Սպառողների հարցումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպառողների հարցումներ, հարցեր, որոնք տրվում են սպառողների կամ պոտենցիալ սպառողների տեսակետներն և նախասիրությունները ճշտելու համար։ Սպառողական հարցումները կարող են օգտագործվել ձեռք բերելու և որակական և քանակական հետազոտությունները։

Կան չորս կարևոր հարցեր, որոնց օգնությամբ շուկայական հետազոտողները տեղյակ են լինում, թե երբ անցկացնել սպառողական հարցումները, դրանք են՝

Ու՞մ հարցնել[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ դեպքերում այս հարցին պատասխանելը անհնար է, քանի որ դա անհանր է կամ շատ թանկ է հարցում անել թիրախային շուկայի բոլոր հնարավոր անդամներին (որոնք կոչվում են հետազոտության բնակչություն), անհրաժեշտ է ընտրել այդ բնակչության «նմուշը»։ Որքան մոտիկից այս նմուշը կարտացոլի հետազոտված բնակչության բնութագիրը, այնքան հավանական է, որ հետազոտությունը կլինի ավելի ճշգրիտ։

Ընտրանքային մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ընտրանքային մեթոդներ

Կան մի քանի տարբեր ձևեր համապատասխան նմուշ ընտրելու համար։

  • Հավանական ընտրանքներ
  • Պարզ պատահական ընտրանքը
  • Պարբերական ընտրանք
  • Ստրատիֆիկացված ընտրանք
  • Քվոտավորված ընտրանք
  • Քլաստերային ընտրանք
  • Ոչ հավանական ընտրանք

Ի՞նչ հարցնել[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկողմնակալ և հստակ հարցում ստեղծելը շատ կարևոր է, եթե հետազոտությունը օգտակար արդյունքներ ձեռք բերելու համար է։ Տարբերակում ենք.

  • բաց հարցեր
  • փակ հացեր

Բաց հարցերն այն հարցերն են, որոնք պահանջում են պատասխանների լայն ցանկ կամ երևակայություն – արդյունքները դժվար է համադրել և թվայնորեն ներկայացնել։

Փակ հարցեր, հարցեր, որոնց համար առաջարկվում են նախապես սահմանված սահմանափակ քանակությամբ պատասխաններ։

Քանի որ հարցաշարի դիզայնը մեծապես ազդեծություն կունենա ճշգրտության և արդյունքների օգտակարության վրա, նպատակահարմար է իրականացնել նախնական փորձնական հետազոտություն հարցերի որակը ստուգելու համար։ Սկզբունքները հետևյալն են.

  • Պետք է հետազոտության նպատակները հստակ նշել, որպեսզի հարցերը լինեն

կենտրոնացած դրանց վրա

  • Գրել հաստակ և միանշանակ հարցեր
  • Հարցերը պետք է դասավորված լինեն տրամաբանական հաջորդականությամբ
  • Խուսափել հարցերից, որոնք մատնանշում են մեկ կոնկրետ պատասխան
  • Օգտագործել լեզու, որը պետք է հեշտությամբ հասկացվի
  • Ներառել որոշ հարցեր, որոնք թույլ են տալիս դասակարգել արդյունքները ըստ սեռի,

ապրելավայրի, զբաղմունքի և այլն։

Ինչպե՞ս հարցնել[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցաթերթիկը պետք է լինի ինքնուրույն և վերադարձվի փոստի տեսքով կամ լրացվի հարցազրույցավարի կողմից դեմ-առ-դեմ պատասխանողի հետ։

Ինքնուրույն լրացված հարցաթերթիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնուրույն հարցաթերթիկը ուղարկված փոստով կամ պատասխանողի կողմից տեղում անձամբ լրացված հարցաթերթիկն է, օրինակ խանութում։ Փոստով կատարվող հարցումները համեմետաբար էժան է ուղարկել, կարող է ծածկել շատ մեծ աշխարհագրական տարածք, և չկա ոչ մի հնարավորություն խեղաթյուրելու արդյունքները։ Այնուամենայնիվ այս երկու տեսակի հարցաշարի պատասխանները սովորաբար շատ աղքատ են, հարցերը կարող են հեշտությամբ սխալ հասկացվել և ստացած ընտրանքը կարող է լինել, հարցվածների կողմնակալի օգտին, որոնք ավելի շատ ժամանակ ունեն օրինակ կենսաթոշակառուները։

Ուղիղ հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղակի հարցումները իրականացվում են հարցազրույցավարի կողմից, սովորաբար կամ փողոցում կամ հարցվողի տանը։ Հմուտ հարցազրույցավարները կխուսափեն կողմնակալությունից այն ճանապարհով, որով հարց են տալիս և մանրամասն հարցերը կարող են բացատրվել հարցվողին։ Անհրաժեշտության դեպքում կարող են տրվել նաև հաջորդող հարցերը։ Սա կարող է լինել թանկ մեթոդ, սակայն հարցազրույցավարը կշարունակի ի րաշխատանքը քանի դեռ չի ապահովել նախատեսված ընտրանքի չափը, մինչդեռ փոստային հարցաթերթիկների պատասխանները անորոշ են։

Որքանո՞վ է այն ճշգրիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատել արդյունքների հնարավոր ճշգրտությունը և լիարժեքությունը [[շուկայական հարցումներ]]ի հետ հետազոտությունների կարևոր տարրերից մեկն է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Հենդֆորդ, Մարթին Լիսբոա, Ալմութ Քոեսթեր, Անժելա Փիթ «Քեմբրիջ Փրես, Բիզնես»