Նովիգրադ (Իստրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նովիգրադ
խորվ.՝ Novigrad
Դրոշ Զինանշան
Zastava Novigrada.svg Zastava Novigrada.svg

Novigrad (Istria).jpg
Կոորդինատներ: 45.32°0′0″ հս․ լ. 13.56°0′0″ ավ. ե. / 45.32000° հս․. լ. 13.56000° ավ. ե. / 45.32000; 13.56000
Երկիր Խորվաթիա Խորվաթիա
Ժուպանություն Իստրիա
Քաղաքապետ Անտե Միլոչ
ԲԾՄ 1 մետր
Բնակչություն 4345 մարդ (2011)
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 052
Փոստային ինդեքսներ 52466
Պաշտոնական կայք novigrad.hr
##Նովիգրադ (Իստրիա) (Խորվաթիա)
Red pog.png

Նովիգրադ [1] (խորվ.՝ Novigrad, իտալ.՝ Cittànova d'Istria), քաղաք Խորվաթիայում: Գտնվում է Իստրիա թերակղզու արևմտյան ափին, Ադրիատիկ ծովի Ումագ և Պորեչ քաղաքների միջև: Համայնքի կազմում ընդգրկված են 5 գյուղեր՝ Անտենալ (խորվ.՝ Antenal), Բուժինիյա (խորվ.՝ Bužinija), Դայլա (խորվ.՝ Dajla), Մարեդա (խորվ.՝ Mareda) և Նովիգրադ (խորվ.՝ Novigrad):

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն մասին, որ քաղաքը բնակեցված է եղել դեռևս հին դարերում, վկայում են շատ հնագիտական հետազոտություններ: Նեապոլիս (խորվ.՝ Neapolis) անվամբ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում:

6-7-րդ դարերում քաղաքը գտնվում էր Բյուզանդիայի կազմում, 8-9-րդ դարերում՝ Ֆրանկոնիայի կազմում, 10-12-րդ դարերում՝ Գերմանիայի կազմում: 1270-1797 թվականներին քաղաքը եղել է Վենետիկի գերիշխանության տակ, 1805-1813 թվականներին՝ Նապոլեոնի իշխանության տակ: 1814-1918 թվականներին Նովիգրադ քաղաքը եղել է Ավստրո-Հունգարիայի կազմում:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների քաղաքը բաղկացած է 5 բնակավայրերից, որտեղ ապրում են 4345 բնակիչներ:

Ազգային կազմը հետևյալն է[2] ՝

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կրթական հաստատություններից գտնվում է միայն տարրական դպրոց: Միջնակարգ կրթություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել հարևան Բուե և Պորեչ քաղաքներ: Աշակերտների մի մասը այցելում է Պուլայի, Պազինի և Ռիեկայի ուսումնական հաստատություններ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովիգրադը անցյալում հայտնի էր որպես ձկնորսության քաղաք: 20-րդ դարի 60-ական թվականների տնտեսական բուռն զարգացման շրջանում բնակչությունը սկսել է աշխատել տեքստիլ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: 70-ական թվականներին բնակչությունը սկսում է աշխատել հյուրանոցային և ռեստորանային բիզնեսներում: Այսօր Նովիգրադի տնտեսության կարևոր ոլորտները մնում են ձկնորսությունը, տեքստիլ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Պելագիյա և Սուրբ Մաքսիմ ծխական եկեղեցի - իր գոյության ընթացքում 1408, 1580, 1746 և 1775 թվականներին վերականգնվել է: 1935 թվականին շենքի արտաքին տեսքը փոփոխություններ չի կրել:
  • Զանգակատուն - կառուցվել է 1883 թվականին:
  • Քաղաքային պատեր - կառուցվել են 13-րդ դարի կեսերին, բայց տարբեր ժամանակահատվածներում վերականգնվել են:
  • Սուրբ Ագաթա եկեղեցի - գտնվում է հին քաղաքային գերեզմանոցում: Շենքը հետաքրքիր է իր ճարտարապետությամբ: Եկեղեցին 1993-1955 թվականներին ենթարկվել է վերականգնողական աշխատանքների:
  • Սուրբ Անտոն եկեղեցի - պահպանվում է մինչև օրս:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 255.
  2. Данные переписи 2011 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]