Վիքիպեդիա:Օրվա հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրվա հոդված
Cscr-featuredtopic gold.svg

«Օրվա հոդված» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն օր ներկայացնել հետաքրքիր, ուշագրավ հոդվածներ: Ի տարբերություն «Ցուցափեղկ» նախագծի, որի նպատակն է ընտրել և ներկայացնել որակական առումով անթերի հոդվածներ, այստեղ կարևոր է, որ հոդվածը ունենա բավարար որակ, լինի բովանդակալից և ներկայացնի այնպիսի թեմա, որը հետաքրքություն կառաջացնի այցելուների մոտ՝ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի բովանդակության նկատմամբ:

Ինչպե՞ս է հոդվածը հայտնվում «Օրվա հոդվածը» բաժնում
  1. Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի հոդված և այն առաջարկում է «Թեկնածուներ» կոչվող էջում: Այստեղ կատարվում է ընտրություն՝ ըստ գործող չափանիշների: Ընտրված հոդվածներից մեկ պարբերություն (սովորաբար ներածությունը) տեղադրվում է հատուկ կաղապարի մեջ (ամեն տարվա համար ստեղծված է 366 այդպիսի կաղապար), որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում: Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա սեղմեք այստեղ այն «թեկնածու» առաջարկելու համար:
  2. Մասնակիցն առաջարկվող ցանկից ընտրում, բարելավում կամ ստեղծում է հոդվածներ, որոնք չափանիշներին համապատասխանելու դեպքում ըստ ամսվա օրերի կընտրվեն: Ընտրված հոդվածներից մեկ պարբերություն (սովորաբար ներածությունը) տեղադրվում է հատուկ կաղապարի մեջ (ամեն տարվա համար ստեղծված է 366 այդպիսի կաղապար), որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում:
Կանոնակարգային
  • Հոդվածի ընտրվելու պարագայում ստեղծող (բարելավող) մասնակիցն իր քննարկման էջում ստանում է ծանուցում, իսկ չընտրվելու դեպքում՝ չընտրվելու վերաբերյալ համապատասխան ծանուցում ստանում է հոդվածն առաջադրողը:
  • Խմբագիրների կողմից դիտողություններ կամ առաջարկներ անելուց մեկ շաբաթ հետո դրանք անարձագանք մնալու դեպքում հոդվածն ավտոմատ կերպով տեղափոխվում է «Չընտրված թեկնածուներ» բաժին՝ համապատասխան ծանուցումով:
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայի 217 478 հոդվածներից Օրվա հոդված է ընտրվել 1267-ը (2014 թվականի փետրվարի 27-ից):

Նախագիծը վերահսկվում է ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս աջում):

↱ ՎՊ:ՕՀ

Նախագծի ենթաէջեր

Կաղապարներ

Կատեգորիաներ

Վերահսկող մասնակիցներ

Cscr-featuredtopic gold.svg 2012 թ. Օրվա հոդվածներ (պահոց). Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր
Cscr-featuredtopic gold.svg 2014 թ. Օրվա հոդվածներ (պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր
Cscr-featuredtopic gold.svg 2015 թ. Օրվա հոդվածներ (պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր
Cscr-featuredtopic gold.svg 2016 թ. Օրվա հոդվածներ. Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր
Cscr-featuredtopic gold.svg 2017 թ. Օրվա հոդվածներ. Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր

Մարտի 21-ի հոդված

-

Եղբայր 2 (ռուս.՝ Брат 2), ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի՝ 2000 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերը կատարում է Սերգեյ Բոդրով կրտսերը։

Միջազգային վարձույթում ներկայացվել է անգլերեն վերնագրերով՝ «The Brother 2» (միջազգային անգլերեն վերնագիր), «Brother II» (Ավստրալիայում) և «On the Way Home» («Տան ճանապարհին», Կանադայում

Դանիլային և իր ընկերներին հրավիրում են մասնակցելու Իվան Դեմիդովի հեռուստանախագծին, որը նվիրված է չեչենական պատերազմի հերոսներին և ցուցադրվում է «ТВ-6» ալիքով։ Օստանկինոյի հեռուստակենտրոնի միջանցքում Դանիլան հանդիպում է Իրինա Սալտիկովային, սակայն չի ճանաչում նրան։ Նախագծից հետո Դանիլան հանգստանում է շոգեբաղնիքում իր ընկերների հետ, որտեղ նրանցից մեկը՝ Կոնստանտին Գրոմովը (Ալեքսանդր Դյաչենկո), ով որպես հսկիչ աշխատում է Նիկոլաևյան բանկում, հայտնում է նրանց մի խնդրի մասին, որը առաջացել է իր երկվորյակ եղբոր՝ Դմիտրիի մոտ, ով հոկեյիստ է Հոկեյի ազգային լիգայում. ամերիկացի բիզնեսմեն Մենիսը (Հարի Հյուսթոն) անշահախնդիր պայմանագրի շնորհիվ վերցնում է նրա աշխատած ամբողջ գումարը։ Մենինգը ֆինանսական հետքրքրություններ ունի Ռուսաստանում, որոնց պատճառով նա այդ ժամանակ եկել է... Ավելին

-
Անցած 10 օրվա հոդվածները Եկող 10 օրվա հոդվածները
Մարտի 20
Բելլա Ախմադուլինա

Բելլա Ախմադուլինա, ռուս բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, 20-րդ դարի երկրորդ կեսի ռուս խոշորագույն քնարերգուներից մեկը։ Ռուս գրողների միության, Ռուսական ՊԵՆ-կենտրոնի գործկոմի, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանի ընկերության անդամ։ Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, ՌԴ և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։

Բելլա Ախմադուլինան ծնվել է 1937 թվականի ապրիլի 10-ին Մոսկվայում։ Նրա հայրը՝ ազգությամբ թաթար Ախատ Վալեևիչ Ախմադուլինը (1902-1979), եղել է կոմերիտական և կուսակցական աշխատող, Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ գվարդիայի մայոր, 31-րդ հակաօդային հրետանային առանձին դիվիզիայի քաղաքական հարցերով նախագահի տեղակալ, հետագայում՝ ԽՍՀՄ պետական մաքսային կոմիտեի պատասխանատու աշխատող (աշխատակազմի ղեկավար, փոխնախագահ)։ Մայրը՝ Նադեժդա Մակարովնա Լազարևան, որպես թարգմանչուհի աշխատել է պետանվտանգության մարմիններում, հեղափոխական Ալեքսանդր Ստոպանիի մոր զարմուհին էր։

Բելլան բանաստեղծություններ սկսել է գրել դեռ դպրոցական տարիքից, իր ոճը, ըստ գրականագետ Դմիտրի Բիկովի, «գտել է 15 տարեկանում»։ Նրա բանաստեղծական ձիրքն առաջինը նկատել է... Ավելին

Մարտի 22
Գովազդներ Թայմս Սքվերում

Գովազդ, մարքեթինգային հաղորդակցության ուղղվածություն, որի շրջանակներում իրականացվում է ինֆորմացիայի տարածում գովազդվող օբյեկտի նկատմամբ ուշադրություն գրավելու, հետաքրքրություն ստեղծելու կամ պահպանելու նպատակով:

Համարվում է, որ գովազդը մարդկային հասարակության մեջ ի հայտ է եկել առևտրի հետ միաժամանակ: Նախապատմական ժամանակաշրջաններում դրա գոյությունը հաստատվում է, օրինակ` եգիպտական պապիրուսների վրա ստրուկների վաճառքի մասին հայտարարություններով: Այդ ժամանակներում գովազդը ներկայացվում էր գրավոր կամ բանավոր հայտարարությունների տեսքով, որոնցում գովաբանվում էին որոշակի ապրանքներ կամ ծառայություններ: Բանավոր գովազդը տարածվել է գնորդներին կանչող տարբեր մարդկանց կողմից, իսկ գրավոր գովազդը` պապիրուսների, մոմե տախտակների, քարերի և շինությունների վրայի գրությունների միջոցով:

Գովազդը մեծ տարածում ստացավ զանգվածային հաղորդակցության դարաշրջանում: Դրանում մեծ դեր ունեցավ տպագրության զարգացումը: Գովազդային գործի նախաձեռնողներից են ֆրանսիացի բժիշկ և լրագրող Թեոֆրաստ Ռենոդոն, ով առաջինն սկսեց մամուլում հրատարակել մասնավոր հայտարարություններ, և անգլիացի Ուիլյամ Թեյլորը, ում «Tayler & Newton» ընկերությունը հանդես էր գալիս որպես միջնորդ... Ավելին

Մարտի 19
Din-CSka2015 (11).jpg

Ալեքսեյ Բերեզուցկի, ռուս ֆուտբոլիստ, Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «ԲԿՄԱ»պաշտպան: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2005): Ռուսաստանի առաջնության վեցակի չեմպիոն, Ռուսաստանի գավաթի յոթակի և սուպերգավաթի վեցակի դափնեկիր: ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկության 2004-05 մրցաշրջանի չեմպիոն: Հանդիսանում է նաև 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր: Բերեզուցկին 7 անգամ ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակում (այդ թվում երեք անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը):

Բերեզուցկին «Տորպեդո-ԶԻԼ» ֆուտբոլային դպրոցի սաներից է: Նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան այդ ակումբում 2000 թվականի վերջին, իսկ 2001 թվականի ամառվանից սկսած մի քանի ամիս Նովոռոսիյսկի «Չերնոմորեցի» կազմում հանդես գալուց հետո տեղափոխվել է ԲԿՄԱ, որի կազմում հանդես է գալիս առ այսօր:

2003 թվականից սկսած` Բերեզուցկին հրավիրվում է... Ավելին

Մարտի 23
Ֆոքսի էֆեկտ, սոցիալական հոգեբանության փորձարարական գիտափորձ, հոգեբանական ազդեցության արդյունք, որը ցույց է տվել, որ բանախոսի վաստակը, արտահայտչականությունը և տպավորիչ խոսքը կարող է ավելի կարևոր լինել, քան նրա մատուցած ինֆորմացիան և ամբողջովին քողարկել դասախոսության անարդյունավետ, անբովանդակ լինելը: Այն վարկածը, որ եթե հետազոտողը չափազանց դրական տպավորություն է թողնում հետազոտության մասնակիցների վրա, ապա դա կարող է առաջացնել չափազանց մեծ լավատեսություն, վստահություն, ոչ քննադատական վերաբերմունք, հաստատվել է 1970 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական քոլեջում անցկացված գիտափորձով, որը հրապարակվել է 1973 թվականին:

Հաստատվել է, որ բանախոսելու տաղանդը կարող է քողարկել ոչ միայն դասախոսության ցածր որակը, արհեստականությունը և անբովանդակ լինելը, այլ նաև, ուսանողներին կարող է թվալ, որ ինչ-որ բան են սովորել: Որոշ կրթական համակարգերում ուսանողները գնահատում են դասախոսներին և դասախոսության որակը: Ֆոքսի էֆեկտի հիպոթեզի հաստատումը կարևոր նշանակություն ունի այդ գնահատականները զգալիորեն... Ավելին

Մարտի 18
Jack Sparrow - Johnny Depp (Madame Tussauds).JPG

Ջեք Ճնճղուկ, «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի գլխավոր կերպարը, որ ստեղծել են սցենարիստներ Թեդ Էլիոթը և Թերի Ռոսիոն և մարմնավորել է Ջոնի Դեփը։ Վերջինս նախ նկարահանվել է 2003 թվականի «Կարիբյան ծովի ծովահենները։ Սև մարգարտի անեծքը» ֆիլմում, ապա շարունակություններում՝ «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը» (2006), «Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին» (2007), «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» (2011) և «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (2017

Ըստ կերպարը ստեղծողների նախնական մտահղացման՝ նավապետ Ջեք Ճնճղուկը պետք է լիներ երկրորդական դեր, սակայն դառնում է գլխավոր կերպար։ Իր կերպարի առանձնահատկությունները հնարել է Ջոնի Դեփը՝ հիմնվելով «The Rolling Stones» խմբի... Ավելին

Մարտի 24
Բարսեղ Կանաչեան, տաղանդաշատ խմբավար, յօրինող եւ երաժշտական-հասարակական գործիչ։

Բարսեղ Կանաչեան ծնած է 1885-ին, Ռոտոսթօ։ Կօշկակարի մը զաւակ է։ Երեք տարեկանին կը մեկնի Պոլիս եւ կը յաճախէ Կէտիկ Փաշայի Ազգային Վարժարանը: 90-ական դէպքերուն կը գաղթէ Պուլկարիա եւ կը շարունակէ ազգային ուսումը։ Վառնայի մէջ կը յաճախէ հայկական վարժարան, որուն զուգահեռ կը հետեւի ջութակի դասընթացքներու, աշակերտելով Մեծիկեանի եւ պարսկահայ ջութակահար՝ Նաթան բէկ Ամիրխանեան: Վառնայի մէջ կ՚աշխատի վաճառականի մը քով իբրեւ գրագիր։ ։1905-ին ընտանեօք կը փոխադրուի Պուքրէշ, ուր ան ջութակի դասերը կը շարունակէ ռումանացի ջութակահար՝ Ժորժ Պույուք մօտ:Նկատելով կանաչեանի ունակութիւնները, Պույուք անոր կը սորվեցնէ դաշնակ նուագել:Կ՚երգէ եկեղեցիներուն մէջ եւ ջութակ կը նուագէ նուագախումբերու հետ, մաս կազմելով նաեւ տեղւոյն սիմֆոնիք նուագախումբին: Քաղաքական պատճառներով դարձեալ կը գտնուի Վառնա, ուր կը հրաւիրուի Պենլեանի օփերային թատերախումբի նուագախումբը ղեկավարելու: Սահմանադրութեան հռչակումէն ետք,1908-ին կու գայ Պոլիս եւ հոն կը կազմէ ու կը վարէ հայկական առաջին նուագախումբը՝ «Քնար»ը, ապա «Մասիս»ը: Կը դասաւանդէ ազգային վարժարաններէն ներս: 1910-ին ոգեւորուած Կոմիտասի առաջին համերգէն... Ավելին

Մարտի 17
Քրիստափոր Միքայէլեան

Քրիստափոր Միքայէլեան, հայ հասարակական-քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիրներէն,Հայ յեղափոխական դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան երիցագոյնն ու կեդրոնական դէմքը, որ մեր ժողովուրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ անկրկնելի բարձունք մը նուաճած է իբրեւ հայու յեղափոխական կամքին ու յանդգնութեան, այլեւ մարտունակ ուժին եւ կազմակերպական տաղանդին մարդակերտ դարբինը:

Քրիստափոր Միքայէլեան ծնած է 18 Հոկտեմբեր, 1859-ին, Նախիջեւանի Գողթն գաւառի վերին Ագուլիս գիւղը։ 4 տարեկանին կը կորսնցնէ մայրը, իսկ 10 տարեկանին` հայրը: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին ծխական դպրոցը։ 1876-ին, ընդունուած է Թիֆլիսի ուսուցչական հիմնարկը, որու ընթացքը աւարտած է 1880-ին։ 1880-1884-ին ուսուցչական պաշտօն վարած է ծննդավայրին Վերին Ագուլիսի մէջ: Ուսուցչական այդ տարիները Քրիստափորի մէջ կ'արմատաւորեն յեղափոխական ու ընկերվարական... Ավելին

Մարտի 25
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Մարտի 16
Saint-Cloud XVII Cour Entree.jpg

Շատո Սեն Կլու, Փարիզի կենտրոնից մոտավորապես 10 կմ արևմուտք՝ Օ-դը-Սեն գավառում տեղակայված թագավորական պալատ, որից հիանալի տեսարան է բացվում Սենայի և Փարիզի վրա։ Գտնվում է Սեն Կլու քաղաքի տարածքում։ Սեն Կլու պալատը կապված է եղել Ֆրանսիայի պատմության բազաթիվ իրադարձությունների հետ։ Կառուցվել է մինչհեղափոխական Ֆրանսիայի ժամանակներում (1658-1784) Օռլեանի տան դքսերի կողմից, որոնց պատկանել է Սեն Կլու դաստակերտը։ Կլասիցիզմի ոճով կառուցված ֆրանսիական ճարտարապետության ադամանդ, որը կառուցվել էր Լյուդովիկոս XIV-ի եղբոր՝ Օռլեանի դքսի պատվերով, հետագայում Լյուդովիկոս XVI -ը ձեռք է բերել և նվիրել է Մարի Անտուանետին: Այստեղ հանդպումներ են կազմակերպել Նապոլեոն I և Նապոլեոն III կայսրերը։ Պալատը չի հասել մեր օրերը, սակայն պալատական զբոսայգին 17-րդ դարի վիճակում գրեթե անփոփոխ պահպանվել է և Ֆրանսիայի խոշորագույն զբոսայգիներից մեկն է։ Այն պուրակային ճարտարապետության բարձրագույն վարպետության հիանալի նմուշ է:

VI դարում Քլոդովալդ (ֆր.՝ Chlodovald, մոտ 520-560 սեպտեմբերի 7) Մերովինգների տոհմից Քլոդոմիր թագավորի թոռն այդ վայրերում հիմնել է վանական համալիր։ Մահից հետո նրա գերեզմանը դարձել է քրիստոնյաների ուխտատեղի, իսկ նա ինքը սուրբ է հռչակվել։

Վանական համալիրի մոտ առաջացել է համանուն Սեն Կլու քաղաքը։ 1346 թվականին Հարյուրամյա պատերազմի ընթացքում այն այրվել է անգլիացիների կողմից... Ավելին

Մարտի 26
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Մարտի 15
Khor Virap Monastery3.jpg

Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին (Քառօրյա պատերազմ և ՊՊԾ գնդի գրավում), Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6 %-ով՝ հասնելով 1,26 միլիոնի։

Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը, ինչպես նաև՝ Երևանից դուրս գտնվող լեռնային բնակավայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլուր՝ պարբերաբար այցելություններ կատարելով նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։

Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները, այլև արշավային տուրիզմի գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն և այլն:

Հայաստանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, մշտապես հետաքրքրել և գրավել է... Ավելին

Մարտի 27
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Մարտի 14
Թբիլիսիի հայոց վանք

Թբիլիսիի հայոց վանք, հայկական առաքելական վանական համալիր Թբիլիսի քաղաքի Տաիթաղ (վրացերեն՝ Գարեբունի) թաղամասում՝ Կուր գետի աջ ափին։ Հիմնադրվել է 14-րդ դարում: Եղել է Թիֆլիսի ամենամեծ եկեղեցին մինչև ոչնչացումը և քաղաքի խոշորագույն մշակութային-կրոնական հաստատությունը։ 1914 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրն էր։ Գտնվել է Թբիլիսիի նախկին Գարեուբանիի (Ներքին թաղ) կամ Վանքի Մեծ, այժմ՝ Աթոնելի փողոցում, Կուր գետի աջ ափին:

Ըստ ուսումնասիրող Գ. Աղայանցի՝ վանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 4-րդ դարում։ Այդ ժամանակից էլ պահպանվել է գլխավոր եկեղեցու արևելյան ճակատի որոշ հատվածներ, իսկ բուն վանքը հիմնադրվել է 931 թվականին Ումեկի որդիներ Առյուծի, Սուջաթի և Ջալապի կողմից։

Վանական համալիրը կազմված է եղել եկեղեցուց, զանգակատնից, մատուռից, թանգարանից, առաջնորդարանից, որոնք շրջապատված են եղել պարսպով: Եկեղեցին եռանավ բազիլիկա էր, երեք գմբեթով, որոնցից կենտրոնականը ամենաբարձրն էր: Ներսից պատերին առկա են եղել որմնանկարներ, որոնց վերին շերտը 1789 թվականին նկարել է Հովնաթան Հովնաթավյանը: Ուներ քիչ հանդիպող հետաքրքիր հորինվածք: Նմանեցվել է ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահինի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 1211 թվականին կառուցված գավթի ճարտարապետական հորինվածքին։

Բազմադարյա պատմության ընթացքում վանքը ենթարկվել է բազմաթիվ նորոգությունների և վերակառուցումների... Ավելին

Մարտի 28
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Մարտի 13
Ջիմ Բաքստերի արձանը

Ջիմ Բաքստեր, շոտլանդացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել ձախ կիսապաշտպանի դիրքում: Ծնվել, սովորել և իր սպորտային կարիերան սկսել է Ֆայֆում: Կարիերայի գագաթնակետին ֆուտբոլիստը հասել է 1960-ական թվականներին, երբ հանդես էր գալիս «Ռեյնջերսի» կազմում: Այդ շրջանում Ջիմն ակումբի հետ 10 տիտղոս է վաստակում (1960-1965 թվականներ):

Երկրպագուները Բաքստերին տվել են «Slim Jim» (Նիհար Ջիմ) մականունը ֆուտբոլիստի մարմնակազմության համար: Սակայն վնասվածքին հաջորդող վերականգնման շրջանում Ջիմը հակվում է դեպի ալկոհոլը և 1964 թվականի դեկտեմբերին լքում է ակումբը: 1965 թվականի տրանսֆերային պատուհանի շրջանակներում Ջիմը պայմանագիր է կնքում անգլիական «Սանդերլենդի» հետ: Երկուսուկես տարվա ընթացքում նա նոր թիմի կազմում մասնակցում 98 խաղի և դառնում 12 գոլի հեղինակ: Այնտեղ նա հայտնի է դառնում շնորհիվ իր սովորության. Ջիմը խաղի նախորդ երեկոյան հարբում էր, իսկ հաջորդ օրը հրաշալի խաղ էր ցուցադրում: 1967 թվականի վերջում «Սանդերլենդը» Ջիմին վաճառում է «Նոթինգհեմ Ֆորեստին», որն էլ իր հերթին սիմվոլիկ գումարի դիմաց 1969 թվականին ֆուտբոլիստին վաճառում է «Ռեյնջերսին»: Մեկ մրցաշրջան «Ռեյնջերսի» կազմում անցկանցելուց հետո Բաքստերը 1970 թվականին, 31 տարեկան հասակում հեռանում է ֆուտբոլից:

1961 թվականից մինչև 1967 թվականը Ջիմը եղել է Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը և ցուցադրել է համեմատաբար կանոնավոր արդյունքներ: Բաքստերն Անգլիայում պարտվել է ընդամենը... Ավելին

Մարտի 29
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Մարտի 12
Ակտիվ գալակտիկա M87-ի պատկերը՝ ստացված «Հաբլի» հեռադիտակի օգնությամբ

Սև խոռոչ, տարածաժամանակայինի բնագավառ, որի գրավիտացիոն ձգողականությունն այնքան մեծ է, որ այն թողնել չեն կարող նույնիսկ լույսի արագությամբ շարժվող օբյեկտները, այդ թվում հենց լույսի քվանտը: Այս շրջանի սահմանը կոչվում է իրադարձությունների հորզոն, իսկ նրա բնութագրական չափերը՝ գրավիտացիոն շառավիղ: Գնդաձև համաչափ սև խոռոչի պարզագույն դեպքում այդ սահմանը հավասար է Շվարցշիլդի շառավղին: Տեսականորեն տարածաժամանակային այսպիսի շրջանների գոյության հնարավորությունը հետևում է Այնշթայնի հավասարումների մի քանի ճշգրիտ լուծումներից, որոնցից առաջինը 1915 թվականին ստացել է Կառլ Շվարցշիլդը: Տերմինի ճշգրիտ հայտնագործողը հայտնի չէ, բայց բուն անվանումը մասսայականցվել է Ջոն Արչիբալդ Ուիլլերի կողմից և առաջին անգամ հրապարակորեն օգտագործվել է նրա «Մեր տիեզերքը՝ հայտնին և անհայտը» (անգլ.՝ Our Universe: the Known and Unknown) հանրահայտ դասախոսության ժամանակ 1967 թվականի դեկտեմբերի 29-ին: Ավելի վաղ այսպիսի աստղագիտական օբյեկտներին անվանում էին «կոլապսացված աստղեր կամ կոլապսարներ» (անգլ.՝ collapsed stars)-ից, ինչպես նաև «սառած աստղեր»:

Սև խոռոչների գոյության փաստը սերտորեն կապված է գրավիտացիայի տեսության իրական լինելու հետ, որից հետևում է նրանց գոյությունը: Ժամանակակից ֆիզիկայում, ամենից լավ փորձնականորեն... Ավելին

Մարտի 30
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Մարտի 11
Մարի Լաֆարժ

Մարի Լաֆարժ, Ֆրանսիայում աղմուկ հանած դատական գործընթացի առանցքային կերպար, 1840 թվականին մեղադրվել և դատապարտվել է ամուսնուն մկնդեղով թունավորման համար։ Նրա դատական գործընթացն առաջինն էր, որ լուսաբանվել է օրաթերթերում։ Մարի Լաֆարժը նաև առաջինն էր համաշխարհային դատական պրակտիկայում, որ դատապարտվել է անմիջապես փորձագիտական տվյալների հիման վրա՝ դատական թունագիտության մեթոդների արդյունքում։

Մարի Կապելը հրետանային սպայի դուստր էր, հետագայում պնդում էր, որ իր տատիկը ազնվական ծագում ուներ՝ սկզբնավորումը բխեցնելով Կառլոս Մեծի սերնդից։ Մարիի հայրը զոհվում է որսի ժամանակ, երբ նա դեռևս 12 տարեկան էր։ Մոր մահից հետո 18-ամյա Մարի Կապելը մնում էր մորաքրոջ՝ Ֆրանսիական բանկի տնօրենի կնոջ մոտ։ Խնամակալները հոգ էին տանում նրա մասին՝ տեղավորելով նրան ազնվական օրիորդների ուսումնարանում, սակայն Մարին ցանկություն ուներ հավասար լինել ազնվական արիստոկրատների դուստրերին, սակայն նրա օժիտն աննշան էր և չէր բավարարում նրա պատվասիրությունը։ Մինչև 23 տարեկանը նա այդպես էլ չամուսնացավ, որից հետո ազգականների դիմեցին ամուսնական միջնորդի։ Միակ թեկնածուն 29-ամյա Շառլ Լաֆարժն (Charles Pouch-Lafarge) էր՝ Վիժուայի հաշտարար դատավորի որդին։

Շառլ Լաֆարժի հայրը 1817 թվականին գնել էր Կորեզի մոտ գտնվող Լե Գլանդեի նախկին... Ավելին

Մարտի 31
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Emblem-star.svg Գլխավոր էջի բաժիններ – Օրվա հոդվածԱյսօր պատմության մեջԳիտեի՞ք որՕրվա պատկերՆորություններ