Հովհաննես Չեքիջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Չեքիջյան
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ 04.jpg
Ծնվել է դեկտեմբերի 23, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:23|2|0}}) (89 տարեկան)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն դիրիժոր, կոմպոզիտոր և երաժիշտ
Զբաղեցրած պաշտոններ ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Երևանի պատվավոր քաղաքացի Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ժողովուրդների բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Մովսես Խորենացու մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան և Հայաստանի ազգային հերոս[1]
Կայք tchekidjian.am

Չեքիջյան Հովհաննես Հարությունի (դեկտեմբերի 23, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:23|2|0}}), Ստամբուլ, Թուրքիա), խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) և Հայկական ԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ և ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս (2017)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստոնդնուպոլսում (ներկայում՝ Ստամբուլ, Թուրքիա)։ 1934-1941 թվականներին սովորել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի՝ Կոստանդնուպոլսի մասնաճյուղում, 1941-1947 թվականներին՝ Saint Michel ֆրանսիական քոլեջում, 1944-1951 թվականներին՝ Ստամբուլի կոնսերվատորիայում, 1947-1951 թվականներին Վիեննայի ուսումնարանի Ստամբուլի մասնաճյուղում, 1951-1953 թվականներին՝ Փարիզի «Ecole normale de Musique» կոնսերվատորիայում, որտեղ աշակերտել է Ժոն Ֆուրնեին, ինչպես նաև քիմիայի ինստիտուտում, որտեղ ստացել է ինժեներ-քիմիկոսի որակավորում։ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտ[3]։

1946-1960 թվականներին (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը[4]:

1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ եղել է ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորը։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարել է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարել է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունեցել ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-1977 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1975 թվականից Երևանի կոնսերվատորիայում (1982 թվականից պրոֆեսոր է)։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]