Նատալյա Վոդյանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Վոդյանովա
Natalia Vodianova 20090408 Etam 03.jpg
Ծնվել է փետրվարի 28, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:28|2|0}})[1] (35 տարեկան)
Ծննդավայր Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մայրենի լեզու ռուսերեն
Մասնագիտություն մոդել, դերասանուհի և կինոդերասանուհի
Աշխատավայր Ռուսաստան
Կայք vodianova-online.net
Natalia Vodianova Վիքիպահեստում

Նատալյա Միխայլովնա Վոդյանովա (ռուս.՝ Наталья Михайловна Водянова, փետրվարի 28, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:28|2|0}})[1], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, կեղծանունը՝ Սուպերնովա[2]), ռուս սուպերմոդել, դերասանուհի[3] և բարեգործ: 2012 թվականին Նատալյա Վոդյանովան Ֆորբսի կողմից ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող սուպերմոդելներից երրորդը. ամեն տարի նա վաստակում է $8.6 միլիոն[4]: «Մերկ սրտեր» բարեգործական կազմակերպության հիմնադիրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոսիբիրսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, 20 սեպտեմբերի, 2008 թվական

Նատալյա Վոդյանովան ծնվել է 1982 թվականի փետրվարի 28-ին Գորկի քաղաքում (ներկայում՝ Նիժնի Նովգորոդ), Լարիսա Վիկտորովնա Գրոմովայի և Միխայիլ Վոդյանովի ընտանիքում[5]: Ունի երկու կրտսեր քույրեր՝ Օքսանան (մանկուց հաշմանդամ, ծնվել է աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով)[6][7][8] և Քրիստինան[6]:

16 տարեկան հասակից[9] Նատալյա Վոդյանովան անդամագրվել է Եվգենիա Չկալովայի «Եվգենիա» (Նիժնի Նովգորոդ) մոդելային գործակալությունում, որտեղ նրան խորհուրդ են տվել սովորել անգլերեն: Ցուցադրություններից մեկի ժամանակ Նատալյա Վոդյանովային նկատել է Viva Model Management գործակալության սկաուտը և անմիջապես առաջարկել աշխատանք Փարիզում: 17 տարեկանում նա տեղափոխվել է Փարիզ և պայմանագիր կնքել Viva Models-ի հետ[10]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Վոդյանովան աշխատել է Gucci, Chanel, Alexander McQueen, Christian Dior, Calvin Klein, Donna Karan, Louis Vuitton, Marc Jacobs, Ralph Lauren, Chloe, Valentino, Givenchy, Jean-Paul Gaultier, Miu Miu, Hermès, Kenzo, Viktor & Rolf, Dolce&Gabbana, Balenciaga, Yves Saint Laurent և նորաձևության այլ տների համար:

Հայտնվել է աշխարհի ամենահայտնի նորաձևության ամսագրերի շապիկներին, որոնցից են՝ Vogue, Harper's Bazaar, Marie Claire, Elle:

Եղել է L’Oreal Paris ապրանքանիշի դեմքը, ինչպես նաև մասնակցել է այնպիսի ապրանքանիշերի գովազդներին, ինչպիսիք են՝ Louis Vuitton, David Yurman, Marc Jacobs, Miss Sixty, Pepe Jeans, Diane von Fürstenberg, Chanel, Gucci, Guerlain:

Լուսանկարվել է Pirelli օրացույցի համար:

2000-ական թվականներին համաշխարհային բեմահարթակում առաջատար դիրք էին զբաղեցնում ռուս մանեքենուհիներ, ինչի պատճառով այդ ժամանակաշրջանը կոչվել է երեք V-ի դարաշրջան (ամենահաջողակ ու ամենապահանջված երեք մանեքենուհիների (Նատալյա Վոդյանովա, Աննա Վյալիցինա, Եվգենյա Վոլոդինա ազգանունների առաջին տառերով)[11]:

2003 թվականին Նատալյա Վոդյանովան դարձել է Calvin Klein ընկերության պաշտոնական դեմքն ու մարմինը:

Ըստ Sunday Times-ի տվյալների՝ Նատալյա Վոդյանովան ընդգրկված է Մեծ Բրիտանիայի 300 ամենահարուստ մարդկանց ցանկում (2003 թվականին նա վաստակել է 3,6 միլիոն ֆունտ ստերլինգ):

2007 թվականին՝ որդու (Վիկտոր) ծնունդից հետո, որոշել մասամբ թողնել մոդելային կարիերան և նվիրվել ընտանիքին ու զբաղվել բարեգործական հիմնադրամի աշխատանքներով: Սակայն նա, ինչպես և համաշխարհային ճանաչում ունեցող այլ նախկին սուպերմոդելներ, երբեմն համաձայնում է մեծ հոնորարի դիմաց մասնակցել ցուցադրությունների կամ ֆոտոսեսիաների:

2009 թվականին հաստատվել է, որ Նատալյա Վոդյանովան Անդրեյ Մալախովի հետ կվարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչը, որ անցկացվելու էր Մոսկվայում:

2013 թվականին Դմիտրի Նագիևի հետ միասին վարել է «Ձայնը: Երեխաներ» շոուն[12]:

Նատալյա Վոդյանովան Վանկուվերում մասնակցել է «Սոչի-2014» ցուցադրությանը, 2014 թվականի փետրվարին անցկացվող Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, վարել է 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության արարողությունը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսին - բրիտանացի ազնվական Ջասթին Թրևոր Բրեքլի Փորթման, միլիարդատեր վիկոնտ Քրիստոֆեր Փորթմանի կրտսեր խորթ եղբայրը: Ամուսնության տարիներին Վոդյանովան կրել է «Պատվարժան» (անգլ.՝ Honourable) տիտղոսը: 2010 թվականին մամուլում լուրեր տարածվեցին Վոդյանովայի ու Փորթմանի մոտալուտ ամուսնալուծության վերաբերյալ, իսկ 2011 թվականի հունիսին Վոդյանովան հայտարարել է, որ իրենք այլևս միասին չեն ապրում[13]:
  • Որդի - Լուկաս Ալեքսանդր Փորթման (ծնվ.՝ 22 դեկտեմբերի, 2001),
  • Դուստր - Նևա Փորթման (ծնվ.՝ 24 մարտի, 2006, կոչվել է գետի անունով, սակայն շեշտն ընկնում է առաջին վանկի վրա[6][14]),
  • Որդի - Վիկտոր Փորթման (ծնվ.՝ 13 սեպտեմբերի, 2007, կոչվել է պապի պատվին)[6],
  • Որդի - Մաքսիմ (ծնվ.՝ 2 մայիսի, 2014), հայրը՝ Անտուան Առնո[15],
  • Որդի - Ռոման (ծնվ.՝ 4 հունիսի, 2016), հայրը՝ Անտուան Առնո:

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Նատալյա Վոդյանովան հիմնադրել է «Մերկ սրտեր» (անգլ.՝ The Naked Heart Foundation) հիմնադրամը, որը մանկական խաղահրապարակներ է կառուցում Ռուսաստանում ու ամբողջ աշխարհում: Հիմնարդամնը արդեն կառուցել է ընդհանուր առմամբ 100 խաղահրապարակներ ու 68 այգիներ Ռուսաստանի քաղաքներում, ինչպես մտավոր զարգացման շեղումներ ունեցող երեխաների համար նախատեսված առաջին հատուկ խաղահրապարակը[16][17]:

2011 թվականից հիմնադրամն զբաղվում է «Յուրաքանչյուր երեխա արժանի է ընտանիքի» ծրագրով, որը նպատակ ունի պայքարել Ռուսաստանում տարածված սովորության դեմ հրաժարվելու զարգացման շեղումներ ունեցող երեխաներից: Այդ ծրագրի շրջանակներում կառուցվել են «Ընտանիքի աջակցման կենտրոնը» Նիժնի Նովգորոդում, ինչպես նաև «Լեկոտեկան» Տուլայի մարզում[18][19]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Գործակալ «Ճպուռ» CQ Բրիջիտ
2008 ֆ Խցանում Բնօրինակ անունը հայտնի չէ
2010 ֆ Տիտանների մարտ Clash of the Titans Մեդուսա Գորգոնա
2012 ֆ Սիրահարները Belle du Seigneur Արիանա
2013 ֆ Մադմուազել Սի Mademoiselle C.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Natalia Vodianova - Fashion Model - Profile»։ NYMag.com։ New York Media LLC։ Վերցված է 2009-05-29 
  3. «On the school run with Natalia Vodianova»։ Telegraph.co.uk։ 10 October 2012 
  4. Solomon Brian (14 June 2012)։ «The World's Highest Paid Models»։ Forbes.com։ Forbes.com LLC։ Վերցված է 2012-06-20 
  5. Брата супермодели Натальи Водяновой судят за разбой // KP.RU — Нижний Новгород
  6. 6,0 6,1 6,2 6,3 Москва 24 ― «Интервью»: Наталья Водянова -«Каждый ребёнок достоин семьи»
  7. Наталья Водянова: биография
  8. Наталья Водянова: фото, биография — рост, вес Натальи Водяновы
  9. Наталья Водянова — Вечерний Ургант — Первый канал (15-я мин.)
  10. «Horoscopes - Celebs - Pisces - Natalia Vodianova»։ Elle (UK) website։ Hachette Filipacchi (UK) Ltd։ Վերցված է 2009-04-16 
  11. Екатерина Васильева: Вся правда о русских моделях FashionTime.ru
  12. Егор Арефьев. (24 октября 2013)։ «Дети, «Голос»!» (ռուսերեն)։ Комсомольская правда։ Վերցված է 2014-05-06 
  13. «Модель Наталья Водянова рассталась со своим мужем»։ РИА Новости։ 24 июня 2011։ Վերցված է 16 августа 2011 
  14. Ещё один обман — Наталья Водянова — Посты блогов МК
  15. «Natalia Vodianova Welcomes Son Maxim» (անգլերեն)։ celebritybabies.people.com։ 05/03/2014։ Վերցված է 2014-05-12 
  16. ««Обнаженные сердца» открыли первую в России детскую площадку, специально разработанную под нужды ребят с отклонениями в умственном развитии» (ռուսերեն)։ Фонд помощи детям «Обнажённые сердца»։ 2013-09-26։ Վերցված է 2013-10-04 
  17. «Фонд «Обнаженные сердца» открыл 100-й игровой парк в России» (ռուսերեն)։ Фонд помощи детям «Обнажённые сердца»։ 2013-09-10։ Վերցված է 2013-10-04 
  18. Юлия Василишина (2011-10-27)։ «Наталья Водянова открыла центр лечебной педагогики в Нижнем Новгороде»։ Аргументы и Факты - Нижний Новгород։ Վերցված է 2014-02-24 
  19. «Наталья Водянова открыла первую в Тульской области лекотеку»։ Моя слобода։ 2011-10-29։ Վերցված է 2014-02-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]