Հոլանդերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայի Favicon Հոլանդերեն Վիքիպեդիա
Nederlandse Wikipedia
WikipediaNL-20150905.png
URL՝ nl.bywiki.com
Կոմերցիոն՝ Բարեգործական
Կայքի տիպ Ցանցային հանրագիտարան
Գրանցում Ոչ պարտադիր
Լեզու Հոլանդերեն
Սեփականատեր Վիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում 2001 թ. հունիս
Հոդվածների թիվ՝ 1 934 116
Էջերի թիվ՝ 3 975 116
Խմբագրումների թիվ՝ 51 664 466
Գրանցված մասնակիցներ՝ 924 413
Ակտիվ մասնակիցներ՝ 3815
Ադմինիստրատորներ՝ 44
Խորություն: 14.5
Հոդվածների քանակական աճը

Հոլանդերեն Վիքիպեդիա (հոլ.՝ Nederlandse Wikipedia), Վիքիպեդիա հանրագիտարանի հոլանդալեզու տարբերակն է։ Անգլերենից, գերմաներենից և ֆրանսերենից հետո, այն Վիքիպեդիա նախագծի չորրորդ հանրագիտարանն է, որ 1.000.000-ից ավել հոդված ունի։ Ընթերցողների և խմբագիրների մեծ մասը Նիդեռլանդներից և Բելգիայից (Ֆլամանդներից) են։ Նիդեռլանդներում այն Գուգլից և Ջիմեյլից հետո, 3-րդ ամենահաճախ այցելվող կայքն է։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնարկել է 2001 թ. հունիսի 19-ին՝ Անգլերեն Վիքիպեդիայի ստեղծումից հինգ ամիս անց։ Երկու տարից անց՝ 2003 թ. օգոստոսին ստեղծվեց Հոլանդերեն Վիքիպեդիայի 10.000-րդ հոդվածը։ Այդ ժամանակվանից հոլանդական մամուլում մեծ ուշադրություն է առաջացել Վիքիպեդիայի նկատմամբ և կտրուկ աճել են ընթերցողների և խմբագրողները քանակը։

2008 թ. նոյեմբերին հանրագիտարանը հատեց 500.000, իսկ 2011 թ. դեկտեմբերին՝ 1.000.000 հոդվածի շեմը։ 2011 թ. երկրորդ կեսին գրանցվել էր հոդվածների ստեղծման թռիչքային աճ (շուրջ 300.000 հոդված), ինչը մեծ մասամբ պայմանավորված էր բոլոր կենդանական տեսակների վերաբերյալ ավտոմատացված եղանակով բառահոդվածներ ստեղծելով։ Նույն եղանակով 2006 թ. մայիսին մի քանի տասնյակ հազար հոդվածներ էին ստեղծվել Ֆրանսիայի բոլոր բնակավայրերի վերաբերյալ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր՝ 19 Հունիսի 2018-ին Վիքիպեդիայի հոլանդերեն բաժինը ունի 1 934 116 հոդված։ Գրանցված են 924 413 մասնակից, նրանցից 3815 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 44 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 51 664 466-ը։

Հոդվածների քանակի աճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]