջին ջերմաստիճանը տարվա ընթացքում տատանվում է ձմռանը +3 °C իսկ ամռանը մինչև +20 °C: Էքստրեմալ պայմաններում այդ ցուցանիշները կարող են հասնել −10 °C մինչև +37 °C: Արևափայլի տևողությունը կազմում է տարեկան 1763 ժամ[6]: Քամու միջին տարեկան արագությունը կազմում է 1,8 մ/վրկ[7]. Միջին տարեկան խոնավությունը 71,7 %[8]: Քաղաքը գտնվում է 8-րդ սառնամանիքադիմացկուն զոնայում[9]:

Հյուսիս-արևելյան քամին, որը ձևավորվում է Ասիական անտիցիկլոնից, բերում է սառը օդ։ Հարավ-արևմտյան քամին, որը գալիս է Ատլանտյան օվկիանոսից, իր հետ բերում է խոնավություն[10]: Չոր քամիները, որոնց անվանում են այստեղ ֆյոն, ձևավորվում է տեղում և ցրտաբեր ազդեցություն է թողնում[11]: Ժնևի լճի մոտիկությունը ձմռանը մեղմացնում է ջերմաստիճանը, իսկ ամռանը՝ զովացնում։

Ձմեռը հիմնականում սառն է։ Ձյունը գալիս է դեկտեմբերից մինչև մարտ։ Տարվա ամենաչոր ամիսը փետրվարն է։ Ամառը տաք է, փոփոխական եղանակով։ Տեղումների առավելագույն քանակը թափվում է օգոստոսին։ Աշունը չոր է և արևոտ, որը գալիս է սեպտեմբեր-հոկտեմբերին։

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լոզանում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 3,5 5,2 8,7 13,0 17,3 21,1 24,2 23,1 19,5 14,1 7,9 4,3 13,5
միջին ջերմաստիճանը (°C) 1,3 2,8 5,5 9,2 13,3 16,6 19,3 18,4 15,4 10,9 5,4 2,1 10,0
միջին նվազագույնը (°C) -0,5 0,5 2,7 5,6 9,4 12,7 15,1 14,6 12,1 8,4 3,7 0,6 7,1
տեղումների քանակը (մմ) 89 78 84 86 107 117 95 116 96 92 99 93 1150
Աղբյուր՝ meteosuisse.ch bafu.admin.ch

Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի լոգոտիպը

Քաղաքի վավերական կնիքն իրենից ներկայացնում է վահան, կազմված հորիզոնական կարմիր ժապավեն ներքևից և սպիտակ՝ վերևից։ Կա նաև տարբերակ, որը թույլատրելի է, այն է. վահանը ւ թագը բռնած առյուծներ։ Քաղաքի լոգոտիպը հաստատվել է 1998 թվականին մունիցիպալիտետի կողմից։ Այն իրենից ներկայացնում է քաղաքի անվանումը և հորիզոնական շարված 7 կարմիր գնդեր[12]: Քաղաքի դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյունի պաստառ՝ 2 հորիզոնական շերտերով։ Վերևինը սպիտակ է, իսկ ներքևինը, ավելի լայնը՝ կարմիր։

Բուրգունդյան արքա Ռուդոլֆ III կողմից հատված (XI դարի սկիզբ) դրամի վրա պատկերված է հավասարակողմ խաչ[13]: Գաղաքի զինանշանը XVII դարում հաճած պատկերվել է 3 վահանների տեսքով։ XIX դարում կայսերական արծվի սիմվոլը փոխարինվեց շվեյցարական խաչով։

Lausanne img 0585.jpg
Lausanne 1.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավտոճանապարհով «Լոզանի և Ժնևի միջև հեռավորությունը»։ АвтоТрансИнфо 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
  3. Гонвиль, 2008, էջեր` 11
  4. «The hills are alive with the rumble of trains»։ // swissinfo.ch։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-8-2 
  5. «Potager : quand semer et planter région par région, selon le climat»։ // rustica.fr։ Վերցված է 2012-7-10 
  6. «Средние 1961—1990: Արևափայլի տևողությունը» (ֆրանսերեն)։ // meteosuisse.admin.ch։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-01-ին։ Վերցված է 2012-4-15 
  7. «Միջին տարեկան ցուցանիշներ 1981—2000` քամու արագություն» (ֆրանսերեն)։ // meteosuisse.admin.ch։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-01-ին։ Վերցված է 2012-4-15 
  8. «Խոնավության նորման 1961—1990» (գերմաներեն)։ // meteosuisse.admin.ch։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-01-ին։ Վերցված է 2012-4-15 
  9. «Եվրոպայի կլիմայական զոնաները»։ // plantsdb.gr։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-11 
  10. «Физическая география»։ // lausanne.ch։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-01-ին։ Վերցված է 2012-4-27 
  11. Գոնվիլ, 2008, էջեր` 27
  12. «La campagne de votation Métamorphose s’envenime à Lausanne»։ // archives.24heures.ch։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-17 
  13. «Le Moyen Âge I»։ // musees.vd.ch։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-17