Նապոլեոն Բոնապարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նապոլեոն (այլ կիրառումներ)
Նապոլեոն I Բոնապարտ
Napoléon Bonaparte
Napoleon Paul Delaroche.jpg
Դրոշ
Ֆրանսիացիների կայսր
Դրոշ
մայիսի 18, 1804 - ապրիլի 6, 1814
Նախորդող Տիտղոսը բացակայել է
Հաջորդող Նապոլեոն II
Դրոշ
Հռենոսյան միության պրոտեկտոր
Դրոշ
հուլիսի 12, 1806 - նոյեմբերի 4, 1813
Նախորդող Տիտղոսը բացակայել է, Ֆրանց II-ը որպես Սրբազան Հռոմեական կայսրության վերջին կայսր
Հաջորդող Ֆրանց I-ը որպես Գերմանական միության նախագահ
Դրոշ
Իտալիայի թագավոր
մարտի 17, 1805 - ապրիլի 6, 1814
Նախորդող Կառլոս V-ը որպես Իտալիայի վերջին տիտղոսավոր թագավոր
Հաջորդող Վիկտոր Էմանուիլ II
Դրոշ
Շվեյցարիայի Համադաշնության մեդիատոր
մարտի 17, 1805 - ապրիլի 6, 1814
Նախորդող տիտղոսը բացակայել է
Հաջորդող տիտղոսը վերացվել է
Դրոշ
Իտալիայի նախագահ
հունվարի 26, 1802 - մարտի 17, 1805
Նախորդող տիտղոսը բացակայել է
Հաջորդող տիտղոսը վերացվել է
Դրոշ
Ֆրանսիայի առաջին հանրապետության առաջին կոնսուլ
Դրոշ
դեկտեմբերի 12, 1799 - մայիսի 18, 1804
Նախորդող տիտղոսը բացակայել է
Հաջորդող տիտղոսը վերացվել է
 
Քաղաքացիություն՝ Flag of France.svg Ֆրանսիա[1][2][3]
Կրթություն՝ Փարիզի ռազմական դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պետական գործիչ, սպա և զինծառայող
Ազգություն ֆրանսիացի
Դավանանք կաթոլիկություն և Դեիզմ
Ծննդյան օր օգոստոսի 15, 1769({{padleft:1769|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:15|2|0}})[4][5][6][7][7]
Ծննդավայր Այաչչո, Կորսիկա
Վախճանի օր մայիսի 5, 1821({{padleft:1821|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:5|2|0}})[4][5][6][7][7] (51 տարեկանում)
Վախճանի վայր Լոնգվուդ Հաուս, Սուրբ Հեղինեի կղզի, Բրիտանական անդրծովյան տարածքներ
Թաղված Հաշմանդամների տուն
Դինաստիա Բոնապարտներ
Ի ծնե անուն կորսիկերեն՝ Napulione Buonaparte
Հայր Կառլո Բուոնապարտ
Մայր Լետիցիա Ռամոլինո
Ամուսին Ժոզեֆին դը Բոհարնե և Մարիա-Լուիզա Ավստրիացի
Զավակներ Նապոլեոն II, Շառլ Լեոն, Ալեքսանդր Վալևսկի, Ժյուլ Բարտելեմի Սեն-Իլեր և Օյգեն Մեգերլե ֆոն Մյուլֆելդ
 
Ինքնագիր Firma Napoleón Bonaparte.svg
 
Պարգևներ

Տե՛ս լրիվ ցանկը

Նապոլեոն Բոնապարտ

Նապոլեոն I Բոնապարտ (կորսիկերեն՝ Napulione Buonaparte, իտալ.՝ Napoleone Buonaparte, ֆր.՝ Napoléon Bonaparte, օգոստոսի 15, 1769({{padleft:1769|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:15|2|0}})[4][5][6][7][7], Այաչչո[8][9][10] - մայիսի 5, 1821({{padleft:1821|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:5|2|0}})[4][5][6][7][7], Լոնգվուդ Հաուս, Սուրբ Հեղինեի կղզի, Բրիտանական անդրծովյան տարածքներ) ֆրանսիացիների կայսր 1804 թվականի մայիսի 18-ից 1814 թվականի ապրիլ 6-ը և 1815 թվականի մարտի 20-ից 1815 թվականի հունիսի 22-ը։ Կառլ Բոնապարտի և Լեթիցիա Ռամոլինոյի երկրորդ երեխան։ Որպես ռազմական գործիչ Նապոլեոն Բոնապարտը սկսեց կարիերան Տուլոնի պաշարումով՝ 1793 թ սեպտեմբերի 18- դեկտեմբերի 18։ 24 տարեկանում նշանակվեց Ֆրանսիայի առաջին հանրապետության զորքերի գեներալ, ինչպես նաև Իտալիայի զորքերի հրամանատար։ Նա եկավ իշխանության 1799 թ-ի հանրահայտ 18 Բռումիերից հետո (նոյեմբերի 91802 թ օգոստոսի 2-ին նշանակվեց Ֆրանսիայի Առաջին կոնսուլ, 1804 թ մայիսի 18-ին՝ ցմահ կոնսուլ։ Եվ վերջապես 1804 թ դեկտեմբերի 2-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հռոմի պապի կողմից օծվեց կայսր։

Որպես զորքերի հրամանատար փորձել է լուծարել Մեծ Բրիտանիայի կողմից ստեղծված և ֆինանսավորված դաշնակիցների կոալիցիաները։ Դրա համար նա բանակը առաջնորդել է Նեղոսից և Ավստրիայից մինչև Պրուսիա և Լեհաստան։ Նրա բազմաթիվ փայլուն հաղթանակները (Արկոլ, Մարենգո, Աուստեռլից, Ֆրիդլանդ և այլն) ապահովեցին Ֆրանսիայի գերիշխանությունը մայրցամաքային Եվրոպայում (տես Նապոլեոնյան պատերազմներ

Որպես պետության ղեկավար կատարել է մի շարք բարեփոխումներ՝ վարչական, իրավունքի, տրանսպորտի, տնտեսության, գիտության և այլ ոլորտներում։ Նրա օրոք Ֆրանսիան հասավ իր տարածքային մեծության գագաթնակետին՝ ունենալով 134 դեպարտամենտ 1812 թ.-ի դրությամբ։ Հայտնի է Նապոլեոնի քաղաքացիական օրենսգիրքը, որը Ֆրանսիայում օգտագործվում է մինչ այսօր։ Ստեղծել է Ֆրանսիայի բանկը՝ 1800 թ-ին, որը գործում է մինչ այսօր։

Բացի ֆրանսիացիների կայսր լինելուց, նա նաև ստանձնել է Իտալիայի նախագաhի պաշտոնը՝ 1802-1805 թթ, ապա Իտալիայի արքայի՝ 1805-1814, ինչպես նաև հանդիսանում էր Ռեյնի կոնֆեդերացիայի պրոտեկտոր (պաշտպան)։ Նա նաև ստեղծեց Վարշավայի դքսությունը՝ տալով նրանց ներքին ինքնավարություն։

Մեծ Բրիտանիայի դեմ Նապոլեոնը կիրառում էր մայրցամաքային բլոկադայի քաղաքականությունը, որին միացան Նապոլեոնի դաշնակից պետությունները։ Ըստ որոշ պատմաբանների՝ Մայրցամաքային բլոկադան դարձավ Նապոլեոնի ձեռնարկած արշավանքների հիմնական պատճառը, նախ Իսպանիա, ապա Պորտուգալիա: 1807 թ Ֆրիդլանդում տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոնը ջախջախեց Ռուսաստանին և ստիպեց նրանց կնքել պայմանագիր (Տիլզիտի պայմանագիր) և միանալ մայրցամաքային բլոկադային։ Երկար բանակցություններից հետո, հասկանալով, որ Ռուսաստանի կայսրությունը չի պատրաստվում հետևել Տիլզիտի պայմանագրի կետերին, 1812 թ-ին կազմակերպում է արշավանք դեպի Ռուսաստան, հասնում մինչև Մոսկվա, հաղթում Բորոդինոյի ճակաամարտում և մտնում Մոսկվա։ Սակայն չունենալով բավարար սնունդ և զենք՝ Բոնապարտը ստիպված նահանջում է՝ արդյունքում կրելով լուրջ վնասներ։

Չկորցնելով պահը՝ Մեծ Բրիտանիան ստեղծում է հերթական կոալիցիան: Ֆրանսիան լուրջ պարտություն է կրում Իսպանիայում (Վիտորիայի ճակատամարտ) և Գերմանիայում (Լայպցիգի ճակատամարտ)։ Լայպցիգի ճակատամարտից հետո դաշնակիցներն առանց դիմադրության մտնում են Փարիզ: Կնքվում է պայմանագիր՝ ըստ որի Ֆրանսիան վերադառնում է 1789 թվականի տարածքին, վերականգնվում է Բուրբոնների դինաստիան։ Իսկ Նապոլեոնին տրվեց Էլբա կղզին, որը պետք է հսկվեր անգլիական նավատորմի կողմից։ Էլբայում նա կատարեց մի շարք բարեփոխումներ, հատկապես ստեղծեց ճանապարհների զարգացած համակարգ, որի մի մասը պահպանված է մինչ օրս։

Հասկանալով, որ ֆրանսիացիները դեմ են Բուրբոններին, նա կարողանում է փախչել Էլբայից, ստեղծել նոր բանակ և վերականգնել կայսրությունը։ Նրա կառավարման այս շրջանը հայտնի է հարյուր օր (cent-jours) անունով։ Տանելով մի քանի հաղթանակ՝ 1815 թ հունիսի 18-ն նա որոշիչ ճակատամարտ է տալիս Բելգիայի Վաթեռլո բնակավայրի մոտ և կրում պարտություն։ Չնայած նրան, որ Նապոլեոնն ուներ հնարավորություն փախչել ԱՄՆ, սակայն նա հանձնվում է Մեծ Բրիտանիային, որն էլ նրան ուղարկում է Հարավային Աֆրիկայի մոտ գտնվող Սուրբ Հեղինե կղզի, որտեղ էլ 1821 թ մայիսի 5-ին վախճանվում է։

Նրա կյանքը և գործունեությունը դարձել են 18-րդ դարի իսկական լեգենդ։ Նապոլեոնին իրենց ստեղծագործություններում անդրադարձել են Բալզակը, Դյուման, Ստենդալը, Լերմոնտովը, Դոստոեվսկին, Տոլստոյը և այլն։ Նրա մասին ամենահայտնի գիրքը Էմանուել դը Լաս-Կասի Սբ Հեղինեի հուշերն է (Mémorial de Sainte-Hélène ), որը հեղինակը գրել է Նապոլեոնի թելադրանքով՝ ավելացնելով իր հիշողությունները։

Մանկություն և պատանեկություն 1769-1785[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլո Բոնապարտի՝ Նապոլեոնի հոր դիմանկարը։
Բոնապարտների ընտանիքի զինանշանը (մինչև Նապոլեոնը)

Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու Այաչո բնակավայրում։ Կորսիկան երկար ժամանակ գտնվում էր Ջենովայի հանրապետության տիրապետության տակ։ 1755 թվականին Կորսիկան տապալեց Ջենովայի իշխանությունը և փորձեց ստեղծել ինքնուրույն պետություն տեղի հողատիրոջ՝ Պասկուալե Պաուլիի ղեկավարությամբ, որի քարտուղարն էր Նապոլեոնի հայրը։ 1768 թվականին Ջենովայի հանրապետությունը Կորսիկայի նկատմամբ իր իրավունքները վաճառեց Ֆրանսիայի այն ժամանակվա թագավոր Լյուդովիկոս XV-ին։ 1769 թվականի մայիսին Պոնտենուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքը ջախջախեց Կորսիկայի ապստամբներին, և Պաուլին արտագաղթեց Անգլիա։ Նապոլեոնը ծնվեց այդ իրադարձություններից 3 ամիս անց (մինչև 1790-ական թվականները Պաուլին մնում էր Նապոլեոնի կուռքը)։ Նապոլեոնը Կարլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի 13 երեխաներից (դրանցից 5-ը մահացել էին մանուկ հասակում) երկրորդն էր։Ընտանիքի ավագ եղբայրը Ժոզեֆն էր,որ հետագայում դարձավ Նեապոլի թագավորը,հաձորդը Նապոլեոնն էր,ապա Լուին,որ հետագայում դարձավ Հոլանդիայի թագավորը,ապա Ժերոմը,որ հետագայում դարձավ Վեսֆալիայի կառավարիչը,Լյուսիենը՝Հռոմի կառավարիչը,Էլիզան՝ Տոսկանիայի դքսուհին,Կարոլինը՝Նեապոլի թագուհին,Պոլինը ՝Բոգենի իշխանուհին։ Ընտանիքն ուներ ազնվական ծագում, կղզում ապրում էր 16-րդ դարի սկզբներից։ Բոնապարտի հայրը, չնայած նրան, որ հանդիսանում էր Կորսիկայի սահմանադրությունը կազմողներից մեկը, ընդունեց Ֆրանսիայի գերիշխանությունը, որպեսզի հնարավորություն տա իր երեխաներին կրթություն ստանան Ֆրանսիայում։ Դա օգնեց նրան հասնելու Ֆրանսիայի բարեհաճությանը։ 1781 թվականին Կարլը ստացավ ասեսորի պաշտոն և դարձավ Փարիզում Կորսիկայի պառլամենտից ազնվականների ներկայացուցիչը։Հայրը ՝ Կարլո Բոնապարտը եղել է փաստաբան և սերել է ազնվական տոհմից,սակայն որոշ ժամանակով նրա ազնվական իրավունքները դադարեցվել էին և դրանք վերականգնվում են1771 թվականին։1774 թվականին Կ․Բոնապարտը դառնում է Այաչո քաղաքի ու նահանգի ատենապետ։1779 թվականին նշանակվում է Կորսիկայի դեպուտատ։1781 թվականիդառնում է 12 ազնվականների խորհրդի անդամ։Մահանում է 1785 թվականին ստամոքսի քաղցկեղից։

Պատանեկություն

Ժակ Լուի Դավիդի պատկերած Նապոլեոնը՝ Ալպերը անցնելիս։

Նապոլեոնը ապրել է ծայրահեղ ծանր վիճակում, սնվել է օրը մեկ անգամ։ Չնայած դրան՝ նա աշխատում էր անել այնպես, որ մայրը չզգար իր այդ վիճակի մասին։[11] Ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կարլո Բոնապարտին հաջողվեց իր ավագ որդիներ Ժոզեֆի և Նապոլեոնի ուսումը շարունակելու համար ապահովել թագավորական թոշակ։ Ժոզեֆը պատրաստվում էր դառնալ քահանա, իսկ Նապոլեոնին սպասում էր զինվորական կարիերա։ 1778 թվականի դեկտեմբերին տղաները հեռացան կղզուց և ընդունվեցին Օտյոնի քոլեջը գլխավորապես ֆրանսերեն սովորելու համար, սակայն Նապոլեոնն իր ամբողջ կյանքում խոսում էր ակցենտով։ Հաջորդ տարի Նապոլեոնը ընդունվեց Բրիենի կադետային դպրոց։Սակայն ոմանք ասում են ,որ Նապոլեոնին չի հաջողվել ընդունվել դպրոց,և նրան օգնել է Կորսիկայի կառավարիչ կոմս դը Մարֆյոբը՝Լեթիցիցայի՝Նապոլեոնի մոր երկրպագուն։ Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ նա այդքան էլ հարուստ ընտանիքից չէր, տոգորված էր կորսիկական հայրենասիրությամբ և թշնամանքով էր վերաբերվում ֆրանսիացիներին։

Նապոլեոնը մեծ հաջողությունների հասավ մաթեմատիկայից, հումանիտար առարկաները դժվարությամբ էր սովորում։ Նա շատ էր սիրում կարդալ տարբեր գրքեր աշխարհագրության, պատմության, ռազմավարության, ճանապարհորդության, մարտավարության և փիլիսոփայության մասին։

«Թագուհու վզնոցը» մրցույթում տարած հաղթանակի շնորհիվ Նապոլեոնն ընդունվեց կադետների Փարիզի թագավորական դպրոց։ Նա այստեղ էլ ընկերներ չուներ։ Այդ ժամանակ Նապոլեոնը արտակարգ էր սովորում, շատ էր կարդում և կազմում էր լայնածավալ կոնսպեկտներ։

1785 թվականի փետրվարի 14-ին մահանում է նրա հայրը, և Նապոլեոնն իր վրա է վերցնում ընտանիքի հոգսը։ Նույն տարում նա ժամանակից շուտ ավարտում է կադետների Փարիզի թագավորական դպրոցը և ուսումը շարունակում է Վալանսում՝ արդեն լեյտենանտի կոչումով,որը ստացել է1785 թ․ սեպտեմբերի 1-ին։ 1788 թվականի հունիսին նրան տեղափոխում են Օքսոն։ Մորը օգնելու համար նա իր մոտ դաստիարակության է վերցնում 11-ամյա եղբորը՝ Լուիին։

Ռազմական կարիերայի սկիզբ 1785-1789[խմբագրել | խմբագրել կոդը]

1785 թվականին Նապոլեոնը ավարտում է Փարիզի զինվորական դպրոցը և գնում է բանակ՝ պորուչիկի աստիճանով։ 1785 թվականի հունվարի ստացել է լեյտենատի կոչում։[12] 1788 թվականին նա ցանկանում էր ծառայության անցնել ռուսական բանակում, բայց մերժվում է գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի կողմից, ով ղեկավարում էր Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցող կամավորների բանակը։ Նապոլեոնի խնդրագիրը ռուսական բանակ ներկայացնելուց մեկ ամիս առաջ արձակվել էր հրաման, որի համաձայն օտարերկրացիներին ծառայության ընդունելիս նրանց կոչումը իջնում է մեկ աստիճանով։ Նապոլեոնը չհամաձայնելով զայրացած դուրս է գալիս Զաբորովսկու մոտից՝ ասելով, որ իր ծառայությունները կառաջարկի Պրուսիայի թագավորին և վերջինս իրեն կտա կապիտանի աստիճան։ Եթե Նապոլեոնը ծառայության անցներ ռուսական բանակում գուցե Եվրոպայի և աշխարհի պատմությունն այլ կերպ դասավորվեր։

Վերելք և Իտալական արշավանք 1789-1797[խմբագրել | խմբագրել կոդը]

1789 թվականին, արձակուրդ վերցնելով, Նապոլեոնը մեկնում է Կորսիկա։ Այնտեղ նա իմանում է Ֆրանսիական հեղափոխության մասին, որն անվերապահորեն ողջունում է։1792 թվականի փետրվարի 6-ին ստացել է կապիտանի կոչում։ 1793 թվականին Կորսիկա վերադարձած Պաոլին հայտարարեց կղզու՝ Ֆրանսիայից անջատվելու և անկախության մասին, ինչը Նապոլեոնը գնահատեց որպես Ֆրանսիական հեղափոխության իդեալների դավաճանություն և հրաժարվեց Պաոլիին աջակցելուց՝ վերադառնալով Ֆրանսիա։Չնայած որ Պաոլին Բոնապարտի կոռքն էր,սակայն նրանց հարաբերությունները լավ չդասավորվեց ,քանի որ Պաոլին Բոնապարտների ընտանիքը համարում էր դավաճանների ընտանիք։1793 թվականի դեկտեմբերի 17-ին չորրորդ զորասյան հրամանատար ՆԱպոլեոն Բոնապարտի հրամանով սկսվում է Տուլոնի հարձակումը,որն ավարտվում է դեկտեմբերի 18ին հաղթանակով, որի համար 1794 թվականի հունվարի 14-ին ստացել է բրիգադային գեներալի կոչում (24 տարեկանում)։ Տերմիդորի հեղաշրջումից հետո ( հուլիսի 23, 1794) Նապոլեոնը յակոբինյան առաջնորդներ Մաքսիմիլիան և Օգյուստեն Ռոբեսպիերների հետ իր կապերի պատճառով որոշ ժամանակով պաշտոնաթող է արվում և մի քանի շաբաթով ձերբակալվում, սակայն նրան հաջողվում է ապացուցել տերմիդորականների նկատմամբ իր հավատարմությունը՝ հոկտեմբերի 5, 1795 (վանդեմիերի 13-ին) ճնշելով ռոյալիստների խռովությունը։1795 թվականի գարնանը նշանվում է Էժենի Բոգարնեի հետ,սակայն հետագայում նրանք բաժանվում են։ 1795-1796թվականներին նա կապնվում է Մարիա Ժոզեֆինա Տաշե դե լա Պայերի հետ,ով 6 տարի մեծ էր Բոնապարտից՝32 տարեկան,ուներ մեկ աղջիկ և մեկ տղա,սակայն դա չխանգարեց,որ 1796 թվականի մարտի8-ին գրանցվի նրանց ամուսնությունը,իսկ1796 թվականի մարտի 2-ին Բոնապարտը նշանակվում է Իտալական բանակի հրամանատար՝այն բանակի ,որ պետք է արշավեր Իտալիա։1796 թվականի մարտի 27-ին Բոնապարտը ժամանում է Նիցցա՝ իտալական բանակի ռազմակայան։Ավստրո-սարդինական բանակի հրամանատարը 72 ամյա ֆերդմարշալ Քոյլն էր։Արշավանքը սկսվում է ապրիլի 5-ին։Նապոլեոնի հիմնական նպատակը բանակների բաժանումն ու առանձին ոչնչացումն էր։Առաջին ճակատամարտը Մոնտենտոյի ճակատամարտն էր՝ապրիլի 12-ին,որտեղ ավստրիացիներր պարտվում են՝ կորցնելով չորս դրոշ,հինգ թնդանոթ,2000գերի։Երկրորդ ճակատամարտը Միլեզիմոյի ճակատամարտն էր՝ապրիլի14 -ին,որում ֆրանսիացիները հաղթելով կարողացան ճանապարհ բացել դեպի Տուրին և Միլան։Ֆրանսիացիների ռազմավարն էր՝15դրոշ,30 թնդանոթ,6000գերի։ապրիլի 22-ին Մոնդովի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ֆրանսիացիները խոշոր հաղթանակ են տանում։Ֆրանսիցիները մտնում են Տուրինից 10 լյո հեռավորության վրա գտնվող Կերասկո բնակավայրը,որտեղ զինադադար է կնքվում։Մայիսի 10-ին Լոդիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոնը ջախջախում է ավստրիական բանակի վերջապահ զորքերին>։Մայիսի 15-ին ֆրանսիացիները մտնում են Միլան,կնքվում է զինադադար։Սակայն պատերազմը շարունակվում է ևս 1 տարի մինչև 1797թ․։Տեղի ունեցան շատ հաղթական ճակատամարտեր ,որոնցից ավելի նշանավոր էին՝Ռիվոլին,Արկոլեյի կամուրջը։Մի շարք հաղթանակներց հետո 1797 թվականին Նապոլեոն Բոնապարտը մտնում է Հռոմ։Այդ ժամանակ նաև նրա շնորհիվ և Ժոզեֆ Բոնապարտի գլխավորությամբ Կորսիկայում վերականգնվում է Ֆրանսիական իշխանությունը։Ֆրանսիացիները գրավում են Վենետիկը,որն հետագայում անցնում է Ավստրիային, Ջենովան։1797 թվականի հունիսի 6-ին ֆրանսիացիները այստեղ ստեղծում են Ցիզալպինյան հանրապետությունը։1797 թվականին հոկտեմբերի 18-ին կնքվում է հաշտության պայմանագիր,որով ավարտվում ֆրանս-ավստրիական պատերազմը։Երբ Բոնապարտը հեռանում էր Իտալիայից նրան է տրվում Մոմբելոյի ամրոցը ,որն արժեր 1 միլիոն լիվր։Պայմանագիրը պատմության մեջ մնաց Կամպո-Ֆորմիոյի պայմանագիր։|\Շատերեն փողոցը ,որտեղ ապրում էր Բոնապարտը կոչվեց հաղթանակի փողոց։

Եգիպտական և Սիրիական արշավանքներ 1798-1799[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական արշավանքից հետո Բոնապարտին հանձնարարվեց կատարել արշավանք ,որը կթուլացներ Բրիտանիան։1798 թվականին փետրվարի 8-ին գաղտնի Բոնապարտը,Լաննը,Սուլկովսկին,Բուրյենը մեկնեցին Բրիտանիա տարածքը ուսումնասիրելու համար։Գիըակցելով ,որ ֆրանսիական նավատորմը չի կարող հաղթել անգլիականին և զորք ափ իջեցնել Բոնապարտը հետ է վերադառնում Փարիզ 1798 թվականի փետրվարի 17-18-ին։Եվ ծրագրվում է գաղտնի արշավանք դեպի Եգիպտոս,որը պատկանում էր Անգլիային։1798 թվականի մայիսի 19-ին վաղ առավոտյան ֆրանսիական նավերի արմադան Օրիոն նավի գլխավորությամբ դուրս եկավ Տուլոնի խարսխակայանից և ուղղություն վերցրեց դեպի արևելք։Նավերի մի մասը ուղղություն վերցրեց դեպի Իռլանդիա ՝գեներալ Էմբերի գլխավորությամբ,իսկ մնացած նավերը 38000 անձնակազմով ՝գեներալներ Կլեբերի,Դեզեյի,Լաննի,Բերտյեի,Մյուրատի,Սոլկովսկու և այլ գեներալների ու Բոնապարտի գլխավորությամբ շարժվեց դեպի Եգիպտոս ,սակայն ուղղության մասին գիտեին միայն Բոնապարտի ամենամոտ մարդիկ։Երեք շաբաթ անց՝հունիսի 9-ին առանց ոչ մի կրակոցի Ֆրանսիական բանակը գրավվում է ՄԱլթա կղզին։Հունիսի 2-ին Ալեքսանդրիայից ոչ հեռու Մարիբոսի մոտ,զորքը ափ է իջնում։1798 թվականի հուլիսի 21-ին բուրգերի ստորոտում տեղի ունեցած ճակատամարըում Մորադ-Բեյի մամլուքները ծանր պարտություն են Կրում ֆրանսիական բանակից։Դրանից հետո,ինչպես նաև Ալեքսանդրաիյի,Ռոզեթիայի գրավումից հետո ֆրանսիական բանակը մտնում է Կահիրե։Կլեբերը գրավվում է Նեղոսի դելտան,Դեզեն՝Վերին Եքիպտոսը։Սակայն 1798 թվականի օգոստոսի 1-ին,երեկոյան ժամը 6-ին,Աբուկիրյան նեղուցում գտնվող ֆրանսիական նավատորմիղի առաջ հանկարծակի երևաց ծովակալ Նելսոնի անգլիական նավատորմը։Օգոստոսի 2-ին ֆրանսիական նավատորմը այլևս գոյություն չուներ։Այս ճակատամարտում հաղթելուց հետո Նելսոնի իր տոհմի գերբի վրա նկարում է երկու կոկորդիլոս՝Նեղոսի և Եգիպտոսի խորհրդանիշներին։Այս ամնեի մասին Բոնապարտը իմանում է միայն օգոստոսի 13-ին։1798 թվականի վերջերին Եգիպտոսում ֆրանսիական բանակի թիվը կազմում էր 29700 մարդ,որոնցից 1500-ը անմարտունակ էին։Չնայած դրան 1799 թվականի փետրվարի 9-ին Բոնապարտի փոքրաթիվ բանակը շարժվեց դեպի Սիրիա։Հաղթանակով ավարտվեցին Էլ-Արիշի,Գազայի ճակատամարտերը Յաֆան անցավ ֆրանսիացիներին։Թորքերի հետ տեղի ունեցած հաղթական ճակատմարտերից հետո ֆրանսիացիներին է անցնում Պաղեստինը։1799 թվականի մարտի 18-ին բանակը հասավ Սեն-Ժան Ակր հնագույն ամրոցի պարիսպներին։Ամրոցի պաշտպանությունը ղեկավարում էր Բ․-ի վաղեմի թշնամին՝Լե Պիկար դե Ֆիլիպոն ։Բերդի պաշտպանությունը տևեց 62 օր։Մահացան ֆրանսիական բանակի շատ գեներալներ։1799 թվականին ֆրանսիական բանակի մի մասը Ն․Բ -ի գլխավորությամբ հեռացավ Եգիպտոսից ու Սիրիայից։1799 թվականի հոկտեմբերի 9-ին բանակը ափ է իջնում Ֆրանսիայում՝ Սեն Ռաֆայելում։Այդ ժամանակ նա իր մանկության ընկեր Ժյունոյից իմանում է,որ Ժոզեֆինան դավաճանում է իրեն և Բոնապարտը կապնվում է իր բանակի զիվորներից մեկի կնոջ հետ,սակայն հետո,երբ բոլորը իմանաում են այդ մասին նրանց կապը խզվոմ է ,այդ զինվորը հեռացվոմ է բանակից,ինչպես նաև ,երբ արդեն Բոնապարտը կայսր է դառած լինում իր բոլոր հավատարիմ գեներալներին մարշալի կոչում է տալիս,բացի Ժյունոյից;

Բրյումերի 18և 19։Պատերազմ Ավստրիայի դեմ։ Ցմահ առաջին կոնսուլ։Կայսրություն։Կայսրության վերելքը 1799-1804[խմբագրել | խմբագրել կոդը]

1799 թվականի նոյեմբերի ՝բրյումերի 18 -ին նախապես պլանավորած հեղափոխության պայմաններին համաձայն Բոնապարտը նշանակվում է Փարիզի օկրուգի զինված ուժերի հրամանատար։Նոյեմբերի 19-ին զորքին հրաման է տրվում մտնել Հինգ հարյուրի և Ավագների խորհուրդ և այնտեղից դուրս շպրտել պատգամավորներին ,սակայն նրանցից ոմանք մնում են և իրենց ստորագրությամբ հաստատում ,որ պետությունը կառավարվելու է երեք կոնսուլների կողմից՝Սիեյես,Բոնապարտ,Դյուկո։Այս հեղաշրջումով վերջ է տրվում ֆրանսիական մեծ հեղափոխությանը։Բոնապարտը դառնում է առաջին կոնսուլ և նրա տարեկան աշխատավարձը կազմում է՝500000 ֆրանկ։Այն ժամանակ,երբ Նապոլեոնը գտնվում էր Եգիպտոսում ավստրո-ռուսական զորքերի հրամանատար Սուվորովը կարողանոմ է հետ գրավել Ֆրանսիայից 1797 թվականին Բոնապարտի գրաված տարածքները,սակայն ինչ-ինչ պատճառներով 1799 թվականին Սուվորովը հետ է կանչվում Ռուսաստան։1800 թվականի գարնանը սկսվում է ֆրանկո-ավստրիական պատերազմը։ Մայիսի 14-ն ֆրանսիական բանակը Բոնապարտի գլխավորությամբ մտնում է Միլան՝վերականգնվում է Ցիզալպինյան հանրապետությունը։Պատերազմի գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ 1800 թվականի հունիսի 14-ին ՝Մարենգո գյուղի մոտ։Ֆրանսիիական բանակը սկզբից պարտվում էր,սակայն Բոնապարտը իրեն պարտված ճէր համարում քանի որ Դեզեի կորպուսը դեռ չէր հասել մարտի դաշտ,իսկ երբ Դեզեն հասավ ավստրիական բանկը՝՝Մելլասի գլխավորությամբ տվեց 6000 զոհ և 7000 գերի։Իսկ ֆրանսիական բանակը 3000 զոհ և վիրավոր և650 գերի։Սակայն ամենամեծ կորուստը գեներալ Դեզեյի կորուստն էր։Այդ ճակատամարտից հետո Ավստրիան որոշեց հաշըություն կնքել։Բոնապարտը հետ վերադառցավ Փարիզ 1800 թվականի հուլիսի 2-ին;1800թվականի հոկտեմբերի 10-ին և դեկտեմբերի 24-ին իր դեմ կատարած մահափորձերից Բոնապարտը հազիվ է փրկվում։1802 թվականին Բոնապարտի որոշմամբ Ցիզալպինյան հանրապետությունը հունվարի5-ից սկսվում է կոչվել Իտալական հանրապեըություն։1802 թվակնի օգոստոսի 2-ին 3596000 կողմ և 8374 դեմ ձայներով Բոնապարտը ընտրվում է որպես Ֆրանսիայի ցմահ առաջին կոնսուլ ՝անսահմանափակ հնարավորություններով:Նապոլենի ծննդյան օրը դառնում է պետական տոն։1804 թվականի մարտի 21-ին Նապոլեոնը փոխում է սահմանդրությունը։

Կայսրություն։Կայսրության վերելքը։ ֆրանկո-պրուսկան և ֆրանկո-ավստրո-ռուսկան պատերազմներ։ 1804-1808[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Բոնապարտը հրաժարականից հետո Ֆոնթեբլոյում: Պոլ Դելարոշ

յ1804 թվականի մայիսի 22-ի որոշմամբ Նապոլեոն Բոնապարտը Սենատի որոշմամբ դառնում է Ֆրանսիայի կայսրը։1805 թվալանին թագադրվում է Իտալիայում ,որպես Իտալիայի թագավոր։Կայսրը 1805 թվականի սեպտոմբերին սկսում է նոր պատերազմ՝անցնելով Հռենոսը՝ներխուժելով Գերմանիայի տարածք։Հոկտեմբերի 20-ին ավստրիական բանակը անձնատուր է կինում,ֆրանսիական բանակը շարժվում է դեպի Վիեննա։Գեներալներ Լաննի,Մյուրատի [խաբեության շնորհիվ Ֆրանսիական բանակը մտավ Վիեննա,,սակայն պատերազմը դեռ ավարտված չէր և ավստրո-ռուսական զորքերի հրամանատար էր դարձել Կուտոզովը։Պատերազմի գլախավոր Աոստերլցի ճակատամարտում ֆրանսիական -անց բանակը ջախջաղեց թշնամու 87000 բանակին։1805թվականի դեկտեմբերի 26-ին կնքվում է հաշտության պայմանագիր ի հօգուտ Ֆրանսիայի։Նապոլեոնը բանակին հրաման է տալիս շարժվել Նեապոլ;1806 թվականին Ժոզեֆ Բոնապարտը դառնում է Նեապոլի թագավոր։1806 թվականին ՝փետրվարի 26-ին Պրուսիան պաշտոնապես դառնում է Ֆրանսիայի դաշնակիցը,սակայն այդ դաշնակցությունը երկար չի տևում։1806 թվականի հոկտեմբերի 7-ին սկսվում ֆրանկո-պրուսական պատերազմը։Հոկտեմբարի 14-ին Յենայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պրուսացիները տալիս են 45000զոհ և 200 թնդանոթ։Հոկտեմբերի 26-ին Դավուի կորպուսը մտնում է Բեռլին։1805 թվականի հոկտեմբերի 22-ին պրուսական թագավորը հաշտություն էր խնդրում Բոնապարտից,սակայն նա հրաժարվում է։1806 թվականի հունվարի 27-ին Բեռլինում ՆԱպոլեոնը ստորագրում է մայրցամաքային բլոկադայի պայմանագիրը։ Սկսվում է նոր պատերազմ Ռուսաստանի դեմ՝ Լեհաստանի տարածքում։Առաջին ճակատամարտը տեղի ունեցավ 1806 թվականի դեկտեմբերի 25-ին՝Նարև գետի վրա՝Պուլտուսկի մոտ։Զորքերից երկուսն էլ շատ զոհեր տվեցին,սակայն այդպես էլ չպարզվեց ,թե՞ ով հաղթեց ճակատամարտում։Երկու բանակներին էլ հաշտություն է պետք։ Նապոլեոն գնում է ՎԱրշավա ,որտեղ կապնվում է Մարիա Վալևսկայայի հետ։Ամենավճռական ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվկանի փետրվարի 7-ին Պրեսիշ-Էյլաուի մոտ։Ֆրանսիական բանակը անձամբ գլխավորում էր Նապոլեոն Բոնապարտը մարշալներ Մյուրատի,Լաննի,Սուլտի,Դավուի հետ,իսկ ռուսական բանակը գլխավորում էր Բերնադոտը։Այս ճակատամարտում հաղթող կամ պարտվող չկա։ Ռուսական բանակը տվեց 30000 զոհ ,իսկ ֆրանսիական բանակը տվեց 20000 զոհ։Սակայն արդեն ֆրանսիացիները կորցրել էին 60000 մարդ և բանակ էին կանչվել 1808 թվականի զորակոչիկները։1807 թվականին Ֆրիլանդի մոտ ռուսները պարտվեցին։1807 թվակնի հունիսի 25-ին,ժամը 11-ին Նեման գետի ափին հանդիպեցին Նապոլեոն Բոնապարտն ու ռուսական ցարը՝Ալեքսանդր Առաջինը։Տեսակցությունը շարունակվեց 2 ժամ։Երբ նրանք վրանից թևանցուկ դուրս եկան արդեն բարեկամ ու դաշնակից էին։1807 թվականի հուլիսի 7-ին կնքվում է Տիլտիզի հաշտության պայմանագիրը Ռուսական ու Ֆրանսիական կայսրությունների միջև։1807 թվականի նոյեմբերի 23-ին առանց ոչ կրակոցի Տոսկանան միավորվում է Ֆրանսիական կայսրությանը;Մինչ այդ 1807 թվականի նոյեմբերի 19-ին էլի առանց ոչ մի կրակոցի Բոնապարտի մանկության ընկեր Ժյունյոն հասնում է Լիսաբոն՝Պորտուգալիայի մայրաքաղաք և այնտեղ հռչակվում որպես Պորտուգալիայի թագավոր՝ այն կցելով Ֆրանսիային։1808 թվականի մայիսի 10-ին Իսպանական թագավորը հրաժարվում է գահից,իսկ 1808 թվականի հունիսի 6-ին Ժոզեֆը դառնում է Իսպանիայի թագավորը։

Պատերազմ Իսպանիայի և Ավստրիայի դեմ։։Ռուսաստանի դեմ արշավանք։Վախճան։Աքսոր։1808-1814[խմբագրել | խմբագրել կոդը]

1808 թվականի մայիսի 2-ին Իսսպանիայում՝Մադրիդում ապստամբություն ծագեց,սակայն մարշալ Մյուրատը կարողացավ ճնշել այն։Սակայն ԲԱյոննայում ֆրանսիացիները պարտություն են կրում և Ժոզեֆը՝հրաժարվելով գահից,հետ է վերադառնում Մադրիդից։Օգոստոսի 6-ին Պորտուգալիայում ափ իջան անգլիացիները և Պորտուգալիայի կառավարիչ Ժյունյոն պարտություն կրելով անգլիացիներից ՝հրաժարվելով գահից վերադառնում է Ֆրանսիա։1808 թվականի հոկտեմբերի 29-ին կայսերական գվարդիան Բոնապարտի գլխավորությամբ շարժվեց Իսպանիա։1808 թվականի դեկտեմբերի 4-ին բամակը մտնումէ Մադրիդ։Իսպանացիները մեծ դիմադրություն ցույց տվեցին Սարագոսա քաղաքում 1808-ի դեկտեմբերից մինչև 1809-ը ,երբ Լաննը գրոհով գրավվեց այն։Բանակի հրամանատարությունը հանձնելով մարշալ Սուլտին Բոնապարտը 1809 թվականի հունվարի23-ին վերադարձավ Փարիզ։1809 թվականին ՝ապրիլի 12-ին Բոնապարտը լուր ստռացավ ,որ ավստրիական զորքը ապրիլի 9-ին մտել է Մյունխեն։Ինգոլշտադում ՝ապրիլի 19-իմ Նապոլենը ստանջնեց բանակի հրամանատարությունը։Ապրիլի 22-ին Էկմյուլի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Բոնապարտի ֆրանսիական բանակը հաղթեց էրցհերցոգ Կարլի ավստրիական բանակին։Ավստրիացիներ տվեցին 45000 զոհ,իսկ ֆրանսիացիները 16000 զոհ։Մայիսի 13-ն Վիեննան կրկին ավստրիացիներին էր։Մայիսի 21-ին Դանուբ գետի մոտ՝Ասպերում տեղի ունեցած ճակատամարտում ավստրիական բանկը հաղթեց։Ֆրանսիայի գլխավոր կորուստ մարշալ Լանն էր։Վիճակը բատ էր նաև Իսպանիայում ,որտեղ Սուլտը՝Պորտուգալիայի կառավարիչ Նիկոլայ Առաջինը< պարտվել էր անգլիացիներին տալով Լիսաբոնը նրանց։Նապոլեոնի հարաբերությունը վատ էր նաևՀռոմի պապի հետ։ Հունիսի 6-ին ֆրանսիական բանակը մտնում է Հռոմ և այնտեղից դուրս վտարում Պիոս VII պապին ՝ձերբակալելով նրան և դարձնելոց գերի։Սակայն ավստրիացիների դեմ պատերազմը դեռ շարունակվում էր։Ամենաարյունահեղ ճակատամարտը տեղի ունեցավ 1809 թվականի հուլիսի 5-6-ին Վագրամում՝ֆրանսիացիների հաղթանակով։Ավստրիացիները զինադադր են խնդրում։ 1809 թվականի հուլիսի 14-ինն կնքվում է Շոյնբրոնյան հաշտության պայմանագիրը։Սակայն Ժոզեֆինայի հետ հարաբերությունները վատացել էին և յրանք բաժանվում են։1810 թվականի հունվարի 1-ին Սեն-Կլու պալատում հանդիսավորությամբ գրանցվում է Նապոլեոն ԲՈնապարտի և Մարիա Լուիզիայի քաղաքացիկան ամուսնությունը։1811 թվականի մարտի 20-ին ծնվում է Նապոլեոն Բոնապարտի տղան։1812 թվականի հունիսի 24-ին ֆրանսիական բանակը անցնելով Նեմա գետը մտնում է Ռուսական կայսրություն։Առանց ոչ մի արգելքի հասնդիպելու 1812 թվականի հուլիսի 28-ն մարշալ Դավուն գրավվում է ՄԻնսկը։Արդեն օգոստոսի 15-ին ֆրանսիացիները Սմոլենսկում էին։Ամենաարյունահեղ ու գլխավոր ճակատամարտը տեցի ունեցավ սեպտեմբերի 7-ին՝այն Բորոդինոյի ճակատամարտն էր։Սակայն այս ճակատամարտում չհաղթեց ոչ Կուտուզովի ռուսկան ոչ էլ Բոնապարտի Ֆրանսիական բանակը,սակայն ֆրանսիացիները սեպտեմբերի 14-ին մտան Մոսկվա,այնտեղ մնացին 34 օր և ամբողջովին այրեցին քաղաքը։Նապոլեոնը շարժվեց դեպի Կալուգա։Հոկտեմբերի 24-ին Մալոյարոսլավեցի պարիսպների մոտ տեղի ունեցած ճակատամարտում ֆրանսիացիները պարտվեցին,ֆրանսիական բանակը սկսեց նահանջել ու ջախջախվել։1813 թվականի ապրիլի 13-ին մահացավ Կուտուզովը, բանակի հրամանատար դարձավ Վիտենշտայնը ով երկու ճակատամարտ պարտվեց մայիսի 2-ին և մայիսի 21-ին ։ավստրո-ռուսկան դաշնակից զորքը զինադադար խնդրեց։Հակաֆրանսիական ֆդաշինքին միացավ Շվեդիան։Հոնիսի 18-ն ավարտվեց զինադադրի ժամանակը և տեղի ունեցավ սպասված ճակատամարտը 1813 թվականի օգոստոսի 14-15-ին Դրեզդենի մոտ,որտեղ ֆրանսիական բանակը հաղթեց։1813 թվականի հոկտեմբերի 16-18-ն տեղի ունեցավ հռչակավոր <<ժողովուրդների ճակատամարտը>>՝Լայպցիգի ճակատամարտը որտեղ ՆԱպոլեոնի բանակը պարտվեց։Մյուրատը դավաճանել էր ֆրանսիացիներին ու Իտալիայից գրոհում էր ֆրանսիացիների վրա։Անգլիացինեն ու Իսպանացիերը օրեցօր նոր տարածքներ էին գրավվվում Իսպանիայում։Հունվարի 31-ն պարտվեց պրուսկան բանակը,փետրվաևին դաշնակիցները պարտվեցին՝Շամպոբերի,Վոշանի,Մոնտերոյի ճակատամարտերում։Սուլտը անգլաիցիներին տվեց Բորդոն ։Դաշնակիցները մոտենում էին Փարիզին։1814 թվականի մարտի 31-ին դաշնակից զորքերը ռուսկան ցար Ալեքսանդրի գլախավորությամբ մտան Փարիզ։Բացի արտաքին թշնամիներից Բոնապարտն ուներ նաև ներքին թշնամիներ որոմցից ամենագլխավորը արտաքին գործերի նախարար Տալեյրանն էր,ում տանն էլ գիշերեց Ալեքսանդրը։ Տալեյրանն ապրիլի 2-ին Սենատի նիստ է հրավիրում ,որտեղ իրեն նշանակաում է որպես ժամանակավոր կառավարության ղեկավար։Այդ ժամանակ Նապոլեոնը 50000-անոց բանակի հետ գտնվում էր Ֆոնթենբլո ամրոցում։Ապրիլի 4-ին նա իր մոտ է կանչում նշանավոր մարշալներին,ովքեր չեն ենթարկվում նրան և ասում,որ հրաժարվի գահից։Նապոլեոնը հրաժարականի ակտը ստորագրում է ու Նեյի միջոցով ուղարկում Ալեքսանդրին։Ապրիլի 12-ին նա թույն է ընդունում ,սակայն չի մահանում;Նա ստորագրում է պայմանագիր որով նրանա աքսորում էին Էլբա կղզի,սակայն նա անտեղ կարող էր հավերժ կայսր լինել։1814 թվականի ապրիլի 28-ն Բոնապարտը Էլբայում էր։

Հարյուր օր։Աքսոր։Մահ։ 1815-1821։[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1815 թվականի մարտի 1-ին Ժուան կոչվող ամայի ծովախորշում կանգ առան երեք նավ։Կայսրն իր ամենահավատարիմ զինվորների հետ շարժվում էր դեպի Փարիզ։1815 թվականի մարտի 20-ին նա արդեն Փարիզում էր՝ժողովուրդը մեծ ցնծությամբ դիմավորեց կայսրին։Սակայն Ֆրանսիան նորից ընկավ պատերազմի մեջ։1815 թվականի հունիսիսի 16-ին Նապոլեոնը պարտության մատնեց պրուսացիներին,իսկ Նեյը՝անգլիացիներին։1815 թվականին՝ հունիսի 18-ին, Բոնապարտը հրաման տվեց ֆրանսիական բանակին գրոհել Վատերլո գյուղի մոտ գտնվող բանակի վրա։Ճակատամարտն ավարտվեց ֆրանսիացիների ծանր պարտությամբ։Հունիսի 21-ին Բոնապարտը եկավ Ելիսեյան պալատ,ապա նա մի քանի օր հետւ նա որոշեց գնալ Ռոշվոր և այնտեղ որոշեց ապաստան գտնել անգլիացիների մոտ։1815 թվականի հուլիսի 14-ին ՝շաբաթ օրը <<Բելերոֆոնտ>> անգլիական նավով Նապոլեոնը աքսորվեց Հեղինե կղզի։Այնտեղ նա մնաց 6 տարի և թելադրեց իր ամբողջ պատմություն ու մահացավ 1821 թվականի մայիսի 5-ին 51 տարեկան հասակում։ Հետագայում նա թաղվեց Փարիզում ՝Հաշմանդամների տանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 Record #12008245w // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. 2,0 2,1 http://www.nytimes.com/books/97/11/23/reviews/971123.23gildeat.html
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2012/02/23/world/europe/france-drops-mademoiselle-from-official-use.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118586408 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 SNAC
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 7,9 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  8. 8,0 8,1 Наполеон I // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  9. 9,0 9,1 http://www.independent.co.uk/travel/news-and-advice/family-fun-in-corsica--the-oldfashioned-way-463083.html
  10. 10,0 10,1 http://www.infoplease.com/encyclopedia/world/ajaccio.html
  11. Чандлер Д., 2011, էջ 37-39
  12. Чандлер Д., 2011, էջ 35-36