Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն
Flag of the World Meteorological Organization.svg
Flag of the World Meteorological Organization.svg
Տեսակ specialized agency of the United Nations[1]
Երկիր Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Հիմնադրված 1950
Շտաբակայան Ժնև, Շվեյցարիա
Պաշտ. լեզու(ներ) անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, չինարեն, ռուսերեն, արաբերեն
Կայք wmo.int

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն (WMO), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1950 թվականին։

Նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։ Հիմնական գործողությունները իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։

Նախկինում այդ ֆունկցիաները կատարում էր 1871 թվականին հիմնադրված օդերևութաբանական միջազգային կազմակերպությունը։ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության բարձրագույն օրգանն օդերևութաբանական համաշխարհային կոնգրեսն է, որը գումարվում է 4 տարին մեկ անգամ (I-ը՝ 1951 թվականին, Փարիզում)։ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպություն անդամ է ԽՍՀՄ։ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպություն կազմում գործում են 6 ռեգիոնալ միություններ (Աֆրիկա, Ասիա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա, Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտք, Եվրոպա) և 8 տեխնիկական հանձնաժողով։

Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության մշտապես գործող օրգանը՝ Քարտուղարությունը, գտնվում է Ժնևում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 523 CC-BY-SA-icon-80x15.png
  1. Funds, Programmes, Specialized Agencies and Others United Nations.