Կիմ Ջոնգհյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիմ Ջոնգհյոն
Jonghyun at Guerilla Date on September 18, 2015 04.jpg
Կիմ Ջոնգհյոնը 2015 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն 김종현
Ծնվել է ապրիլի 8, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:8|2|0}})[1]
Hyehwa-dong, Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Flag of South Korea.svg Հարավային Կորեա
Մահացել է դեկտեմբերի 18, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:18|2|0}})[1] (27 տարեկանում)
Cheongdam Station, Հարավային Կորեա
Ժանրեր քեյ փոփ
Մասնագիտություն երգիչ, դերասան, մոդել, հեղինակ-կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար և հեղինակ-կատարող
Գործիքներ կիթառ, վոկալ, բաս կիթառ, դաշնամուր և kazoo
Լեյբլ SM Entertainment
Շրջանավարտ Chungwoon University[2] և Myongji University[2]
Անդամակցություն SHINee, S.M. Entertainment և SM Town
Կապված SHINee
Կայք jonghyun.smtown.com
Ստորագրություն
Ստորագրություն
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կիմ Ջոնգհյոն (հանգըլ՝ 김종현, հանջա՝ 金鐘鉉, ապրիլի 8, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:8|2|0}})[1], Hyehwa-dong, Սեուլ, Հարավային Կորեա - դեկտեմբերի 18, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:18|2|0}})[1], Cheongdam Station, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ և կոմպոզիտոր, հարավկորեական SHINee բոյ բենդի և S.M. The Ballad-ի անդամ էր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ դեբյուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնհյոնը տարված էր երաժշտությամբ դեռ վաղ հասակից։ Նա հանդես էր գալիս փոքրիկ խմբում և մասնակցում էր շրջանային մի շարք մրցույթների։ Սակայն իր բենդում նա ոչ թե վոկալիստ էր, այլ բասիստ։ Բենդի անունը «Zion» էր և հենց դրա ելույթներից մեկի ժամանակ էր, որ Ջոնգհյոնը նկատվեց S.M.-ի կողմից։ Մինչ նրա դեբյուտը SHINee-ի հետ, նա Զան Լիյինի հետ դուետ է ունեցել՝ «Wrongly Given Love» անվանմամբ։

SHINee[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնհյոնը նկատվել է 2005 թվականի S.M.-ի քասթինգներից մեկի ժամանակ։ 2008 թվականին նա ընտրվեց SHINee խմբի անդամ, որն ունի 5 անդամ և որի դեբյուտը կայացել է 2008 թվականի մայիսի 25-ին։

SM The Ballad[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ջոնհյոնը՝ TRAX-ի Ջեյի, Super JuniorԿյուհյոնի և նորեկ Ջինոյի հետ կազմել են SM The Ballad խումբը՝ S.M.-ի հովանավորության ներքո։ Խմբի երաժշտական թեմատիկան հիմնված է ավելի շատ բալլադային, քան փոփ և R&B ժանրերի վրա։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին խումբը թողարկել է իր առաջին դեբյուտային ալբոմը՝ «Miss you» անվանմամբ։ Նրանք առաջին անգամ հանդես են եկել 2010 թվականի նոյեմբերի 28-ին SBS's Inkigayo-ում իրենց գլխավոր՝ «Miss you» հիթով։ Այդ օրը ներկայացրել են նաև մեկ այլ հիթ՝ «Hot Times» ալբոմից։ 2014 թվականի փետրվարի 4-ին SM Entertainment-ը հայտարարեց, որ SM The Ballad-ը վերադառնում է նոր անդամներով։ Հին կազմից միայն Ջոնհյոնն էր մնացել։ Ավելի ուշ պարզվեց, որ նա պետք է նոր ալբոմի համանուն գլխավոր երգը՝ Girls' Generation-ի Թեյոնի հետ։

Առանձին աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Ջոնգհյոնը 2014 թվականին

2010 թվականի հոկտեմբերին Ջոնհյոնը հարավ-կորեական խմբերի այն քսան արտիստներից էր, ովքեր ձայնագրեցին «Let's go» երգը՝ 2010 G-20 Seoul-ում հասարակական մասնակցությունը բարձրացնելու նպատակով։ Նա երգում էր Լունայի, Սանմինի և Սեոհյոնի հետ միասին, ովքեր նույնպես S.M. Entertainment-ից են։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խոսքերի հեղինակ Ջոնհյոնը 2009 թվականին գրել է «Juliette» երգի կորեերեն բառերը՝ իր խմբի «Romeo» ալբոմի համար, նաև «UP&DOWN» երգինը։ SHINee-ի չորրորդ՝ «Sherlock» ալբոմի «Honesty» և «Alarm Clock» երգերի խոսքերի հեղինակն է։ «Honesty»-ն գրված է երկրպագուներին հատուկ շնորհակալություն հայտնելու համար՝ այդքան ժամանակ խմբի կողքին լինելու և աջակցելու համար։ Ջոնհյոնը գրել է SHINee-ի երգերից մի քանիսը, ներառյալ՝ «Selene 6.23»-ը և «Symptoms»-ը։ Նա ամբողջովին կազմել է IU-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծված «Gloomy Clock» երգը՝ IU-ի 3-րդ ալբոմ «Modern Times»-ի համար։ Ջոնհյոնը նաև կազմել, գրել և գլխավորել է վոկալային մասը Սոն Դամ Բիի թվային սինգլը՝ «Red Candle»-ը։ Որպես MBC FM4U-ի կեսգիշերային ռադիո-շոու «Blue Night»-ի DJ նա ներկայացրեց իր նոր գրված երգերը, որոնք հատուկ պատրաստված էին իր «Blue Night Lyrics, That Man's Composition» ռադիո-անկյան համար։ MBC FM4U-ն հայտարարեց, որ սկսած հուլիսի 7-ից նրանք կհեռարձակեն Ջոնհյոնի գրած և մշակած երգերը։

Հեռուստաշոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերի 6-ին՝ KBS' Music Bank-ի ժամանակ Super Junior-ի անդամ Յեսանը անակնկալ կերպով ներկայացավ SHINee-ի հետ՝ Ջոնհյոնի փոխարեն, քանի որ նա հիվանդ էր գրիպով և ի վիճակի չէր ելույթ ունենալ։ KBS's Immortal Songs 2-ի ժամանակ Ջոնհյոնը Յեսանի հետ միասին ներկայացավ երկու դրվագում։ 2014 թվականի հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ նա որպես դերանդամ հանդես կգա Music Show օդաչուների էստրադային շոուի ժամանակ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի 12-ին Ինդոնեզիայում Ջոնհյոնը ստացել էր ձախ կոճի երկարատև բուժվող վնասվածք՝ «Korea-Indonesia Sharing Friendship Concert»-ի ընթացքում՝ հուզված երկրպագուների ամբոխի հարձակման պատճառով։ Դրա պատճառով նա մի քանի ամիս շարունակ չէր կարողանում պարել խմբի անդամների հետ։ Հետագայում Ջոնհյոնը ստիպված էր վիրահատություն տանել՝ վնասվածքը վերջնականապես բուժելու համար։

2010 թվականի հոկտեմբերի 26-ին Ջոնհյոնը հաստատեց իր և դերասանուհի Շին Սե-Կյունի սիրային կապերի մասին լուրերը, սակայն նրանք բաժանվեցին ինը ամիս հանդիպելուց հետո։ 2013 թվականի ապրիլի 1-ին Ջոնհյոնը ավտովթարի է ենթարկվել, բայց առանց լուրջ վնասվածքներ ստանալու։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 18-ին Ջոնգհյոնը քրոջը հաղորդագրություն է ուղարկել, որը, քույրը բնորոշել է որպես «վերջին ուղերձ»։ Աղջիկը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ երբայրը ցանկանում է ինքնասպանություն գործել։

Կորեական ժամանակով ժամը 18։10-ին ոստիկանությունը բնակարանում հայտնաբերում է տղային՝ առանց գիտակցության։ Արտիստին տեղափոխել են հարակից հիվանդանոց, որտեղ էլ վերջինս մահացել է։ Ոստիկանության տվյալներով՝ Ջոնգհյոնն ինքնասպանություն է գործել[3]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգ Երաժշտական շոու Տարեթիվ
"Déjà-Boo" Show! Music Core Հունվար 17, 2015
Inkigayo Հունվար 18, 2015
The Show Հունվար 20, 2015
Show Champion Հունվար 21, 2015
M Countdown Հունվար 22, 2015
Music Bank Հունվար 23, 2015
Show! Music Core Հունվար 24, 2015
The Show Հունվար 27, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 http://teamshineebr.com/shinee/biografia/jonghyun/
  3. «(★BREAKING) Police confirm SHINee's Jonghyun has passed away — Koreaboo»։ Koreaboo (en-US)։ 2017-12-18։ Վերցված է 2017-12-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

SHINee

ՕնյուՋոնգհյոնՔիՄինհոԹեմին