Ցույցեր Իրանում (2017-2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակակառավարական ցույցեր Իրանում
պարս․՝ تظاهرات ۱۳۹۶ ایران
29 December 2017 protests in Kermanshah, Iran.jpg
Երկիր Իրան Իրան
Ամսաթիվ 2017 թվականի դեկտեմբերի 29-ից
Պատճառ

սոցիալ-տնտեսական՝

    • ցածր կենսամակարդակ,
    • կոռուպցիա,
    • գործազրկություն,
    • ԱՄՀ կողմից կիրառված սանկցիաներ,
    • ռազմական խոշոր ծախսեր (Սիրիա, Իրաք, Եմեն, Լիբանան;

քաղաքական՝

    • ավտորիտար բռնատիրական ռեժիմ,
    • հիջաբի կրման պարտադիր պայման,
    • կանանց իրավունքների խախտումներ,
    • քաղաքական բռնաճնշումներ
Կազմակերպիչ
Կողմեր
  • Իրանի կառավարություն
  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Զոհեր 21[1]
Վիրավորներ 100+
Ձերբակալվածներ 500+[2][3]


Հակակառավարական ցույցեր Իրանում (պարս․՝ تظاهرات ۱۳۹۶ ایران), հակակառավարական ցույցերի շարք, որը սկսվել է Իրանի մի քանի քաղաքներում՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ին և շարունակվում է մինչ օրս: Այս ցույցերը իրենց մասշտաբներով ամենախոշորն են՝ 2009 թվականին տեղի ունեցած ցույցերից հետո: 2009 թվականին ցուցարարները բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքները: Վերջինս հայտնի է նաև «Կանաչ հեղափոխություն» անվամբ[4]: Վերջին տվյալներով զոհվել է երկու մարդ[5]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես ցույցերը ուղղված էին ծանր տնտեսական վիճակի և կոռուպցիայի դեմ բողոքներին, սակայն աստիճանաբար քաղաքական երանգներ ստացան: Ցուցարարները բղավել են կարգախոսներ, որոնք ուղղված են եղել ոչ միայն նախագահ Ռոհանիի, այլև Ալի Խամենեի դեմ: Ցուցարարները բողոքում են նաև Իրանում առկա բռնատիրական ռեժիմի դեմ: Ցույցերը տեղի են ունենում նաև Իրանի հոգևոր Ղոմ քաղաքում, որտեղ բնակվում են բարձրաստիճան հոգևորականները:

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի առաջին ցույցերը սկսվել են 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում: Հաջորդ օրը ցույցեր են սկսվել ամենաքիչը վեց այլ քաղաքներում: Որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Որոշ ցուցարարներ սկսել են բղավել քաղաքական լոզունգներ՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնի գործողությունները և ծեծը:

  • Դեկտեմբերի 28- Մի քանի հազար ցուցարարներ են մասնակցել Մաշհադում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Վերջինս բնակչությամբ երկրորդ քաղաքն է Իրանում: Մի քանի հարյուր մարդ էլ բողոքի է դուրս եկել մայրաքաղաք Թեհրանում: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Նիշապուրում, Քաշմարում, Յազդում և Շահրուդում[6]: Ցույցերը նախապես կազմակերպվել են սոցիալական տարբերի ցանցերի միջոցով՝ հաղորդագրություններ ուղարկելով խմբերի անդամներին: Ցուցարարները բղավել են «մահ Հասան Ռոհանիին»՝ բողոքելով գնաճի դեմ[6][7][8][9][10]:
  • Դեկտեմբերի 29-ին բողոքի խոշոր ակցիաներ են տեղի ունեցել նաև Ռաշթ և Քերմանշահ քաղաքներում: Ավելի փոքր ծավալներով ցույցեր են տեղի ունեցել Շիրազում, Սպահանում և Համադանում: Ցուցարարները սկզբում պահանջում էին իջեցնել գները: Գնաճի դեմ բողոքի պատճառներից մեկը հավի ձվի թանկացումն էր: Մեկ շաբաթվա ընթացքում ձուն թանկացել էր երկու անգամ: Այնուհետև հայտնվել են նաև քաղաքական պահանջներ՝ ազատել քաղբանտարկյալներին, վերջ դնել ոստիկանության անսանձ գործողություններին: Բացի այդ, ցուցարարները բողոքում են արտաքին ագրեսիվ քաղաքականությունից՝ բղավելով «Ոչ Գազան, ոչ Լիբանանը, իմ կյանքը Իրանն է»[11]:

Ցույցերի ժամանակ Դորուդ քաղաքում սպանվել են երկու մարդ: Թե որ կողմն է կրակ բացել ցուցարարների դեմ, դեռևս հայտնի չէ[13]:

Ցուցարարներին իրենց աջակցությունն են հայտնել տապալված Փեհլևիների դինաստիայի ներկայացուցիչները՝ կայսրուհի Ֆարահը[14] և նրա ժառանգը՝ Ռեզա Կյուրոս Փեհլևին[15][16]:

Տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի սկիզբը      Կարմիր՝ դեկտեմբերի 28     Նարնջագույն՝ դեկտեմբերի 29     Դեղին՝ դեկտեմբերի 30

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.interfax.ru/world/594258
  2. «Iranian cities hit by anti-government protests»։ BBC News։ 29 December 2017։ Վերցված է 30 December 2017 
  3. «Iran police arrest protesters demonstrating against president, price hikes»։ CBC News։ Associated Press։ 29 December 2017։ Վերցված է 30 December 2017 
  4. Протесты в Иране вылились в беспорядки и насилие
  5. «Масштабные протесты в Иране: Появились первые жертвы, правительство винит "иностранных агентов"»։ www.dsnews.ua (ռուսերեն)։ Վերցված է 2017-12-31 
  6. 6,0 6,1 «Iranians protest against high prices»։ BBC News (en-GB)։ 2017-12-28։ Վերցված է 2017-12-29 
  7. «Anti-government protests break out in Iran over economic woes» (en-US)։ Վերցված է 2017-12-29 
  8. «Protesters in Iran raise slogans against Rouhani, Supreme Leader»։ english.alarabiya.net (անգլերեն)։ Վերցված է 2017-12-29 
  9. Rafizadeh Dr Majid (2017-12-28)։ «Iran: Protesters Decry Economic Mismanagement, But Also Express Broader Frustrations»։ Huffington Post (en-US)։ Վերցված է 2017-12-29 
  10. Farda Radio։ «Street Protests In Iran, Hundreds Reportedly Arrested»։ RFE/RL (անգլերեն)։ Վերցված է 2017-12-29 
  11. По Ирану прокатилась крупнейшая за восемь лет волна протестов
  12. В Тегеране началась акция протеста
  13. В Иране во время протестов погибли два человека
  14. «The message of Shahbanu in Persian-language for Iranians»։ Haaretz (en-U.S.)։ Վերցված է 30 December 2017 
  15. «توضیحات»։ fa.alalam.ir։ Վերցված է 30 December 2017 
  16. «Qasemi: Iranian people does not pay attention to the Trump's opportunistic claims»։ Tasnim News Agency (պարսկերեն)։ Վերցված է 30 December 2017