Միսսիս Սանտա Կլաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միստր և Միսսիս Սանտա Կլաուսներ, 1919 թ. ամանորյա բացիկ

Միսսիս Սանտա Կլաուս կամ պարզապես Միսսիս Կլաուս (անգլ.՝ Mrs. Claus / Mrs. Santa Claus, բրիտանական ավանդությունում նաև Mother Christmas[1], համապատասխանաբար Father Christmas ամուսնու կոչումը), ամանորյա խորհրդանիշներից մեկի՝ Սանտա Կլաուսի կինը և օգնականը, ուշ եվրոպական և հյուսիսամերիկյան ավանդություններում, հանդես է գալիս որպես նրա օգնական, ով վարում է նրանց տնային գործերը, ղեկավարում է էլֆերին և այլ ոգիներին, ովքեր երեխաների համար նվերներ են պատրաստում։

Ավելի հաճախ ներկայացվում է առանց հատուկ անունի, չնայած տարբեր ստեղծագործություններում ներկայացվում է աստվածաշնչյան կամ աշխարհում տարածված անուններով, օրինակ՝ Մերի, Աննա, Սառա և այլն, իսկ սկանդինավո-գերմանական ավանդություններում Մարթա, Գրետհեն, Հելգա և այլ անուններով, երբեմն իհարկե լինում են այլ անուններով, օրինակ Ջեֆֆ Գուինի «Սանտա Կլաուսի ինքնակենսագրությունը» գրքում նա ուներ Լեյլա անունը[2]

Առաջին անգամ միսսիս Սանտա Կլաուսի կերպարը հիշատակվում է ֆիլադելֆիացի դրամատուգ և կրոնական գործիչ Ջեյմս Ռիսի (1802—1885) «A Christmas Legend» պատմությունում, գրված 1849 թվականին։ Ըստ այդ գրքի, մի ընտանիք Սուրբ Ծնունդի նախօրեին իրենց տուն է հյուրընկալում երկու հոգնած ճանապարհորդների՝ ծեր տղամադրու և կնոջ, ճանապարհորդական պայուսակները մեջքներին։ Հաջորդ օրը այդ տան երեխաները նրանց պայուսակներում հայտնաբերում են բազմաթիվ նվերներ, սակայն վերջիվերջո պարզվում է, որ նրանք ոչ թե միստր և միսսիս Սանտա Կլաուսներն են, այլ տանտիրոջ աղջիկն ու նրա ամուսինը, ովքեր անհետացել էին վաղուց և նրանց մասին ոչ ոք լուր չուներ[3]։

Իսկ առաջին անգամ «Mrs. Santa Claus» անվանումը տպագրվում է ամերիկյան հնագույն թերթերից մեկի՝ «Yale Literary Magazine»-ի 1854 թ. համարներից մեկում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Humphreys, Stephen. Harold Saves Christmas. Authorhouse. https://books.google.am/books?id=AxzAGUyELL0C&pg=PA9&dq=%22mother+christmas%22&hl=en&sa=X&ei=qgqfUu79KaLQ7AaB3YDQCw&redir_esc=y#v=onepage&q=%22mother%20christmas%22&f=false/. 
  2. Guinn, Jeff (2006). The Autobiography of Santa Claus. New York: Jeremy P. Tarcher/Penguin. ISBN 978-1-101-12777-3. https://books.google.am/books/about/The_Autobiography_of_Santa_Claus.html?id=Spr_YxxkpEwC.  այդ գրքի համաձայն, միսսիս Սանտա Կլաուսը ծնվել է Բյուզանդիայի Պատարա քաղաքում, ներկիս Թուրքիայի տարածքում, դրա համար էլ հնարավոր է նրան տրվել է Լեյլա անունը, չնայած այս անունը տարածված է եղել դեռ Թուրքիայի կազմավորումից մոտ 6 դար առաջ
  3. James Rees, Mysteries of City Life, J. W. Moore, 1849, էջ 1.
  4. A. B (դեկտեմբեր 1851)։ «"Holiday Week"» (անգլերեն)։ The Yale Literary Magazine, vol.17։ էջ 82։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5–ին։ «But suddenly interrupting him, in bounded that jolly, fat and funny old elf, Santa Claus. His array was indescribably fantastic. He seemed to have done his best; and we should think, had Mrs. Santa Claus to help him.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]