Պորտալ:Տնտեսագիտություն/Ընտրված անձ/Արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

17.09.2010 - 18.10.2010[խմբագրել կոդը]

Սայմոն (Սեմյոն) Սմիթ Կուզնեց (անգլերեն՝ Simon Smith Kuznets, ծննդյան անունը՝ ռուսերեն՝ Семён Абрамович Кузнец, 1901, ապրիլի 30 - 1985, հուլիսի 8) - ամերիկյան տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր (1971)։

Ծնվել է Պինսկում (այժմ՝ Բելոռուս), առևտրական Աբրամ Կուզնեցի ընտանիքում։ Հայրը լքել է ընտանիքը և 1907-ին բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ թողնելով որդուն և կնոջը՝ Պոլինա Կուզնեցին (ծնունդով՝ Ֆրիդման)։

Սեմյոնն ավարտելով ռեալական ուսումնարանը, ընդունվել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ դասընթացներ անցնելով նաև տնտեսագիտությունից։ Համալսարանում սովորելու տարիներին նյութական պայմաններից դրդված նա աշխատել է արհմիութենական կազմակերպություններում։ Առաջին գիտական աշխատանքը լույս է տեսել 1921-ին, Խարկովում։ (մանրամասն...)

18.10.2010 - 03.12.2010[խմբագրել կոդը]

Վասիլի Վասիլևիչ Լեոնտև (Васи́лий Васи́льевич Лео́нтьев, 1906, օգոստոսի 5 - 1999, փետրվարի 5) - ռուսական ծագմամբ ամերիկյան տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի գծով (1973)։

Ծնվել է Մյունխենում։ Նրա հայրը Պետերբուրգի համալսարանի աշխատանքի էկոնոմիկայի պրոֆեսոր էր։ Տասնչորսամյա Վասիլին, վերջացնելով գիմնազիան, 1921-ին ընդունվել է Պետրոգրադի համալսարան, ուր ուսումնասիրել է փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Լայն հետաքրքրություններով օժտված պատանին 1925-ին ավարտել է համալսարանի քառամյա դասընթացը և ստացել տնտեսագետի դիպլոմ։Այնուհետև նա ուսումնասիրելէ համաշխարհային տնտեսագիտական գրականությունը, քանի որ տիրապետում էր բազմաթիվ լեզուների։ (մանրամասն...)

03.12.2010 - 28.01.2013[խմբագրել կոդը]

Մուշեղ Համբարձումի Ադոնց (1910, մայիսի 3 - 1994, Երևան) — հայ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր։

Ծնվել է Բաքվում։ 1931-ին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1945-48-ին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրայում։ Երակար տարիներ պաշտոնավարել է Հայաստանի ԲՈՒՀ-երում։ 1958-ին պաշտպանել է դիսերտացիա «Արևելյան Հայաստանի տնտեսական զարգացումը 19-րդ դարում» թեմայով, որի համար նրան շնորհվել է դոկտորի գիտական աստիճան։ 1961-66-ին վարել է ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի դիրեկտորի տեղակալի պաշտոնը։ 1966-ին նշանակվել է ՀԽՍՀ տնտեսագիտական ինստիտուտի դիրեկտոր։ (մանրամասն...)

28.01.2013 - 30.08.2014[խմբագրել կոդը]

Նուրիել Ռուբինի (ծ. է 1959, մարտի 29) - ամերիկյան տնտեսագետ, Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, գլոբալ ֆինանսների գծով ազդեցիկ փորձագետ:

Ծնվել է Ստամբուլում՝ իրանական հրեաների ընտանիքում: 2 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել են Թեհրան: Ավելի ուշ տեղափոխվել են Իսրայել:

1962-1983 թթ.-ին բնակվել է Միլանում, որտեղ նա սովորել է Բոկկոնի համալսարանում: Հետագայում Հարվարդյան համալսարանի ասպիրանտուրայում է սովորել: Տիրապետում է անգլերեն, իտալերեն, պարսկերեն և իվրիտ լեզուներին:

2004 թ.-ից Roubini Global Economics Monitor վերլուծական ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: (մանրամասն...)

30.08.2014 - 17.01.2017[խմբագրել կոդը]

Հրանտ Արարատի Բագրատյան (ծ. 1958, հոկտեմբերի 18), ՀՀ վարչապետ՝ 1993-ից 1996 թվականներին։ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, հայ տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ, 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ, 2005 թվականին «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից շնորհվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պատվավոր դոկտորի» կոչում, 2006 թվականին ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է «ՀՀ անկախության ձեռքբերման և կայացման գործում ամենամեծ ներդրումն ունեցող տնտեսական գործիչ», «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ հիմնադիր անդամ (մանրամասն...):