Մասնակցի քննարկում:Կարապետ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Help-browser.svg Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Կարապետ Հակոբյան ։)
Crystal Clear app ktip.png Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ERJANIK քննարկում: 13։42, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)

Մեծ Բրիտանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Հօ (Բառգիրք հայկազեան լեզուի).png Ինչպե՞ս գրել հայերեն
View-refresh.svg Խմբագրման ուղեցույց
Accessories-text-editor.svg Խուսափե՛ք տարածված սխալներից
Wikipedia svg logo.svg Վիքիպեդիայի էությունը
Green copyright.svg Հեղինակային իրավունքներ
Nuvola apps bookcase.svg Գլոսսարիում

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Newyeargreeting.gif Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Կարապետ Հակոբյան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Հարգելի GeoO, խնդրում եմ ինձ բացատրել, թե ինչպես է ստացվում, որ այլ գրողների երկերի մատենագիտությունը, որոնք կարճ են, կարելի է զետեղել համապատասխան հոդվածում, իսկ Պ. Սևակինը չի կարելի: Եկեք հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ այն զետեղվել էր մի քանի ամիս առաջ, իսկ ջնջվել է երեկ: --Կարապետ Ա. Հակոբյան 12:25, 28 Հուլիսի 2016 (UTC)

Հնարավոր ջնջում 8.jpg[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան։ Ձեր բեռնած Պատկեր:8.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 09:58, 30 Ապրիլի 2015 (UTC)

հարգելի մասնակից, եթե չարձագանքեք, պատկերը 10 օրվա մեջ ջնջվելու է գուցե հարցեր ունեք, գրեք։ --ERJANIK քննարկում: 11:08, 5 Մայիսի 2015 (UTC)

Չմշակված տեքստեր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, շնորհակալություն Ձեր խմբագրումների համար, բայց խնդրում եմ անմշակ տեքստեր այլևս չտեղադրել։ Վերանայեք Ձեր ստեղծած Աշոտ Մելքոնյան (պատմաբան) և Եգոր Առուստամյան հոդվածները։ Ավելացրեք աղբյուրներ, տեղադրեք ներքին հղումներ։ --BekoՔննարկում 06:09, 1 Մայիսի 2015 (UTC)

Վերնագրեր հոդվածներում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Կարապետ։ Շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում Ձեր ներդրումների համար։ Խնդրում եմ Ձեր ավելացրած նյութին վերնագիր դնել, օրինակ == Գրականություն == կամ == Երկեր == Հարցերի դեպքում դիմեք իմ քննարկման էջում։ Հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 06:31, 4 Մայիսի 2015 (UTC)

Ինչպես նաև արտաքին հղումները դնում ենք այսպես։ Գարեգին Նժդեհ հոդվածում ուղղել եմ։--Լիլիթ (քննարկում) 07:01, 4 Մայիսի 2015 (UTC)

Գլխագիր[խմբագրել կոդը]

Ողջույն։ Վիքիպեդիայում ընդունված չէ հոդվածի ներածություններին բաժիններ դնել։ Ինչպես նաև ընդունված չէ արտաքին հղումներում անձնական բլոգային տեսահոլովակներին հղումներ դնել։ Խնդրում եմ սա հաշվի առնել հետագա խմբագրումներում։ Շնորհակալություն։ --Ջեօ (~) 15:54, 5 Մայիսի 2015 (UTC)

Հարգելի Կարապետ Հակոբյան, ևս մեկ հանգամանք․ Արա Նախշքարյանի յութուբյան տեսահոլովակները չեն կարող վստահելի համարվել, քանի որ վերջիններս ավելի նման են բլոգային նյութերի։ Խնդրում եմ այլևս այս հղումները որպես արտաքին հղումներ չդնել։ Շնորհակալ եմ։ --Ջեօ (~) 16:02, 5 Մայիսի 2015 (UTC)

Հոդվածների վերնագրեր[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Կարապետ։ Վիքիպեդիայում հոդվածների վերնագրերը գրվում են փոքրատառերով, ինչպես նաև անձանց դեպքում՝ անուն, ազգանուն՝ օրինակ՝ Գուրգեն Գեղամյան։ Խնդրում եմ նաև վիքիֆիկացրեք Ձեր կողմից գրված հոդվածները՝ ավելացրեք ներքին հղումներ։ Հաճելի խմբագրումներ։--Լիլիթ (քննարկում) 14:59, 7 Մայիսի 2015 (UTC)

Չվիքիֆիկացված տեսքտեր[խմբագրել կոդը]

Հարգելի Կարապետ Հակոբյան, Ձեր կողմից ավելացված վերջին տեքստերը վիքիֆիկացված չեն։ Խնդրում եմ ավելացնել ներքին հղումները և այնուհետև շարունակել նոր տեսքտեր ավելացնել։ Շնորհակալություն։ --Ջեօ (~) 18:34, 8 Մայիսի 2015 (UTC)

Արևելահայերե՞ն, թե արևմտահայերեն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր ներդրումը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ հոդվածում արևմտահայերեն է, չնայած այն բանին, որ հոդվածը ի սկզբանե սրևելահայերեն է։ Հիշեցնեմ, որ մենք ստեղծում ենք նաև արևմտահայերեն հոդվածներ, կարող եք ստեղծել և զարգացնել արևմտահայերենով։ Ես Ձեր խմբագրումները ետ եմ շրջելու, այնպես որ խնդրում եմ դրանք առանձնացնել և պահել։ Եվս մեկ խնդրանք վերնագրերը միայն մեծատառերով մի գրեք, դա մեր հանրագիտարանում ընդունված չէ։ Հարգանքներով --BekoՔննարկում 08:23, 9 Մայիսի 2015 (UTC)

Քանի որ դուք այլ խմբագրումներ եք անում, ապա վստահ լինելով, որ վերևի գրածս արդեն տեսել եք, ետ շրջեցի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ հոդվածի խմբագրումները։ Կարող եք արևմտահայերեն հոդված ստեղծել և այնտեղ տեղադրել դրանք։ --BekoՔննարկում 09:56, 9 Մայիսի 2015 (UTC)--Կարապետ Հակոբյան (քննարկում) 14:05, 9 Մայիսի 2015 (UTC)--Կարապետ Հակոբյան (քննարկում) 14:05, 9 Մայիսի 2015 (UTC)

Բարև Ձեզ: Վերոհիշյալ հոդվածն արդեն ուղղել եմ արևելահայերենով: Ուղղակի ես գրել էի բնագրով, ոնց որ ԱՍԱԼԱ-ի ծրագրում էր՝ մտածելով, որ իրավունք չունեմ խախտելու բնօրինակի լեզուն, ինչպես ընդունված է գիտական աշխատանքներ անելուց: Կարապետ Հակոբյան

Այդպես էլ հասկացա, բայց պատկերացրեք, որ արևմտահայերեն չէր, այլ մեկ այլ օտար լեզվով։ Շնորհակալություն արագ արձագանքելու համար։ Ի դեպ քննարկման էջում խմբագրելուց, եթե սեղմեք պատուհանի վերևի գործիքների մեջ գտնվող մատիտին, ապա նա ավտոմատ կդնի Ձեր ստորագրությունը, ժամն ու կից քննարկման էջի հղումը։ --BekoՔննարկում 14:23, 9 Մայիսի 2015 (UTC)

Պատմաբաններ[խմբագրել կոդը]

Հարգելի Կարապետ, Ձեր ստեղծած պատմաբանների հոդվածներում ես խմբագրումներ եմ արել: Խնդրում եմ մյուս հոդվածները նույն օրինաչափություններով շարադրեք:--Armineaghayan (քննարկում) 10:42, 24 Հունիսի 2015 (UTC)

Եղավ, հաշվի կառնեմ:

Անհրաժեշտ կաղապարներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, հոդվածներում գրականություն ավելացնելիս օգտվեք {{Գիրք}} կաղապարից, իսկ հոդվածների դեպքում՝ {{Հոդված}} կաղապարից: Խնդրում եմ շուտափույթ անհրաժեշտ փոփոխություններ մտցնել Հայոց ցեղասպանություն հոդվածի համապատասխան բաժնում կատարած Ձեր փոփոխություններում ըստ նշածս ձևի: Բացի այդ, մի մոռացեք քննարկման էջերում ստորագրել՝ սեղմելով խմբագրման պատուհանի վերևի կապույտ մատիտին:--Արամ Ս. 20:50, 2 Ապրիլի 2016 (UTC)

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Հայոց ցեղասպանություն հոդվածը մատենագրություն չէ, որպեսզի բոլոր գրքերն ընդգրկվեն այնտեղ: Ես Ձեր խմբագրումները հետ եմ շրջում և պնդում դադարեցնել հետագայում գրքերի անվանումներ ավելացնելը: --Արամ Ս. 16:46, 3 Ապրիլի 2016 (UTC)

Ok, թե պետք է` կարող եմ ընդհանրապես դադարեցնել նյութերի տրամադրումը վիկիպեդիային:--Կարապետ Ա. Հակոբյան 05:45, 4 Ապրիլի 2016 (UTC)

Ես Ձեզ միայն տեղեկացնում եմ ճիշտ վիքիխմբագրման մասին, իսկ թե ինչպես կվարվեք, Ձեր գործն է, սպառնալու խնդիր չկա:--Արամ Ս. 13:19, 4 Ապրիլի 2016 (UTC)

Կասկածելի էջ. «Պարույր Միքայելյան»[խմբագրել կոդը]

Red exclamation mark.svg

Հարգելի Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած «Պարույր Միքայելյան» հոդվածն ունի կասկածելի որակ կամ կրում է Վիքիպեդիայի նպատակներին չհամապատասխանող բնույթ։ Խնդրում ենք յոթնօրյա ժամկետում բարելավել հոդվածը, անհապաղ փոփոխություններ կատարել՝ Վիքիպեդիային համապատասխանեցնելու համար, հակառակ պարագայում այն ենթակա է ջնջման։ Եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք, կարող եք դիմել այստեղ։

-- Արամ Ս. 13:17, 4 Ապրիլի 2016 (UTC)

Բարև, հարգելի Արամ: Իմ կողմից ստեղծված Պարույր Միքայելյան հոդվածի աղբյուրները և այնտեղ գրված նյութը հավաստի է: Այնուամենայնիվ` ինչպիսի անհապաղ փոփոխություններ եք ակնկալում հոդվածը չվերացնելու համար:--Կարապետ Ա. Հակոբյան 13:29, 4 Ապրիլի 2016 (UTC)
Նախևառաջ տեղեկաքարտի լրացում, երկրորդական վստահելի աղբյուրների ավելացում, վիքիֆիկացում: Իսկ եթե նյութը Գրական տեղեկատուի ուղիղ շարադրանքն է, ապա տեքստի վերաշարադրում: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ Ս. 13:31, 4 Ապրիլի 2016 (UTC)
Հարգելի Արամ, ցավոք, այլ աղբյուրներ չկան: Միակ աղբյուրը Գրական տեղեկատուն է և Պ. Միքայելյանի ,,Սիրո լեգենդը գրքի 281-րդ էջը, որտեղ ևս շարադրված է Պ. Միքայելյանի կենսագրությունը: Նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում այլ աղբյուր չեք ճարի: Ես մի քանի տարի է` փորձել եմ որևէ այլ գրքում ինչ-որ բան գտնեմ Պ. Միքայելյանի մասին, բայց, ապարդյուն: Ոչ հանրագիտարաններում /Հայկական Սովետական հանրագիտարան, Հայկական համառոտ հանրագիտարան, Ով ով է կենսագրական հանրագիտարան/, ոչ ինտերնետում, ոչ մի այլ տպագիր գրքում այլևս ոչինչ չկա Պ. Միքայելյանի մասին /թերևս միայն խորհրդային թերթերում/: Բայց, այս աղբյուրները, հավաստի են: Վստահեցնում եմ` ոչ հավաստի աղբյուրից չէի օգտվի: Ինչ վերաբերում է Գրական տեղեկատուի ուղիղ շարադրանքին, ես երկու աղբյուրներն էլ համադրելով` ինքս եմ շարադրել անուղղակի շարադրանքով /սա գրագողություն չէ/: --Կարապետ Ա. Հակոբյան 13:51, 4 Ապրիլի 2016 (UTC)
Մնաց վիքիֆիկացումը:--Արամ Ս. 14:00, 4 Ապրիլի 2016 (UTC)
Կարող եք օգտվել {{Տեղեկաքարտ Անձ}} կամ {{Տեղեկաքարտ Գրող}} կաղապարներից: Թվական բառը գրվում է ամբողջությամբ և այլն:--Արամ Ս. 14:03, 4 Ապրիլի 2016 (UTC)

Մասնակցային էջ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր մասնակցային էջի պարունակությունը տեղափոխվել է Ձեր ավազարկղ, քանի որ Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին, ոչ ավելին: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Ar sog 11:48, 20 Հուլիսի 2016 (UTC)

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Դուք ստանում եք զգուշացում բազմաթիվ զգուշացումներն անտեսելու և մասնակցային էջում շարունակ հոդվածներ գրելու համար համար։ Նույն գործողությունները շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։ --Arsog 1985 09:26, 28 Հուլիսի 2016 (UTC)

Հարգելի Arsog1985, ինձ ուղղված նախորդ հաղորդագրության մեջ նշված էր. <<Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին, ոչ ավելին>>: Իսկ դուք ջնջել էիք իմ մասնակցային էջն ամբողջությամբ, ուստի ես վերականգնեցի այդ էջի մի մասը /այն մասը, որը 1 տարուց ավելի է, ինչ վիքիպեդիայի իմ մասնակցային էջում կար, ոչ թե այն, ինչ վերջերս էի ավելացրել/: Ես այդպիսով չէի խախտել նախորդ զգուշացումը: Եթե Ձեզ պետք չի, որ իմ մասնակցային էջում որևէ գրառում լինի, քավ լիցի, ես այն այլևս չեմ վերականգնի: Բայց, երբ ջնջում եք իմ տեղադրած այս կամ այն նյութը, խնդրում եմ ինձ այդ մասին հայտնել նախօրոք՝ նշելով պատճառը, որից հետո ես խոստանում եմ չվերականգնել Ձեր ջնջած ինֆորմացիան, եթե համոզվեմ Ձեր պատճառի իրավացիության մեջ: Հա, մեկ էլ՝ էջս արգելափակելու սպառնալիքը տեղին չէր: Եթե Ձեզ դա շատ է պետք՝ կարող եք նաև արգելափակել: Ամեն դեպքում ես դրանից չեմ տուժի: Եվս մեկ բան՝ դուք 2016 թ. մայիսի 2-ին ջնջել եք իմ ստեղծած <<Պարույր Միքայելյան>> էջը այն պատճառաբանությամբ, թե ես <<Հեղինակային իրավունքների հավանական խախտում>> եմ կատարել: Դա ճիշտ չէ: Պարզապես ես Ձեզ համար հավաստի աղբյուրներ չեմ կարողացել ներկայացնել, թե որտեղից եմ քաղել այդ նյութը: Բայց դա ինձնից կախված չէր: Նախորդ անգամ Վիքիպեդիայի մեկ այլ աշխատակցի ես ասել եմ, հիմի էլ կրկնում եմ, որ բացի իմ օգտագործած աղբյուրներից /1. Խաչատրյան Հայկ ,,Գրական տեղեկատու’‘, Երևան, 1975, 820 էջ, 2. Միքայելյան Պարույր ,,Սիրո լեգենդը’‘, Երևան, 1975, 288 էջ, 3. http://www.asparez.am/news-hy/franc_vereli_grqi_targmanichy-hy/ / Պարույր Միքայելյանի մասին այլ աղբյուրներ չկան ոչ հանրագիտարաններում, ոչ էլ այլ գրքերում: Տվյալ հոդվածը Վիքիպեդիայում զետեղել էի զուտ այն նկատառումով, որ չէի ուզի, որ այդ մարդու անունը մոռացվի: Ի վերջո նա է հայերեն թարգմանել Վ. Վերֆելի ,,Մուսա լեռան 40 օրը՛՛, Յ. Վ. Գյոթեի ,,Ֆաուստը՛՛, Ա. Ս. Պուշկինի, Մ. Լերմոնտովի մի շարք հայտնի գործեր: Առաջարկում եմ վերականգնել <<Պարույր Միքայելյան>> հոդվածը կամ գոնե փոխել այն ջնջելու պատճառաբանությունը: Հարգանքներով՝ --Կարապետ Ա. Հակոբյան 12:15, 28 Հուլիսի 2016 (UTC)

Ջնջման է ներկայացվել Ալիկ Ղարիբյան էջը[խմբագրել կոդը]

Mauritius Road Signs - Warning Sign - Other dangers.svg
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած կամ խմբագրած Ալիկ Ղարիբյան էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Armen (քննարկում) 14:52, 25 Մարտի 2017 (UTC)

Ջնջման է ներկայացվել Լիլիթ Մինասյան էջը[խմբագրել կոդը]

Mauritius Road Signs - Warning Sign - Other dangers.svg
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած կամ խմբագրած Լիլիթ Մինասյան էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Armen (քննարկում) 15:07, 25 Մարտի 2017 (UTC)

Սարգիս Կուկունյան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, շնորհակալություն Սարգիս Կուկունյան հոդվածը բարելավելու համար: Ի՞նչ աղբյուրի/ների հիման վրա եք գրել, որ Ս.Կուկունյանը ազգությամբ ուտի է:--Գարդմանահայ (քննարկում) 13:22, 27 Մարտի 2017 (UTC)

Դիւան ՀՅ Դաշնակցութեան, Բ. հատ., Պոսթըն, 1938, էջ 6:--Կարապետ Ա. Հակոբյան 17:37, 27 Մարտի 2017 (UTC)

Հոդվածում կատարված փոփոխություններ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, ի՞նչ նպատակով եք կատարել այս փոփոխությունները: Օրինակ ի՞նչ նպատակով եք հետևյալ նախադասության (Սարգիս Կուկունյանը (Ավետիսյան) ծնվել է [[1863 թվական]]<nowiki/>ի [[հունվարի 23]]–ին Նուխի գավառի Նիժ գյուղում (այժմ՝ [[Ադրբեջան]]ի [[Կուտակաշենի շրջան]]ում), մի չքավոր ուտի{{փաստ}} ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է գյուղի տեր–թոդիկյան դպրոցում, ապա [[1877 թվական]]<nowiki/>ին ընդունվել [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]:) մեջ դնում հետևյալ նշանը (<nowiki></nowiki>) կամ ի՞նչ տրամաբանությամբ եք ներքին հղում դնում նշված նախադասության մեջ գրված ([[հունվարի 23]])-ի վրա:--Գարդմանահայ (քննարկում) 18:01, 27 Մարտի 2017 (UTC)

Գարդմանահայ, ՎիզուալԽմբագրիչով ներքին հղումներ դնելու պարագայում բառերը հայտնվում են <code></code>-ների միջև։ Խմբագրողը դրանում մեղք չունի։ Բացի այդ, Հունվարի 23-ի վրա էլ ներքին հղում դնելու համար տրամաբանությու՞ն է պետք։ --@ջեօ 18:12, 27 Մարտի 2017 (UTC)

Առհասարակ հղում եմ տալիս բոլոր հնարավոր տեղերում: Ինչ մնում է տարեթվերին կամ ամսաթվերին հղումներ տալուն, ապա չէ, որ յուրաքանչյուր տարեթիվ կամ ամսաթիվ, որ նշվում է անձի կենսագրությունում, այդ անձի համար ունի կարևոր նշանակություն: Իսկ հունվարի 23-ը Կուկունյանի ծննդյան թիվն է: Զուտ այդ պահով: --Կարապետ Ա. Հակոբյան 18:20, 27 Մարտի 2017 (UTC)

Անհրաժեշտ է ներքին հղումներ դնել, սակայն եթե հոդվածի սկզբում գրված է ծնվել է հունվարի 23-ին ներքին հղումով, ապա էլ կարիք չկա հոդվածում առկա բոլոր «հունվարի 23»-ների վրա դնել:--Գարդմանահայ (քննարկում) 20:40, 27 Մարտի 2017 (UTC)
GeoO իսկ վիզուալ խմբագրիչի հետ կապված դա տեխնիկական խնդի՞ր է:--Գարդմանահայ (քննարկում) 20:40, 27 Մարտի 2017 (UTC)
Եղավ:--Կարապետ Ա. Հակոբյան 20:47, 27 Մարտի 2017 (UTC)
Գարդմանահայ, այո, տեխնիկական խնդիր է, որը շատ վաղուց կա։ --@ջեօ 08:07, 28 Մարտի 2017 (UTC)

Տեղեկություններ Չոլոյի մասին[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Չոլո հոդվածում տեցղեկություններ եք ավելացնում, որոնք անաղբյուր են։ Եթե աղբյուրները չնշեք, ապա անաղբյուր հատվածները հեռացվելու են։ --BekoՔննարկում 17:36, 28 Հունիսի 2017 (UTC)

Կարծեմ Չոլո հոդվածի Գրականության ցանկը ես եմ տվել: Հաշվի առնելով այս և այն հանգամանքը, որ ես Հայոց պատմության հենց այս շրջանի մասնագետ եմ, գոնե տվյալ հոդվածում իմ խմբագրումները չպետք է կասկածի տակ դնեիք: Վերջին խմբագրումների համար հիմք են հանդիսացել Աղանիկ Հեբոյանի Մորուք Կարո /հայ ընտանիքի իրապատում/, Երևան, 2015 գիրքը: --Կարապետ Ա. Հակոբյան 17:50, 28 Հունիսի 2017 (UTC)
Հարգելի Կարապետ, որպես մասնագետ հավանաբար ինձնից լավ գիտեք, որ հոդվածում ներկայացված նյութը կշիռ ունենալու համար պետք է աղբյուրներ ավելացնել, և դրանք ավելացնել ոչ այստեղ, այլ հոդվածում, որպես միջտողային ծանոթագրություն։ --BekoՔննարկում 18:18, 28 Հունիսի 2017 (UTC)
Հարգելի Beko, Դուք ճիշտ եք, ես դա լավ գիտեմ, բայց, սովորաբար, հղում տրվում է գիտական հոդվածների պարագայում, ոչ թե հանրագիտարանային հոդվածների: Ոչ մի հանրագիտարանում նման բան չկա: Ցանկացած հանրագիտարանում հոդվածը բաղկացած է բուն հոդվածից, երկերից /եթե կա/ և գրականությունից: Հետո, ճիշտն ասած, Վիքիպեդիայում ծանոթագրություն տալ չեմ կարողանում անել: Փորձել եմ, չի ստացվել: Չգիտեմ, ինչպես անել: --Կարապետ Ա. Հակոբյան 20:27, 28 Հունիսի 2017 (UTC)
Այս էջը հավանաբար ձեզ կօգնի ծանոթագրությունների հարցում։--BekoՔննարկում 05:02, 29 Հունիսի 2017 (UTC)

Անհարկի թվատառի օգտագործում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Հայերեն Վիքիպեդիայում ընդունված չէ գրել նախադասություններ, որոնց մեջ առկա են բազմաթիվ թվատառ (հաստացրած տառերով) բառեր: Օրինակ Դուք գրել եք «Ներկայումս գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին՝ եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս, Բյուրական գյուղից՝ 5-7 կմ. հյուսիս-արևմուտք:», բայց պետք է լիներ հետևյալ ձև՝ «Ներկայումս գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին՝ եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս, Բյուրական գյուղից՝ 5-7 կմ հյուսիս-արևմուտք:»: Խնդրում եմ ուղղել Ձեր կողմից նախկինում կատարած նմանատիպ սխալները:--Գարդմանահայ (քննարկում) 11:01, 11 Մարտի 2018 (UTC)

Եղավ: Հաշվի կառնեմ: --Կարապետ Ա. Հակոբյան 11:28, 11 Մարտի 2018 (UTC)

Ջնջման է ներկայացվել Մհեր_Հովհաննիսյան էջը[խմբագրել կոդը]

Mauritius Road Signs - Warning Sign - Other dangers.svg
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած կամ խմբագրած Մհեր_Հովհաննիսյան էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի և անաղբյուր։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Սիգմա (քննարկում) 20:43, 27 Մարտի 2018 (UTC)

Ցանկեր հոդվածներում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, այստեղ Ձեր խմբագրումը հետ եմ շրջել, որովհետև սա հանրագիտարան է, ոչ թե գրական ուղեցույց: Հետայսու խնդրում եմ ձեռնպահ մնալ մեծաքանակ գրականության ցանկեր ավելացնելուց, քանի որ նման յուրաքանչյուր խմբագրում հետ է շրջվելու:--Սիգմա (քննարկում) 16:01, 4 Ապրիլի 2018 (UTC)

Հարգելի Սիգմա, խոստանում եմ Ձեր ասածը հաշվի առնել հետագայում: Բայց կուզեի ավելացնել, որ ես այդ ցանկը, որի վրա 3 օր աշխատել եմ, հաստատ միայն Վիքիպեդիայի համար չեմ կազմել: Ուղղակի խոստացել էի, որ Արցախյան ազատամարտ էջի համար Արցախյան ազատամարտին վերաբերող Գրականություն կկազմեմ ու կտեղադրեմ և ես իմ խոսքի տերն եմ եղել: Մնացածը Ձեր գործն է: --Կարապետ Ա. Հակոբյան 18:12, 4 Ապրիլի 2018 (UTC)

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Դուք ստանում եք զգուշացում նախորդ զգուշացումներն անտեսելու և հոդվածներում մեծաքանակ գրականության ցանկեր ավելացնելու համար։ Նույն գործողությունները շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։ --Սիգմա (քննարկում) 14:13, 8 Ապրիլի 2018 (UTC)
Հարգելի Սիգմա, ես զգուշացումը չեմ անտեսել, այդ դուք ուշադիր չեք եղել: Նախորդ անգամ ես տեղադրել էի 350 անուն գրքից բաղկացած գրականության ցանկ, իսկ այս անգամ՝ ընդամենը 70, այսինքն՝ նախորդի 20 տոկոսը, որն, ի դեպ, Արցախյան ազատամարտի վերաբերյալ ամենակարևոր գրքերի ցանկն է: Այլ հարց է, որ իմ խմբագրումները Ձեր դուրը չեն գալիս: --Կարապետ Ա. Հակոբյան 16:18, 8 Ապրիլի 2018 (UTC)
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, խնդրում եմ խմբագրումների փաստը չանձնավորել: Բացի այդ, անգամ 70 գրքից բաղկացած ցանկը շատ է հանրագիտարանի համար: Կրճատե՛ք տասն անգամ ու հանգիստ տեղադրեք ցանկացած գրականության ցանկ: Ընդ որում, դրանք չպետք է լինեն գեղարվեստական գրքեր, միայն փաստավավերագրական կամ գիտական:--Սիգմա (քննարկում) 19:02, 8 Ապրիլի 2018 (UTC)

Հնարավոր ջնջում Ավո Գյումուշխանեցի.jpg[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեր բեռնած Ավո Գյումուշխանեցի.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։

Exclamation mark red.png Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում նիշքը բեռնած մասնակցի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս նիշքի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա, օրինակ՝ հեղինակային իրավունքների խախտում: Ցանկացած պարագայում խնդրում ենք ջնջման այս հարցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն: Հարգանքներով՝

-- Սիգմա (քննարկում) 12:18, 10 Ապրիլի 2018 (UTC)

Հարգելի Սիգմա, պատկերն իմ հեղինակածն է: Անձամբ ես եմ լուսանկարահանել: {{ազատ պատկեր}} կատեգորիայում ես լրացրել եմ լուսանկարի համար անհրաժեշտ բոլոր դաշտերը: Պետք է, որ խնդիր չլիներ: Միգուցե սխալ տեղ եմ լրացրել?: Չգիտեմ: Բայց, հաստատ լրացրել եմ:--Կարապետ Ա. Հակոբյան 12:27, 10 Ապրիլի 2018 (UTC)
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, թեկուզ Դուք եք նկարել, բայց պարզ է, որ գրքից եք նկարել: Արդյո՞ք գիրքը պաշտպանված չէ հեղինակային իրավունքով: ՀԻ Ձեզ կպատկաներ, եթե Ավո Գյումուշխանեցուն Դուք նկարեիք կամ իմանայիք լուսանկարչին և նրա մահվանից անցած լիներ 70 տարի: Այս պարագայում խնդրում եմ նիշքի արտոնագիրը փոխել ոչ ազատ, լրացնել {{ոչ ազատ պատկեր}} կաղապարը՝ «Թույլտվություն» դաշտում տեղադրելով {{FU-մահացած}}, «Ամսաթիվ» դաշտում նշել «անհայտ», քանի որ չգիտեք՝ երբ է ստեղծվել նիշքը, իսկ կետայնությունը փոքրացնել մինչև 600 փիքսել, որպեսզի բավարարի ոչ ազատ պատկերների բեռնման կանոնակարգին: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 12:33, 10 Ապրիլի 2018 (UTC)
Շնորհակալություն տեղեկատվության համար: Շուտով կփորձեմ: --Կարապետ Ա. Հակոբյան 12:57, 10 Ապրիլի 2018 (UTC)
Փորձեցի: Չստացվեց: Կարող եք ջնջել: Այլևս լուսանկար չեմ տեղադրի: Ոնց տեսնում եմ, ոնց էլ անում եմ, այս պարագայում պահանջները բավարարել չի ստացվում: --Կարապետ Ա. Հակոբյան 13:05, 10 Ապրիլի 2018 (UTC)
Ես կաղապարը փոխեցի ու հնարավորինս լրացրեցի. Աղբյուր տողում գրեք գիրքը, որից վերցրել եք ու ուղղակի վերբեռնեք պատկերը ավելի փոքր չափսերով:--Սիգմա (քննարկում) 13:11, 10 Ապրիլի 2018 (UTC)
Աղբյուրը նշել եմ: Իսկ լուսանկարը փոքրացնել ուղղակի չեմ կարող: Ես ֆոտոշոփից բան չեմ հասկանում: Ամեն դեպքում շնորհակալ եմ: --Կարապետ Ա. Հակոբյան 13:17, 10 Ապրիլի 2018 (UTC)
OptiYes check.svg Արված է, կարող եք նիշքը օգտագործել, սակայն հետագայում վերոնշյալը հաշվի առեք պատկերներ բեռնելիս: Հաճելի վիքիօր:--Սիգմա (քննարկում) 13:29, 10 Ապրիլի 2018 (UTC)
Եղավ: --Կարապետ Ա. Հակոբյան 13:31, 10 Ապրիլի 2018 (UTC)

Վերանվանման վերաբերյալ հարց[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, ինչո՞ւ եք վերանվանել Թուման Թումյան (Թորգոմ) հոդվածը: Չէ՞ որ Հայերեն Վիքիպեդիայում կա ընդամենը մեկ Թուման Թումյան վերնագրով հոդված, և շփոթությունների խնդիր պետք է որ չլինի:--Գարդմանահայ (քննարկում) 08:24, 11 Ապրիլի 2018 (UTC)

Հարգելի Գարդմանահայ, դուք ճիշտ եք, բայց Թուման Թումյանը առավել շատ հայտնի է Թորգոմ անունով: Ժամանակին Վիքիպեդիայում հենց դրանով պայմանավորված տվյալ անձի մասին 2 հոդված էր ստեղծվել Թուման Թումյան և Թորգոմ անուններով: Եվ միայն իմ ասելուց հետո Թորգոմ հոդվածը, որ ավելի անհաջող տարբերակն էր, ջնջվեց: Ելնելով այս ամենից հոդվածը վերանվանել եմ Թուման Թումյան (Թորգոմ): Հարգանքներով՝ --Կարապետ Ա. Հակոբյան 09:04, 11 Ապրիլի 2018 (UTC)

Անաղբյուր հոդված. «Մեշեդի Ավետիս»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Կարապետ Հակոբյան, Ձեր ստեղծած «Մեշեդի Ավետիս» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:

-- Սիգմա (քննարկում) 12:30, 13 Ապրիլի 2018 (UTC)

Հարգելի Սիգմա, Մեշեդի Ավետիս հոդվածում ես տվել եմ գրականության ցանկ, որում նշված գրքերից և հոդվածներից էլ քաղել եմ ամբողջ նյութը: Որպես շատ օգտագործված աղբյուր կարող եք Ծանոթագրություններում ավելացնել Յովհաննէս Տէօքմէճեան «Մէշէտի Աւետիս (Աւետիս Գազանճեան)», «Յեղափոխական ալպոմ», հատ. 9, Թեհրան, 1972, էջ 162–169 հոդվածը: Ուղղակի ես Վիքիպեդիայում Ծանոթագրություններ տալ չեմ կարողանում: Հետո, ոչ մի հանրագիտարանում դուք չեք գտնի որևէ հոդվածի վերաբերյալ ծանոթագրություն: Հանրագիտարաններում սովորաբար Ծանոթագրությունների փոխարեն տրվում է Գրականություն, ինչն էլ ես արել եմ: Հարգանքներով` --Կարապետ Ա. Հակոբյան 12:40, 13 Ապրիլի 2018 (UTC)
Վիքիպեդիայում պարունակությունը պետք է լինի հանրագիտարանային և պետք է հաստատվի վստահելի աղբյուրներով: Եթե 7-օրյա ժամկետում հոդվածը չբարելավվեց, ենթակա է ջնջման: Ծանոթագրությունների տեղադրման ձևին կարող եք ծանոթանալ այստեղ:--Սիգմա (քննարկում) 12:47, 13 Ապրիլի 2018 (UTC)
Հարգելի Սիգմա, Մեշեդի Ավետիս հոդվածին մի քանի արտաքին հղումներ եմ տվել: Հույսով եմ` բավարար է: Իսկ գլխավոր աղբյուրները, որոնցից օգտվել եմ, զուտ ամսագիր ու գիրք են, որոնք լայն տարածված չեն: Կան Հայաստանի ազգային և ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնի գրադարաններում: Այդ աղբյուրներն են` 1. Յովհաննէս Տէօքմէճեան «Մէշէտի Աւետիս (Աւետիս Գազանճեան)», «Յեղափոխական ալպոմ», հատ. 9, Թեհրան, 1972, էջ 162–169: 2. Եղիկեան Աշոտ «Արիւնի ճամբուն վրայ (յեղափոխականի մը յուշատետրէն)», քաղեց` Սմբատ Բիւրատ, Կ. Պօլիս, 1911, 396 էջ: Դրանցից 1-ինից ես վերջերս եմ համապատասխան հոդվածը նկարահանել, բերել /կարող եմ ուղարկել Ձեզ/: Իսկ 2-րդ աղբյուրից օգտվել եմ ատենախոսությունս գրելու ընթացքում: Դրանց թվային տարբերակները գոյություն չունեն: Այսքանից ավել բան աղբյուրների պահով անել չեմ կարող: Բայց եթե սրանք Ձեզ չեն բավարարում, ապա, ասացեք, խնդրեմ, որքանով է? արդարացի այդ պատճառով մի հայ նշանավոր հայդուկի մասին հոդվածը վերացնել Վիքիպեդիայից: Նշեմ, որ ես ոչ առաջին, ոչ էլ վերջին մասնակիցն եմ, որ նման հոդվածներ եմ տեղադրում Վիքիպեդիայում, բայց չգիտես ինչու խնդիրներն առաջանում են միայն իմ պարագայում:
Դուք նորից անհարկի անձնավորում եք մոտեցումները: Նման բան չկա, մանավանդ ադմինի կողմից: Ուղղակի նկատելով խմբագրելու Ձեր ձգտումը՝ փորձում եմ ուղղորդած լինել, որպեսզի հոդվածներն ունենան հավուր պատշաճի տեսք: Յուրաքանչյուրս էլ նման կերպ է խմբագրելը սովորել վիքիում, նաև՝ ես: Սա ուղղակի: Պարտադիր չէ, որ աղբյուրները լինեն օնլայն, ուղղակի համապատասխան տեղերում ավելացրեք համապատասխան ծանոթագրությունները:Իսկ հոդվածի վերջում՝ Արտաքին հղումներից առաջ, == Ծանոթագրություններ =={{ծանցանկ}} վիքիկոդը: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 14:23, 13 Ապրիլի 2018 (UTC)