Վիքիպեդիա:Հարցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հարցեր և օգնություն

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի «Հարցեր և օգնություն» բաժին։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում Ձեզ հուզող հարցերը քննարկելու և օգնություն ստանալու համար:

Որոնել «Հարցեր և օգնություն» բաժնի պահոցում

↓ Նոր հարց տալ

Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Խորհրդարան Խորհրդարան
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Ադմինների տեղեկատախտակ Ադմինիստրատորների տեղեկատախտակ
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Բոտ 1 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ կամ պորտալ 0 | Գնահատում 0 | Եզրույթներ 0 | Հարցումներ 0[թարմացնել]

Արխիվ
Արխիվ

↓ Նոր հարց տալ

Օգնության էջեր
Վիքիպեդիա Օգնություն

Տես նաև Կանոնակարգեր և ուղեցույցներ


Տեղեկաքարտ: Մրցանակաբաշխություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ ադմիններ, մենք արդեն ունենք մեր Հայկական կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը, բայց ես չեմ կարողանում ստեղծել հոդված, որովհետև չկա համապատասխան տեղեկաքարտ: Խնդրում եմ, ստեղծե՛ք այն, եթե դժվար չէ: Կուզեի, որ այն ներառեր բոլոր կետերը, որոնք կան անգլերեն Վիքիպեդիայի տեղեկաքարտում, այդ թվում՝ պատկեր, համար, նախորդ, հաջորդ, ամենաշատ հավակնած, հաղթած, լավագույն ֆիլմ, տևողություն և մնացած կետերը: Ստեղծման դեպքում արձագանքե՛ք)))– Այս անստորագիր գրառման հեղինակն է Armdubber (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ ‎Armdubber, կաղապարի հղումը կտա՞ք:--Arsog (1985) 20:27, 28 Մարտի 2017 (UTC)
Հարգելի ‎Armdubber նման {{Տեղեկաքարտ Կինոմրցանակ}} կաղապար պատրաստեցի, օրինակը Օսկարի 89-րդ մրցանակաբաշխություն հոդվածում, բայց քանի որ ես կինոգիտակ չեմ, կխնդրեի որոշ տերմիններ կինոգետներին թարգմանել:--Սամվելքննարկում 08:22, 31 Մարտի 2017 (UTC)
Հարգելի՛ Arsog1985 [1] ահա հղումը Սամվելի պատրաստածը կարծես թե հասանելի չէ ու որոշ թերություններ կան (բայց շնորհակալություն ստեղծելու համար): Չգիտեմ՝ պիտի խմբագրեք, թե նորը ստեղծեք: Եթե տարակուսանք ունենաք ինչ-որ հարցում, կարող եմ օգնել:

Պատկերներ և նկարներ[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ: Հարգելի՛ ադմիններ, կարո՞ղ եք օգնել և ասել, թե ինչպե՞ս կարելի է կաղապարի մեջ ավելացնել նկար, եթե ես ադմին չեմ: Կանխավ շնորհակալություն --A.Tina (քննարկում) 20:15, 9 Ապրիլի 2017 (UTC)

Հարգելի A.Tina, կոնկրոտ ո՞ր կաղապարում:--Arsog (1985) 20:07, 9 Ապրիլի 2017 (UTC)
Հարգելի՛ Arsog1985, խոսքը այս կաղապարի մասին է. «Կաղապար:Տեղեկաքարտ Երաժիշտ» --A.Tina (քննարկում) 20:25, 9 Ապրիլի 2017 (UTC)
Հարգելի A.Tina, կաղապարը պատճենում եք հոդվածի էջում և սկսում լրացնել: Եվ քննարկման էջերում, ինչպիսին սա է, չեք մոռանում ստորագրել՝ սեղմելով խմբագրման պատուհանի վերևի կապույտ մատիտի վրա: Եթե օգնության կարիք կզգաք, Ձեր քննարկման էջում տեղադրեք {{Օգնեք ինձ}} կաղապարը, և Ձեզ անպայման կօգնեն:--Arsog (1985) 20:16, 9 Ապրիլի 2017 (UTC)

Շնորհակալություն, Հարգելի՛ Arsog1985 --A.Tina (քննարկում) 20:25, 9 Ապրիլի 2017 (UTC)

Հոդվածի ջնջում[խմբագրել կոդը]

1.Իմ ստեղծած էջը ջնջվում է: Պատճառը նշվում է,որ պետք է ապացուցեմ տվյալ մարդն է էջը բացում, թե ոչ: Ինչպե՞ս կարող եմ դա անել: 2.Ինչպե՞ս կարող եմ էջում բովանդակության բաժնի ,օր.՝ կենսագրություն բառը նշել ,որ հղման միջոցով ներքևում նշված կենսագրության հատվածի մասը բերի: 3.Եվ հնարավոր է Ձեր օգնությամբ էջ բացել, որովհետև մի քանի անգամ իմ բացաց էջը ջնջվել է:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Արթուր Եզեկյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Արթուր Եզեկյան, ո՞ր հոդվածի մասին է խոսքը: Բացի այդ քննարկումներում մի՛ մոռացեք ստորագրել՝ սեղմելով խմբագրման պատուհանի վերևում կապույտ մատիտի վրա:--Arsog (1985) 08:20, 12 Ապրիլի 2017 (UTC)
Հարգելի ‎Արթուր Եզեկյան։ Ձեր ստեղծած հոդվածները ջնջվել են, որովհետև դրանք ստեղծել էիք սխալ անվանումով։ Մեկ դեպքում այն գրվել էր մասնակցի էջում, ինչը թույլատրելի չէ, մյուս դեպքում` Վիքիպեդիա տիրույթում։ Հոդվածը պետք է ստեղծվի հիմնական տիրույթում` տվյալ պարագայում` ‎Արթուր Եզեկյան (սեղմեք այս կարմիր հղման վրա և սկսեք խմբագրել)։ Սակայն մի խորհուրդ. որքան հասկացա, հոդվածը փորձում եք ստեղծել ինքներդ Ձեր մասին։ Վիքիպեդիայում դա այնքան էլ չի ողջունվում, քանի որ հոդվածները պետք է գրվեն չեզոք տեսակետից, իսկ ինքնակենսագրականի դեպքում դա գրեթե հնարավոր չէ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 08:33, 12 Ապրիլի 2017 (UTC)
Հարգելի Արթուր Եզեկյան, խորհուրդ կտամ նախ կարդալ այս ուղեցույցը, բացի այդ Վիքիպեդիայում չի կարելի հոդված ստեղծել սեփական անձի մասին, եթե Դուք իսկապես նշանակալի անձ եք, ապա վաղ թե ուշ այլ մասնակից կստեղծի Ձեր մասին հոդված:--Սամվելքննարկում 05:54, 14 Ապրիլի 2017 (UTC)

Բարև Ձեզ: Հարգելի՛ ադմիններ, կարող եք ինձ օգնել? Իմ ստեղծած էջը ջնջվում է, պատճառներից մեկը հեղինակային իրավունքի խախտում և նյութի ոչ նշանակալիություն: Ինչպես կարող եմ դա շտկել???

կենսագրությունը տեղադրել վիքիպեդիայում[խմբագրել կոդը]

Կարո՞ղ եմ այս կենսագրությունը տեղադրել վիքիպեդիայում: Որքան հասկանում եմ տվյալ կայքի ներքևում նշված լիցենիան թույլ է տալիս, բայց կուզեի վերջնական ճշտել, այն տեղադրելու ու հետագայում զարգացնելու համար:

https://ashot-sargsyan.blogspot.fr/p/1951.html Շնորհակալություն 80.215.43.179

Բլոգը վստահելի աղբյուր չէ։ --Լիլիթ (քննարկում) 15:19, 23 Ապրիլի 2017 (UTC)
ի՞նչ է անհրաժեշտ այն վստահելի դարձնելու համար 80.215.43.179
Ընդհանրապես բլոգները, սոց․ ցանցերը և այլն վստահելի աղբյուր չեն համարվում։--Լիլիթ (քննարկում) 15:56, 23 Ապրիլի 2017 (UTC)
Այսինքն եթե կայքը գրանցված դոմեյնից լինի հնարավոր կլինի՞ 80.215.43.179
Այսինքն եթե կայքը իր առանձին դոմեյն ունենա, գրանցված լինի՝ առանց այդ .blogspot-ի լինի արդեն վստահելի աղբյո՞ւր է համարվում 80.214.24.123

Ցավոք, երբեմն ճշգրիտ տվյալը կարող է անվստահելի լինել մի քանի առումներով: Կարիք չկա ասելու, թե ինչու բլոգում եղած նյութը կարող է անվստահելի լինել: Եթե մենք, այն տեղեկությունը, որը բլոգից է վերցված, հավատալով և վստահելով ընդունենք ու ստեղծենք նախադեպ, ապա նույն օրինաչափությամբ բլոգներից ամեն նյութ կարող է սպրդել Վիքիպեդիա, ինչն անցանկալի է: Խնդիրն օրինաչափության մեջ է: Այսօր, բարեբախտաբար, կան բազմաթիվ պաշտոնական ինֆորմացիայի աղբյուրներ, որոնք փորձում են անփոփել իրենց ոլորտի կարևորագույն անձանց, այնուամենայնիվ այն բլոգը որը ներկայացվում է, այդեղ ներկայացված է նաև մեծ մատենագիտական ցանկ, որը կարող է աղբյուր հանդիսանել Ձեր փոխանցած տեղեկատվության համար: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 20:17, 23 Ապրիլի 2017 (UTC)

Շնորհակալություն: Շատ լավ, փաստորեն իմ մոտեցումն էր սխալ, ներկայացված մատենագիտական ցանկը իր հերթին փաստորեն աղբյուր է, հետևաբար կարող եմ տեղադրել. ուղղակի որպես աղբյուր պետք է նշել տվյալ ցանկը այլ ոչ թե բլոգը: 80.214.24.123