Ներքնաձիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նկար 1

Ներքնաձիգ, երկրաչափության մեջ ուղղանկյուն եռանկյան ամենամեծ, ուղիղ անկյան դիմացի կողմը։ Ուղղանկյուն եռանկյան ներքնաձգի երկարությունը կարելի է հաշվել Պյութագորասի թեորեմի օգնությամբ։ Ըստ որի՝ ուղղանկյուն եռանկյան ներքնաձգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին։

Ներքնաձգի հաշվարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ասվեց, ներքնաձիգը կարելի է հաշվել Պյութագորասի թեորեմի օգնությամբ հետևյալ բանաձևով

, որտեղ c-ն ներգնաձիգի երկարությունն է, իսկ a և b թվերը կողմերի երկարությունները։ Այս հավասարումը կարելի է ստանալ նաև կոսինուսների թեորեմից

Եռանկյունաչափական ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար 2

Բոլոր տարրական երկրաչափության դասագրքերում մինչ օրս սուր անկյան եռանկյունաչափական ֆունկցիան հաշվվում է որպես ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերությունը։

Դիցուք -ն ուղղանկյուն եռանկյուն է անկյունով (տես Նկ. 3)։ Այդ դեպքում՝

  • անկյան սինուսը կոչվում է հարաբերությունը (դիմացի էջի հարաբերությունը ներքնաձիգին)։
  • անկյան կոսինուսը կոչվում է հարաբերությունը (կից էջի հարաբերությունը ներքնաձիգին)։
  • անկյան տանգենս կոչվում է հարաբերությունը (դիմացի էջի հարաբերությունը կից էջին)։
  • անկյան կոտանգենս կոչվում է հարաբերությունը (կից էջի հարաբերությունը դիմացի էջին)։
  • անկյան սեկանս կոչվում է հարաբերությունը (ներքնաձիգի հարաբերությունը կից էջին)։
  • անկյան կոսեկանս կոչվում է հարաբերությունը (ներքնաձիգի հարաբերությունը դիմացի էջին)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]