Վիքիպեդիա:ՀՍՀ հոդվածների վիքիֆիկացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
←Նախորդ համագործակցության շաբաթվա էջը ՀՍՀ հոդվածների վիքիֆիկացում Հաջորդ համագործակցության շաբաթվա էջը


  ՀՍՀ հոդվածների վիքիֆիկացում   Ցանկեր   Ուղեցույց   Կաղապարներ   Մասնակիցներ   Ստուգված հոդվածներ  
Brooms for sale in Tbilisi.jpg

Հայկական Սովետական Հանրագիտարանի (ՀՍՀ) նյութերը Հայերեն Վիքիպեդիա տեղափոխելու արդյունքում հայտնվել են բազմաթիվ թերի հոդվածներ, որոնք հարկավոր է վիքիֆիկացնել, հանել ժամկետանց, խորհրդային գաղափարախոսություն կրող մասերը։ Հայկական Սովետական Հանրագիտարանի վերջին հատորը տպվել է 27 տարի առաջ, շատ տարեթվեր թերի են, իսկ շատ դեպքեր և փաստեր բացակայում են։

ՀՍՀ-ի հոդվածները պատշաճ որակի բերելու համար 2014 թվականի հոկտեմբերի 1-ից սկսում ենք Վիքիֆիկացման եռամսյակ։ Նախագծին անդամակցելու համար հարկավոր է գրանցվել մասնակիցների էջում։ Վիքիֆիկացման ցուցակները կարող եք գտնել այստեղ։

Հիմնական թերությունները որոնք հանդիպում են հոդվածներում նշված են ուղեցույց բաժնում։

Վիքիֆիկացված հոդվածի քննարկման էջում հետագայում ստուգված հոդվածները մեկ կատեգորիայի տակ հավաքվելու համար հարկավոր է դնել {{ՀՍՀ-ՎՖ}} կաղապարը։