Նիկոլայ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Նիկոլայ Ղազարյան
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:11|2|0}}) (70 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ

Նիկոլայ Անդրանիկի Ղազարյան (ծնվ. 1947 թ. հունվարի 11 Ադրբեջանի Բաքու քաղաքում), Հայ ֆուտբոլիստ, ձախ եզրային հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1966-1976 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։

1973 թ. ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971-1976 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ Անցկացրել է 295 խաղ, խփել՝ 67 գոլ։ Մրցելույթները ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի, եղել է «Արարատի» գլխավոր մարզիչ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահը 1992-1994 թվականներին։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]