Հակոբ Մծբնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Մծբնացի
Jacob Tomb, Nisibis.jpg
Հակոբ Մծբնացու գերեզմանը Մծբին քաղաքի իր անունը կրող Սուրբ Հակոբ եկեղեցում
Ժամանակաշրջան Հռոմեական կայսրություն
Ծնունդ 3-րդ դար
Վախճան 338[1]
Վախճան վայր Մծբին, Մարդին, Թուրքիա
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Սրբացված կարգ սուրբ
Հիշատակության օր դեկտեմբերի 15
Աշխատանք քահանա
Պաշտոն եպիսկոպոս

Հակոբ Մծբնացի (Մծբինի սուրբ Հակոբ հայրապետ, 3-րդ դար - 338[1], Մծբին, Մարդին, Թուրքիա), 4-րդ դարի եկեղեցական գործիչ (մահացել է 350), ծագումով ասորի, համարվում է Մեծ Հայքում քրիստոնեությունը քարոզողներից մեկը։ Պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, որը փորձել է բարձրանալ Արարատ լեռը։ 338-ին կազմակերպել է հայրենի Մծբին քաղաքի 70-օրյա պաշտպանությունն ընդդեմ պարսկական զորքի։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը, Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի հիշատակը տոնվում է Դ Հիսնակաց կիրակիին նախորդող շաբաթ օրը։ Նրա վարքը, որ գրել է Մար Ավգինը գրաբար են թարգմանել և 1814 թ. հրատարակել Վենետիկի Մխիթարյանները (Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, հատ 10, Վենետիկ, 1814)։

Հայաստանի տարածքում ստեղծվել են, գործել և գործում են Սուրբ Հակոբ անունով մի շարք եկեղեցիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png