Կախարդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կախարդություն կամ մոգություն, ծիսակարգերի, Խորհրդանիշների, գործողությունների, ժեստերի և լեզվի այն կիրառումն է, որը իրենից ներկայացնում է գերբնական ուժերի օգտագործում։ Ժամանակակից արևմտյան մոգերը հիմնականում հաղորդում են, որ կախարդության հիմնական նպատակն է անհատական հոգևոր աճը։

Կախարդության մեջ հավատն ու օգտագործումը ներկայացվել են մարդկության վաղ մշակույթի ձևերում և ներկայումս շարունակում են ունենալ կարևոր հոգևոր, կրոնական և բժշկական դեր շատ ազգերի մշակույթների մեջ։ Մոգությունը երբեմն գործի է դրվում մեկուսացման և գաղտնիության մեջ, և լայն հասարակության կողմից հաճախ կասկածելի է դիտարկվում։ Ոչ գիտական տեսանկյունից կախարդության հարձակումը (անեծք) երբեմն օգտագործվում է անձնական կամ հասարակական անհաջողության բացատրություն համար։

Մոգություն հասկացությունը, որպես կրոնից առանձին մի դաս, առաջին անգամ լայն ճանաչում ստացավ Հուդաիզմի օրոք։

Մարդաբանության մեջ կախարդության հիմնական հեռանկարներն են գործառույթայնությունը, սիմվոլիզմը և մտածողունակությունը։