Հայերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Հայերեն Վիքիպեդիա
Main page hywiki.png
URL՝ 123321.bywiki.com
Կոմերցիոն՝ Բարեգործական
Կայքի տիպ Ցանցային հանրագիտարան
Գրանցում Ոչ պարտադիր
Լեզու Կաղապար:L 123321
Սեփականատեր Վիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում մայիսի 27, 2004
Հոդվածների թիվ՝ 0
Էջերի թիվ՝ 0
Խմբագրումների թիվ՝ 0
Գրանցված մասնակիցներ՝ 0
Ակտիվ մասնակիցներ՝ 0
Ադմինիստրատորներ՝ 0
Խորություն: Division by zero.

Հայերեն Վիքիպեդիա, Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակն է։ Ինչպես և բոլոր վիքիմեդիա-նախագծերը, Հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը ևս գտնվում է ազատ արտոնագրի ներքո, և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Վիքիպեդիա:Վիճակագրություն 
  • 2003 հունվարի 4, Հայերեն Վիքիպեդիայի ամենահին պահպանված խմբագրումը[1][2]։
  • 2003 փետրվարի 3, Գլխավոր էջի ամենահին պահպանված խմբագրումը[3]։
  • 2004 հուլիսի 2, առաջին խմբագրում գլխավոր անվանատարծքում, տեխնիկապես առաջին հոդված[4]
Հայերեն Վիքիպեդիան հիմա
Վիքիպեդիան աշխատում է MediaWiki շարժիչի 1.31.0-wmf.17 (d8c8c31) տարբերակով:
Վիքիպեդիայում կա 237 227 հոդված և 791 566 էջ:
5 645 082 խմբագրում:
6926 բեռնած ֆայլ:
70 309 գրանցված մասնակից, ներառյալ 11 ադմինիստրատոր:

«Մեկ հայ՝ մեկ հոդված»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 24-ին «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության և «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հեռուստահաղորդման նախաձեռնությամբ մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը։ Նախագծի նպատակն է հարստացնել Հայերեն Վիքիպեդիան բարձրակարգ հոդվածներով, Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության հնարավորինս բոլոր անդամներին, ինչպես նաև միասին ստեղծել ժամանակակից տեղեկատվական աշխարհին համահունչ և տեղեկատվական մարտահրավերներին դիմակայող հայկական ժառանգությանը արժանի հայերեն բովանդակություն։

Արշավի ընթացքում կազմակերպվելու են վիքիհանդիպումներ գիտնականների, գրողների, նկարիչների, դերասանների և այլ բնագավառի գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետելու վիքիմշակույթին և իրենց ներդրումն ունենալու Հայերեն Վիքիպեդիայի հարստացման գործում։ Բացի այդ նախատեսված են հանդիպումներ, սեմինարներ, ուսուցողական և խրախուսական միջոցառումներ, ինչպես նաև կրթական և մշակութային, հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն։

Ծրագրի լուսաբանմանն է առաջին անգամ անդրադարձել «Մարդկային գործոն» հեռուստահաղորդումը իր 2014 թվականի մարտի 24-ի թողարկման ընթացքում, ինչպես նաև բազմաթիվ ԶԼՄ-ներ[5][6][7][8][9]։

2014 թվականի մարտի 27-ին կայացել է մամլո ասուլիս՝ նվիրված «Մեկ հայ՝ մեկ հոդված» նախաձեռնությանը[10]։

Հոդվածների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածերի թիվ Օր Հոդված Հեղինակ
1 2004 հուլիսի 2 01։45 Հայաստան Կարեն
2.300 2006
4.000 2008
5.000
10.000 2010 օգոստոսի 3 Միլենիում կամուրջ (այլ կիրառումներ) Beko
15.000 2011 սեպտեմբերի 10 Ակոռիի Սուրբ Հակոբ վանք Aram-van
20.000 2012 հունվարի 15 Համբարձում Համբարձումյան Aram-van
25.000 2012 ապրիլի 11 Հնաբերդ (Արագածոտնի մարզ) Pandukht
30.000 2012 օգոստոսի 26 Աստերոիդների ցանկ (250401-250500) Ahaik
35.000 2012 դեկտեմբերի 27 (1871) Աստինաքս Ahaik
40.000 2012 դեկտեմբերի 28 (6862) Վիրջիլիոմարկոն Ahaik
45.000 2013 ապրիլի 9 Անկոնա Beko
50.000 2013 օգոստոսի 1
60.000[11] 2013 օգոստոսի 3
70.000 2013 օգոստոսի 8
80.000 2013 սեպտեմբերի 27
90.000 2013 սեպտեմբերի 29
100.000 2013 դեկտեմբերի 2 «Ղարաբաղցի կինը» քանդակ (Երևան) 23artashes
110.000 2014 փետրվարի 20 Թովուզ կամավորական ջոկատ Gardmanahay
120.000 2014 մայիսի 31 Մոնղոլա-օխոտական գեոսինկլինալային համակարգ Artureganyan
130.000 2014 օգոստոսի 20 Բրաչիանո Kara98
140.000 2014 նոյեմբերի 30 Փուլի աշխարհի գավաթ Vadgt
150.000 2015 մարտի 16 Շչեբնյուխա Էդմոնդ Խաչատրյան
160.000 2015 մայիսի 3 Լուչինյանո Andance
170.000 2015 հունիսի 17 Վոլմա (Մեծ Պրոսնիցայի վտակ) GarikKh[փա՞ստ]
180.000 2015 օգոստոսի 7 Բրինդիզի (գավառ) Տարոն Հարությունյան
190.000 2015 հոկտեմբերի 28 Բագրատ III (Վրաց արքա) Hayk.arabaget
200.000 2016 հունիսի 1 Հելէն Քելլըր‎[12] կամ Գլուխկոտրուկ (մուլտֆիլմ)‎[13] Galy02[12] կամ Սիմա Օհանյան[13]
210.000 2016 հոկտեմբերի 27 Խաչիկ Սամուէլեան Sylvia Seraydarian 5
220.000
230.000
237 227[14] Հիմա (2018 Հունվար 21)

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման պահից նախագիծը կրում էր «Վիքիփեդիա» անվանումը (նախագծի բնօրինակի անվան հավայական wiki՝ արագ և անգլերեն encyclopedia՝ հանրագիտարան բառերի միացության հայերեն տառադարձումից)։

Տարիների ընթացքում պարբերաբար եղել են քննարկումներ «Վիքիպեդիա» կամ «Վիկիպեդիա» անվանատարբերակներին անցնելու վերաբերյալ՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք ավելի հարմար են և համապատասխանում են ժամանակակից արևելահայերենի կանոններին։ 2012 թ. ապրիլի 5-ին տեղի ունեցավ անվանափոխության վերաբերյալ երկու փուլից բաղկացած[15] քվեարկություն, որի արդյունքում որոշվեց «Վիքիփեդիա» անվանումը փոխարինել «Վիքիպեդիա» տարբերակով[16]։

Վիքիպեդիայի զարգացմանն ուղղված ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայի զարգացմանն ուղղված միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաշատը խմբագրվել է Երևան հոդվածը՝ 1645 խմբագրում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մասնակից։Lilith էջի 2003 թ․ հունվարի 4֊ի խմբագրումը
  2. Վիքիմեդիա նախագծի վիճակագրության կայք, Վիքիպեդիաների ստեղծման պատմություն (Անգլերեն)
  3. Main Page էջի խմբագրումների պատմությունը
  4. [1]
  5. Մեկնարկեց «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագիծը
  6. Արմենպրեսը միանում է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությանը
  7. Մեկնարկել է մեկ հայ՝ մեկ հոդված արշավը
  8. «Մեկ հայ՝ մեկ հոդված». նախագիծ՝ մեր սերունդների համար
  9. Wikipedia–ի կայքում մեկնարկել է «Մեկ հայ՝ մեկ հոդված» նախագիծը - See more at: http://telecom.arka.am/am/news/internet/wikipediahodvac465_/#sthash.D0bQ9XdC.dpuf
  10. "Մեկ հայ՝ մեկ հոդված" մամուլի ասուլիս
  11. Հայերեն Վիքիպեդիայի զարգացման վիճակագրություն
  12. 12,0 12,1 «Վերփին փոփոխություներ»։ 1 Հունիս 2016։ Վերցված է 1 Հունիս 2016 
  13. 13,0 13,1 «Վերջին փոփոխություններ»։ 1 Հունիս 2016։ Վերցված է 1 Հունիս 2016 
  14. Վիքիպեդիաների վիճակագրական ցանկ
  15. Վիքիպեդիայի անվանափոխության առաջին փուլ և Վիքիպեդիայի անվանափոխության երկրորդ փուլ։
  16. Հայկական «Վիքիփեդիա»-ն քննարկում է անվանափոխության հնարավորությունը
  17. Հաշվարկված ըստ Գլխավոր Էջի էջադիտումների ամսական քանակի
  18. Հոդվածների քանակական աճն ըստ եռամսյակների