Վիքիպեդիա:Կրթական ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիա Կրթական Ծրագիր Armenian Wikipedia Education Program logo.png




Armenian Wikipedia Education Program map (January 2016).png

Բարի գալուստ Վիքիպեդիա կրթական ծրագրի գլխավոր էջ:

Վիքիպեդիա կրթական ծրագրի գաղափարն ամբողջ աշխարհում հետևյալն է․ ուսուցիչներն ու աշակերտներն իրենց ուսումնական ծրագրի շրջանակներում խմբագրում են Վիքիպեդիան և քույր նախագծերը։ Վիքիպեդիան կրթական գործիք է համարվում շատ երկրներում, որի օգնությամբ երեխաները ոչ միայն նոր գիտելիք են ձեռք բերում, այլև զարգացնում են իրենց թարգմանչական, խոսքի, մտքի ձևակերպման հմտությունները։

Վիքիմեդիա Հայաստանն իր կրթական ծրագիրը սկսել է 2013 թվականին և առաջին դպրոցը, որն ընդգրկվել է այդ ծրագրում եղել է Երևանի Այբ ավագ դպրոցը։ Առաջին փուլի ընթացքում նրանք պետք է սովորեին խմբագրել՝ հիմնվելով Հայկական Սովետական Հանրագիտարանի նյութերի վրա, որոնք խմբագրվում էին, սրբագրվում, վերստուգվում և տեղադրվում Հայերեն Վիքիպեդիայում։

Հետագա ամիսների ընթացքում, տեսնելով Այբ դպրոցի հաջողությունները՝ ծրագրին միացավ ևս 6 դպրոց Երևանից և տարբեր մարզերից՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Վանաձորի Էվրիկա ավագ դպրոց, Գյումրիի Ֆոտոն վարժարան, Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց, ավագ դպրոցներ Եղվարդից և Ապարանից։ Նախագծին միացել են նաև շատ հայաստանյան առաջատար բուհեր:

Կրթական ծրագրի շրջանակներում Վիքիմեդիա Հայաստանն ակտիվորեն զբաղվում է մարզերում Վիքիակումբների հիմնադրման գործով: Արդեն Վիքիակումբներ են հիմնվել Գյումրիում, Ապարանում, Եղվարդում, Աշտարակում, Արևածագում, այլ ակումբների հիմնումն ընթացքի մեջ է: